Էլիզաբեթ Ջեյն Հրլի (անգլ.՝ Elizabeth Jane Hurley, հունիսի 10, 1965(1965-06-10)[1][2][3], Բեյսինգսթոուք, Հեմփշիր, Հեմփշիր, Միացյալ Թագավորություն), անգլիացի դերասանուհի, ֆոտոմոդել, պրոդյուսեր, դիզայներ, գործարար կին։ Ավարտել է Լոնդոնի ստուդիական կենտրոնը (London Studio Centre), որտեղ ուսանել է թատրոնի և պարերի դասարանում[5].։ Աշխատել է թատրոնում և հեռուստատեսությունում։ Նկարահանվել է մի շարք ֆիլմերում։ Նրա դերասանական հիշարժան աշխատանքներից է հմայիչ սատանայի կերպարի մարմնավորումը «Ցանկություններից կուրացածը» («Bedazzled») կինոնկարում[6]։
Էլիզաբեթը 29 տարեկանից կապվել է կոսմետիկ ապրանքներ արտադրող Estée Lauder ընկերության հետ, դարձել վերջինիս մոդելը[7], գովազդել մասնավորապես Sensuous, Intuition, Pleasures օծանելիքի տեսականին՝ սկսած 1995 թվականից[8]։ Ներկայումս նա իր անունը կրող լողազգեստի հոսքագծի սեփականատեր է[9]։