Էլիզաբեթ Ռիզեր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Ռիզեր
Elizabeth Reaser.jpg
Ի ծնե անուն՝Elizabeth Reaser
Ծննդյան թիվ՝հունիսի 15, 1975(1975-06-15) (47 տարեկան)
Ծննդավայր՝Բլումֆիլդ, Միչիգան, ԱՄՆ
Քաղաքացիություն՝Flag of the United States.svg ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի
Կարիերա՝1999 — մինչ մեր օրերը
IMDb։ID 0714147
Elizabeth Reaser Comic-Con 2011.jpg

Էլիզաբեթ Ռիզեր (անգլ.՝ Elizabeth Reaser, հուլիսի 2, 1975(1975-07-02)[1], Bloomfield Township, Օկլենդ շրջան, Միչիգան, ԱՄՆ[2]), հեռուստատեսության, թատրոնի և կինոյի ամերիկացի դերասանուհի։ Լայն ճանաչում ու համբավ է ձեռք բերել՝ Մթնշաղ ֆիլմում[3][4] և դրա շարունակությունը հանդիսացող ևս չորս կինոնկարներում[5][6] մարմնավորելով Էսմա Կալլենի կերպարը։ Հիշարժան դերակատարումներով հանդես է եկել նաև Stay, The Family Stone, Sweet Land, Against the Current, Young Adult, Ouija: Origin of Evil ֆիլմերում, Saved, Grey's Anatomy, The Ex-List, The Good Wife, True Detective, The Handmaid's Tale, The Haunting of Hill House հեռուստասերիալներում։ Ֆիլմերում սկսել է նկարահանվել 1999 թվականից։ Արժանացել է Նյուպորտի կինոփառատոնի ժյուրիի մրցանակի «Գեղարվեստական կինոնկարի լավագույն դերասանուհի» անվանակարգում, առաջադրվել է «Էմմի», Independent Spirit, կինոդերասանների գիլդիայի և այլ մրցանակների։ 2004 թվականի հոկտեմբերին Interview ամսագիրը Էլիզաբեթ Ռիզերին ներառել է "14 To Be" emerging creative women ցանկում[7]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Դետրոյտի Բլումֆիլդ Հիլզ արվարձանում, Կարեն Դևիդսոնի և Ջոն Ռիզերի ընտանիքում[8]։ Քույրերի եռյակում միջնեկն է[8]։ 1995 թվականին նրա մայրն ամուսնացել է միլիարդատեր գործարար Բիլլ Դևիդսոնի հետ[8][9][10]։

Էլիզաբեթը հաճախել է Բլումֆիլդ Հիլզի «Սուրբ սիրտ» ակադեմիան[11], Միչիգանի Էյվոնդեյլ բարձրագույն դպրոցը[12], մեկ տարի ուսանել է Օքլենդի համալսարանում[13], այնուհետև սովորել է Ջիլիարդի անվան բարձրագույն դպրոցի դրամատիկական արվեստի բաժանմունքում (1995–1999, Group 28)[14], որն ավարտել է 1999 թվականին՝ ստանալով գեղարվեստի բակալավրի աստիճան[13][15]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Internet Movie Database — 1990.
  2. «Thank you for all the sweet birthday wishes but my bday is July 2.»։ Վերցված է June 15, 2019 
  3. Larry Carroll (2008-02-19)։ «'Twilight' Film's First Family Revealed: Peter Facinelli, Elizabeth Reaser Lead Cullen Clan»։ MTV։ Վերցված է 2008 թ․ մարտի 13 
  4. «Peter Facinelli, Ashley Greene, Kellan Lutz, Jackson Rathbone, Elizabeth Reaser, Nikki Reed, and Billy Burke Sign on to BREAKING DAWN; Plus Three New TWILIGHT: ECLIPSE Posters»։ Collider։ 2010-05-19։ Վերցված է 2010 թ․ մայիսի 20 
  5. Another New The Twilight Saga: Eclipse Still - The Cullen Men
  6. «Peter Facinelli, Ashley Greene, Kellan Lutz, Jackson Rathbone, Elizabeth Reaser, Nikki Reed, and Billy Burke Sign on to BREAKING DAWN; Plus Three New TWILIGHT: ECLIPSE Posters»։ Collider։ May 19, 2010։ Վերցված է May 20, 2010 
  7. «Elizabeth Reaser- Biography»։ Yahoo! Movies։ Արխիվացված է օրիգինալից June 23, 2012-ին։ Վերցված է November 29, 2012 
  8. 8,0 8,1 8,2 The Jewish News: "Bill’s Dreams Live On" Archived October 26, 2012, at the Wayback Machine. October 11, 2012
  9. Davidson's Wife to Succeed Him As Owner of the Pistons(չաշխատող հղում) Yahoo Sports, March 14, 2009
  10. Bloom Nate (December 8, 2009)։ «Twilight»։ InterFaithFamily։ Արխիվացված է օրիգինալից October 22, 2016-ին 
  11. «Slow climb for actress Elizabeth Reaser is more than 'Getting By'»։ The Oakland Press։ June 26, 2011։ Արխիվացված է օրիգինալից April 11, 2013-ին։ Վերցված է November 29, 2012 
  12. KRUG KURT ANTHONY։ «"Twilight" actress, Avondale grad talks about the end of her role as Esme Cullen»։ The Oakland Press (անգլերեն)։ Արխիվացված է օրիգինալից 2020-09-16-ին։ Վերցված է 2019 թ․ մայիսի 3 
  13. 13,0 13,1 Nassour Ellis։ «Elizabeth Reaser – Actress on the rise»։ Lifestyles Magazine։ Արխիվացված է օրիգինալից September 29, 2007-ին 
  14. «Alumni News»։ The Juilliard School։ February 2008։ Արխիվացված է օրիգինալից May 19, 2011-ին 
  15. Jason Buchanan (2007)։ «Elizabeth Reaser»։ Movies & TV Dept.։ The New York Times։ Baseline & All Movie Guide։ Արխիվացված է օրիգինալից October 24, 2007-ին։ Վերցված է April 2, 2012 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]