Էլզա (առյուծ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էլզա
Առյուծ Էլզա.jpg
Տեսակlioness?
Սեռիգական
Ծնվել էհունվարի 28, 1956(1956-01-28)
ԾննդավայրՔենիա
Մահացել էհունվարի 24, 1961(1961-01-24) (4 տարեկան)
Մահվան վայրՔենիա

Էլզա (անգլ.՝ Elsa the lioness,հունվարի 28, 1956(1956-01-28), Քենիա - հունվարի 24, 1961(1961-01-24), Քենիա), որբացած առյուծ, որին նրա «Մեծ» և «Լյուստիսա» քույրերի հետ մեծացրել է որսորդ և բնագետ Ջորջ Ադամսոնը[1]։ Էլզայի երկու քույրերը տեղափոխվել են Ռոտերդամի կենդանաբանական այգի, Ադամսոնը Էլզային սովորեցրել է բնության մեջ ինքնուրույն գոյատևել, իսկ ավելի ուշ ազատ է արձակել։

Էլզայի պատմությունը ներկայացված է մի քանի գրքերում և ֆիմերում, այդ թվում՝ 1966 թվականին նկարահանված «Ազատ ծնվածը» ֆիլմում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էլզան և իր քույրերը որբացել են 1956 թվականի փետրվարի 1-ին, երբ մի քանի օրական էին։ Բրիտանացի բնագետ Ջորջ Ադամսոնը ստիպված էր եղել սպանել նրանց մորը, ով ագրեսիվ վարք էր դրսևորել Ադամսոնի նկատմամբ։ Նա փրկել է առյուծի երեք ձագերին, որոնք չորս օրական էին։

Էլզային փոքր տարիքում ընտանի կենդանու նկան են պահել։ Ամենից շատ նա ենթարկվում էր Ջորջի կնոջը` Ջոյ Ադամսոնին[2]։ Մյուս երկու ձագերին Ռոտերդամի կենդանաբանական այգի տեղափոխելով՝ Ջոյը կարողացել է Էլզային սովորեցնել կյամքի գոյատևման անհրաժեշտ գիտելիքներ և հմտություններ` վայրի բնության մեջ ապրելու համար։ Արդյունքը արդարացրել է նրա սպասելիքները, Էլզան հաջողությամբ հարմարվել է վայրի բնության մեջ, իսկ Ջոյը համաշխարհային ճանաչում է ձեռք բերել՝ Էլզայի կյանքի մասին գրքի շնորհիվ։

Երբ Էլզան երեք տարեկան էր իր երեք ձագերի հետ եկել է Ադամսոնների մոտ՝ նրանց ցույց տալու։ Ձագերից երկուսին անվանել են «Ջեսպա» և «Գոպ», իսկ նրանց քրոջը` «Փոքրիկ Էլզա»։ Էլզայի և նրա ձագերի կյանքը նկարագրված է Living Free գրքում[3]։

Էլզան մահացել է վաղ տարիքում բաբեզիոզից, կատվազգիների մոտ հաճախ հանդիպող արյան հիվանդությունից, որը փոխանցում են տիզերը և նման է մալարիա հիվանդությանը։ Էլզան թաղված է Մերուի ազգային այգում։ Էլզայի կյանքի վերջում դժգոհություն էր առաջացել նրա և ձագերի նկատմամբ։ Բացի այդ, Էլզայի մահից հետո, մեծացավ նրա ձագերի կախվածությունը մարդկանցից, ինչը նվազեցնում էր վայրի բնության մեջ նրանց գոյատևելու շանսերը։ Շրջապատի դժգոհությունից ստիպված՝ Ադամսոնները ձագերին տեղափոխել են Սերենգետի։

Առյուծների հետագա ճակատագիրը անհայտ է։ 19 ամիսների որոնումներից հետո փոքրիկ Էլզային գտել են ողջ` երկու այլ առյուծների ընկերակցությամբ։ Սակայն դա եղել է Էլզայի ձագերին տեսնելու վերջին դեպքը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Топ-10: Известные животные в истории»։ БУГАГА - твое хорошее настроение! (ru-RU)։ Վերցված է 2020-07-31 
  2. «Наша львица Эльза - В МИРЕ ЦИРКА И ЭСТРАДЫ»։ www.ruscircus.ru։ Վերցված է 2020-07-31 
  3. https://www.goodreads.com/book/show/798784.Living_Free 
  4. Adamson, George. A Lifetime With Lions. New York: Avon Books, 1968.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]