Էլիզաբեթ Բոմ-Շնայդեր
Էլիզաբեթ Բոմ-Շնայդեր ֆր.՝ Elisabeth Baume-Schneider[1] | |
Կուսակցություն՝ | Շվեյցարիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցություն[2] |
---|---|
Կրթություն՝ | Նյոշատելի համալսարան |
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ |
Ծննդյան օր | դեկտեմբերի 24, 1963[3] (60 տարեկան) |
Ծննդավայր | Saint-Imier, Բեռն, Շվեյցարիա |
Քաղաքացիություն | Շվեյցարիա |
Ի ծնե անուն | ֆր.՝ Elisabeth Schneider |
Կայք՝ | elisabeth-baume-schneider.ch |
Էլիզաբեթ Բոմ-Շնայդեր (գերմ.՝ և ֆր.՝ Elisabeth Baume-Schneider), շվեյցարացի քաղաքական և պետական գործիչ, ներկայացնում է Սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը։ Շվեյցարիայի դաշնային խորհրդի անդամ 2023 թվականի հունվարից։ 2023 թվականի հունվարի 1-ից Արդարադատության և ոստիկանության դեպարտամենտի ղեկավարն է[4]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Բոմ-Շնայդերը ծնվել է 1963 թվականի Սուրբ Ծննդյան օրը գերմանախոս ֆերմերների ընտանիքում Բեռն կանտոնի ֆրանսախոս հատվածում։ Սովորել է ֆրանսիական դպրոցում, որից հետո ընդունվել է Նյոշատելի համալսարան՝ սովորել տնտեսագիտություն և սոցիալական գիտություններ։ 1987 թվականին ստացել է արտոնագիր, այնուհետև սկսել է աշխատել որպես սոցիալական աշխատող նորաստեղծ Յուրա կանտոնի Ֆրանշ Մոնտան քաղաքում[5]։
Էլիզաբեթը միշտ կանգնած է եղել ձախ դիրքերում և պատանեկության տարիներին եղել է Շվեյցարիայի տրոցկիստական հեղափոխական մարքսիստական լիգայի անդամ, ներգրավված է եղել Amnesty International-ի գործունեության մեջ, նրա կուռքը երկար ժամանակ եղել է լեհական համերաշխությունը։ Դա էր պատճառը, որ նա ի վերջո ընդունվել է ՇՍԴԿ-ի շարքերը։ 1995 թվականին երիտասարդ տարիքում նա ընտրվել է Յուրա կանտոնի ղեկավարի պաշտոնում։ 2019 թվականի Շվեյցարիայի խորհրդարանական ընտրություններում Բոմ-Շնայդերը ընտրվել է Շվեյցարիայի կանտոնների խորհրդի կազմում[6]։ 2020 թվականի հունվարին ընտրվել է Fachhochschule-ի (Կիրառական գիտությունների համալսարան) խորհրդատվական խորհրդի անդամ[7]։ 2022 թվականի նոյեմբերին նա առաջադրեց իր թեկնածությունը Շվեյցարիայի Դաշնային խորհրդում[8]։
2022 թվականի դեկտեմբերին, երրորդ փուլում, Էլիզաբեթ Բոմ-Շնայդերը, շատերի համար անսպասելիորեն, ընտրվել է Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ։ Այսպիսով, Յուրա կանտոնի առաջին ներկայացուցիչը հայտնվել է Դաշնային խորհրդում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլիզաբեթ Բոմ-Շնայդերն ամուսնացած է և ունի երկու որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ https://web.archive.org/web/20221207150739/http://elisabeth-baume-schneider.ch/
- ↑ 2,0 2,1 parlament.ch council member database
- ↑ https://www2.unil.ch/elitessuisses/index.php?page=detailPerso&idIdentite=71133
- ↑ В правительстве Швейцарии сменили глав трех из семи министерств.
- ↑ Элизабет Бом-Шнайдер: командный игрок с опытом работы в правительстве.
- ↑ «Ratsmitglied ansehen». www.parlament.ch. Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
- ↑ News, https://www fhnews ch FH (2020 թ․ հունվարի 17). «Neue Politiker im Beirat von FH SCHWEIZ». FH News (գերմաներեն). Վերցված է 2021 թ․ փետրվարի 11-ին.
{{cite web}}
:|last=
has generic name (օգնություն) - ↑ Biner, David (2022 թ․ նոյեմբերի 11). «Die welsche Variable: Élisabeth Baume-Schneider will Bundesrätin werden und zwingt damit die Fraktion, das SP-Ticket auf drei Plätze aufzustocken». Neue Zürcher Zeitung.
Քաղաքական պաշտոններ | ||
---|---|---|
Նախորդող: Սիմոնետա Սոմարուգա |
Շվեյցարիայի Դաշնային խորհրդի անդամ 2023–այժմ | |
Նախորդող: Կարին Կելլեր-Սուտտեր |
Արդարադատության և ոստիկանության դեպարտամենտի ղեկավար 2023–այժմ |