Jump to content

Էլիզաբեթ Պենյա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էլիզաբեթ Պենյա
Ծնվել էսեպտեմբերի 23, 1959(1959-09-23)[1]
ԾննդավայրԷլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ
Մահացել էհոկտեմբերի 14, 2014(2014-10-14)[1] (55 տարեկան)
Մահվան վայրԼոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ
ԿրթությունՖիորելլո Հ. ԼաԳուադրդիա Ավագ դպրոց
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, թատրոնի դերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի և ձայնային դերասանուհի

Էլիզաբեթ Պենյան (անգլ.՝ Elizabeth Peña, սեպտեմբերի 23, 1959(1959-09-23)[1], Էլիզաբեթ, Նյու Ջերսի, ԱՄՆ - հոկտեմբերի 14, 2014(2014-10-14)[1], Լոս Անջելես, Կալիֆոռնիա, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի։ Առավել հայտնի է «Մարտկոցները չեն գործադրվում», «Պիկ ժամ», «Նպատակ 2։ Կյանքն ինչպես երազ» ֆիլմերից։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլիզաբետ Պենյան ծնվել է 1959 թ.-ի սեպտեմբերի 23-ին Նյու Ջերսիում։ Նրա ծնողները եղել են թատրոնի դերասաններ։ Պենյան ավարտել է Նյու-Յորքի բարձրագույն վճարովի դպրոցը, որտեղ սովորել է Վինգ Ռեյմսի և Էվո Մորալեսի հետ։

Պենյան կարիերան սկսել է էպիզոդային դերերով այնպիսի ֆիլմերում, ինչպիսիք են՝ «Բոլորը ծիծաղում էին», «Կենգնին և Լեյսին»։ Նրա առաջին նշանակալի դերը եղել է 1986 թ.-ին «Առանց գումարի` Բեվեռլի Հիլսում» ֆիլմում, իսկ 1987 թ.-ին՝ «Մարտկողները չեն գործադրվում» ֆիլմում։ 1987-ից 1988 թթ.-ն Պենյան նկարահանվել է «Ես ամուսնացած եմ Դորայի հետ» սիթքոմում, իսկ 1990 թ.-ին՝ «Կպույտ փողպատ» ֆիլմում։ Նույն թվականին հանդես է եկել «Յակոբի սանդուղքը» սարսափ ֆիլմի գլխավոր դերում։ 1992 թ.-ին խաղացել է «Պարը ջրի վրա» դրամայում և «Փախստականը մեզ հետ» հեռուստասերիալում, 1996-ին՝ «Շերիֆի աստղերը» ֆիլմում։ 1998 թ.-ին խաղացել է «Պիկ ժամ» կատակերգությունում Քրիս Թաքերի և Ջեքի Չանի հետ։ 2001 թ.-ին «Կրիայի ապուր» կատակերգությունում հանդես է եկել գլխավոր դերերից մեկում։ 2002 թ.-ին կրկին գլխավոր դերում հանդես է եկել «Հոլիվուդյան մայրիկի գաղտնիքը» հեռուստասերիալում։ Պենյան նաև բարձրաձայնել է մուլտֆիլմերում։ 2007 թ.-ին Պենյան խաղացել է 2 կարևոր ֆիլմերում՝ «Նպատակ 2։ Կյանքն ինչպես երազ» և «Դինոզավրերի պատերազմը»։ 2011 թ.-ին նկարահանվել է «Իդեալական ընտանիք» ֆիլմում՝ Քեթլին Թըրների հետ։ Պենյայի վերջին դերը եղել է Մարիա Սանդովայի դերը «Մատադոր» ֆիլմում 2014 թ.-ին։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

1988 թ.-ին Պենյան ամուսնացել է Վիլյամ Սթիվերի հետ։ Նրանք ունեցել են 2 երեխա։ Նրանց ամուսնությունն ավարտվել է ամուսնալուծությամբ։ 1994 թ.-ին Պենյան ամուսնացել է 2-րդ անգամ՝ Հանս Ռոլլայի հետ։ Այս անգամ նույնպես ունեցել են 2 երեխա։

Պենյան մահացել է 2014 թ.-ի հոկտեմբերի 14-ին Լոս-Անջելեսում` 55 տարեկան հասակում։ Մահվան պատճառը եղել է լյարդի ցիրոզը` ալկոհոլի չարաշահման հետևանքով։ Դրա արդյունքում Պենյայի մոտ սկսվել է սուր աղիքային արյունահոսություն և սիրտը միանգամից կանգ է առել։

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Բոլորը ծիծիաղում են (1981) - Ռիտա
  • Կեգնին և Լեյսին (1985) - Ադելիտա Կարենա
  • Առանց գումարի՝ Բեվեռլի Հիլսում (1986) - Կառմեն
  • Մարտկոցները չեն գործադրվում (1987) - Մարիսա Էստևալ
  • Ես ամուսնացած եմ Դորայի հետ (1987-1988) - Դորա Կալդերոն
  • Շենոնայի գործարքը (1989) - Լյուսի Ակոստա
  • Պարը ջրի վրա (1992) - Ռոզա
  • Ինչպես ֆիլմում (1993) - Դեբռա
  • Լոս Անջելեսի օրենքը (1993-1994) - Ջինկս Բալդասերի
  • Զավթիչները (1995) - Էլեն Գառզա
  • Շերիֆի աստղը (1996) - Պիլառ
  • Երկու (1996) - Էլիզաբեթ Գեյտան
  • Պիկ ժամ (1998) - գործակալ Ջոնսոն
  • Լրտեսը (1998) - Ռոզարիո Էյմս
  • Նախկին սերը (2001)
  • Զիգ-Զագ (2002) - Տիկին Տեյտ
  • Հոլիվուդյան մայրիկի գաղտնիքը (2004) - Թերեզա Շո
  • Առանց հետքի (2005) - Ռոզի Դիաս
  • Կորած քաղաքը (2005) - Միլիցիանա Մունոս
  • Ամերիկյան հայրիկ (2007) - Խանութի տիրուհի
  • Նպատակ 2։ Կյանքն ինչպես երազ (2007) - Ռոզա Մարիա
  • Մայրը և երեխաները (2009) - Ամանդա
  • Առանց կոորդինատի (2011) - Ինես
  • Թագավոր Ջոնը (2013) - Օլգա
  • Մատադոր (2014) - Մարիցա Սանդովալ

Էլիզաբեթ Պենյա Internet Movie Database կայքում

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.