Էլիզաբեթ Ռադո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլիզաբեթ Ռադո
Բնօրինակ անունգերմ.՝ Elisabeth Radó
Ծնվել էհոկտեմբերի 28, 1899(1899-10-28)[1]
Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա[1]
ԵրկիրFlag of Austria.svg Ավստրիա
Մահացել էապրիլի 3, 1986(1986-04-03)[1] (86 տարեկանում)
Վիեննա, Ավստրիա[1]
Ժանրերօպերա
Մասնագիտություներգչուհի, օպերային երգչուհի, երաժշտության ուսուցիչ և համալսարանի պրոֆեսոր
Գործիքներվոկալ
ԱշխատավայրՎիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարան

Էլիզաբեթ Ռադո (գերմ.՝ Elisabeth Radó, հոկտեմբերի 28, 1899(1899-10-28)[1], Մոստար, Հերցեգովինա-Ներետվա կանտոն, Բոսնիա և Հերցեգովինա ֆեդերացիա, Բոսնիա և Հերցեգովինա[1] - ապրիլի 3, 1986(1986-04-03)[1], Վիեննա, Ավստրիա[1]), ավստրիացի օպերային երգչուհի և վոկալի ուսուցչուհի:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է Ավստրո-Հունգարիայի (այժմ Բոսնիա և Հերցեգովինա) տարածքում գտնվող Մոստար քաղաքում: Երգեցողության առաջին դասերը վերցրել է իր խորթ մոր՝ Մարիա Ռադոյից։ 1920-ական թվականներին տեղափոխվել է Վիեննա, որտեղ հանդես է եկել համերգներով և երգել օպերայում։ 1930-ական թվականների սկզբին սկսել է զբաղվել երգեցողության և վոկալի դասավանդմամբ՝ դառնալով Ավստրիայի ամենահարգված և ճանաչված դասախոսներից մեկը, ինչպես նաև բազմաթիվ հայտնի երգիչների դաստիարակ։ Երբեմն ելույթ է ունեցել համերգներում, բայց ժամանակի ընթացքում ավարտել եմ երգչուհու կարիերան՝ անդրադառնալով վոկալ մանկավարժությանը։

1950 թվականից մինչև 1966 թվականը Ռադոն դասավանդել է Վիեննայի երաժշտության և կատարողական արվեստի համալսարանում՝ ստանալով վոկալի լեգենդար մանկավարժի կարգավիճակ[2]։ Նրա դասախոսական տաղանդն ու գործի նկատմամբ լուրջ վերաբերմունքը նշում էր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի ստեղծագործության մասնագետ բժիշկ Էռնստ Ռայխերտը։ Մի պահ Rադոն ուներ միանգամից 83 աշակերտ, որոնք երգում էին Գերմանիայի, Ավստրիայի և Շվեյցարիայի օպերաներում։  Հայտնի աշակերտների թվում առանձնանում են բարիտոն Էբերհարդ Վեխտերը[3], տենորներ Ֆրից Ուլը, Վալդեմար Քմենթը[4], Վերներ Կրենը, մեցցո սոպրանո Գերտրուդե Յանը, բաս-բարիտոն Հայնց Խոլեցեկը[2], սոպրանո Դորիտ Հանակը, Հերբերտ Պրիկոպը, Լիլիան Բենիգսենը, ինչպես նաև ամերիկացիներ՝ Կիտ Էնջենը, Ջորջ Ֆուրինը, Էմիլ Բելկուրը, Ֆրեդերիկ Գաթրինը, Ջոզեֆ Մայերսը (հետպատերազմյան տարիներին նրանք ժամանել են Վիեննա՝ սովորելու օպերային երգեցողությունը կրթության գերազանց որակով և ավելի էժան գներով) և շատերը։ Ռադոյի աշակերտ դերասանների շարքում առանձնանում է Միխայել Հելթաուն[5]։ Բոլոր աշակերտները նշում էին Էլիզաբեթ Ռադոյի բարձր վարպետությունը։

Էլիզաբեթ Ռադոն բնակվում էր 4-րդ թաղամասում՝ Վիդենում, իր աշակերտ Վալդեմար Քմենթի հետ նույն շենքում, որը հայտնի է ավստրիական օպերային տենորով[6]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,00 1,01 1,02 1,03 1,04 1,05 1,06 1,07 1,08 1,09 1,10 German National Library, Berlin State Library, Bavarian State Library et al. Record #1041961596 // Gemeinsame Normdatei — 2012—2016.
  2. 2,0 2,1 Heinz Holecek: „Burli, du bist es worden!“ in Die Presse vom 11. Dezember 2010
  3. Eberhard Waechter in: The Grove Book of Opera Singers (Auszüge bei Google Books)
  4. Waldemar Kmentt in: International Who’s who in Music (Auszüge bei Google Books)
  5. Michael Heltau oder „prima la musica“; Internetpräsenz Michael Heltau; abgerufen am 15. Jänner 2013
  6. Waldemar Kmentt ist 80 ORF.at vom 5. Februar 2009; zuletzt abgerufen am 15. Jänner 2013

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]