Ազատ ծնվածը

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ազատ ծնվածը
անգլ.՝ Born Free
Երկիր Միացյալ Թագավորություն
Ժանրմանկական ֆիլմ, արկածային ֆիլմ և դրամա
ՀիմքBorn Free?
Թվականմարտի 14, 1966
Լեզուանգլերեն
ՌեժիսորՋեյմս Հիլ[1][2]
ՊրոդյուսերՍեմ Ջաֆե և Փոլ Ռադին
Սցենարի հեղինակԼեսթեր Քոուլ
ԴերակատարներՎիրջինիա ՄակՔեննա[2][3], Բիլ Թրևերս[3] և Ջեֆրի Քին[3]
ՕպերատորՔեննեթ Թալբոթ
ԵրաժշտությունՋոն Բարրի
ՄոնտաժDon Deacon?
Պատմվածքի վայրՔենիա
Նկարահանման վայրՔենիա
ԿինոընկերությունShepperton Studios
Տևողություն95 րոպե
 Born Free (film) Վիքիպահեստում

«Ազատ ծնվածը», 1966 թվականին նկարահանված բրիտանական դրամատիկ ֆիլմ, որի գլխավոր դերակատարներ Վիրջինյա Մաքքենան ու Բիլ Թրավերսը մարմնավորել են իրական կյանքում գոյություն ունեցած Ջոյ և Ջորջ Ադամսոն ամուսնական զույգին, որոնք մեծացրել են որբացած առյուծի ձագ Էլզային ու նրան բաց թողել Քենիայի վայրի բնության մեջ։ Ֆիլմը թողարկվել է Open Road Films Ltd. and Columbia Pictures կինոընկերությունների կողմից, որի սցենարը հիմնված էր 1960 թվականին լույս տեսած Ջոյ Ադամսոնի «Ազատ ծնվածը» ոչ գեղարվեստական գրքի վրա։ Ֆիլմի ռեժիսորը Ջեյմս Հիլլն էր, պրոդյուսերները՝ Սեմ Ջաֆֆեն ու Փոլ Ռադինը։ Ֆիլմն ու իր երաժշտությունն արժանացել են բազմաթիվ մրցանակների։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Քենիայի հյուսիսային հատվածի գյուղերից մեկում արու առյուծը սպանում և ուտում է մի տղամարդու։ Որսի ավագ պատասխանատու բրիտանացի Ջորջ Ադամսոնին (Բիլ Թրավերս) ուղարկում են սպանելու այդ առյուծին ու իր էգին, որը հարձակվում է նրա վրա՝ իր երեք ձագուկներին պաշտպանելու համար։ Ջորջը ձագուկներին տուն է բերում իր կնոջ՝ Ջոյի (Վիրջինյա Մաքքենա) մոտ և մեծացնում նրանց։ Նրանք ձագուկներին անվանում են Big One, Լաստիկա և Էլզա, որը նրանցից ամենափոքրն էր ու որին Ջոյն ու Ջորջն առանձնահատուկ կերպով էին կապվել։ Երբ կորյունները մեծանում են, առաջին երկուսին ուղարկում են Ռոտերդամի գազանանոց, իսկ Էլզային ամուսինները նախընտրում են պահել։

Մի քանի տարի անց Ջոյն ու Ջորջը ստիպված են լինում ճանապարհորդել դեպի Կիունգա, քանի որ Ջորջի ղեկավար Ջոն Քենդալը նրան պատմել է մի առյուծի մասին, որն այդ գյուղում այծեր է սպանում։ Ջորջին հաջողվում է սպանել առյուծին, ու նրանք ամուսիններով լավ արձակուրդ են անցկացնում էլզայի հետ ու նրան բերում Հնդկական օվկիանոս։ Հյուսիսային հատված վերադառնալով՝ ամուսիններն իմանում են, որ Էլզայի պատճառով փղերի զանգվածային խուճապային փախուստ է տեղի ունեցել։ Քենդալը պնդում է, որ Ադամսոններն այլևս չեն կարող պահել Էլզային ու պետք է համապատասխան գազանանոց գտնեն նրան հանձնելու համար։ Սակայն Ջոյը ցանկանում էր առյուծին սովորեցնել վայրի աշխարհում գոյատևել, որի համար Քենդալն ամուսիններին երեք ամիս ժամանակ է տալիս։

Ջոյն ու Ջորջը մեկնում են Մերու ազգային արգելոց, որտեղ նպատակ ունեին ազատ արձակել Էլզային։ Սկզբի համար նրանք ուզում են Էլզային ընտելացնել արու առյուծի հետ, բայց այդ ծրագիրը չի իրականանում․ գիշերը նրանք նրան թողնում են նոր սպանված զեբրի մոտ, սակայն առավոտյան գալիս ու նրան մենակ են գտնում։ Էլզային պարբերաբար տանում են թփուտները, բայց նա չի կարողանում որս անել, ընդհակառակը, նրա վրա վայրի խոզ է հարձակվում։ Ի վերջո ամուսինները որոշում են Էլզային առնվազն մեկ շաբաթ թողնել մացառներում ու փոխել իրենց ճամբարի տեղը, որպեսզի Էլզան ավելի անկախ դառնա։ Սակայն վայրի առյուծները նրան ծանր վնասվածքներ են հասցնում։ Ջոյը շարունակում է հավատալ, թե կարող է Էլզային սովորեցնել վայրի բնության մեջ գոյատևել, որովհետև կարծում է, թե գազանանոցում նա ազատությունից կզրկվի։ Պարզվում է, սա ճիշտ որոշում է, քանի որ առյուծն սկսում է օրերով հեռու մնալ Ադամսոններից ու ի վերջո մի քանի որս է անում։ Ադամսոններն այնուհետև նրան վերջին անգամ են փորձության ենթարկում, փորձում են նրան ներգրավել վայրի առյուծների խմբում։ Էլզան հաջողությամբ կռվում է մի էգ առյուծի հետ ու ընդունվում նրանց ընտանիք։ Ջոյն ու Ջորջն ուրախանում են նրա հաջողությամբ ու խոստանում նորից այցելել նրան, երբ կրկին Քենիա վերադառնան։

Մեկ տարի անց ամուսինները Քենիա են վերադառնում ու նրանց մեկ շաբաթ է տրվում Էլզային գտնելու համար։ Նրանց անչափ երջանկացնում է այն փաստը, որ Էլզան արդեն դարձել է վայրի առյուծ ու երեք ձագուկ ունի։ Նրանք որոշում են այլևս չմիջամտել նրա կյանքին, որպեսզի ձագուկները մեծանան որպես վայրի առյուծներ։

Դերակատարներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Վիրջինյա Մաքքենան Ջոյ Ադամսոնի դերում
  • Բիլ Թրավերսը Ջորջ Ադամսոնի դերում
  • Ջոֆրի Քինը Ջոն Քենդալի դերում
  • Փիթր Լուկոյը Նուրուի դերում
  • Սուրիա Փեյթլը բժշկի դերում
  • Գոֆրի Բեսթը Ուոթսոնի դերում, որպես գլխավոր որսորդ
  • Բիլ Գոդդենը Սեմի դերում

Ֆիլմում նկարահանվել են նաև Boy, Girl, Henrietta, Mara, Ugas անուններով արու և էգ առյուծներն ու նրանց կորյունները։

Քննադատություն և տոմսարկղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմն արժանացել է քննադատական գնահատանքի։ Rotten Tomatoes կայքի տվյալներով 12 կինոքննադատների 92%-ը ֆիլմին տվել է դրական գնահատական, ֆիլմին վերագրելով 10-ից 7 միջին վարկանիշ[4]։

1966 թվականի ընթացքում ֆիլմը եղել է ամենասիրվածներից մեկը Բրիտանիայում[5]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Շահել է՝

Առաջադրվել է՝

  • «Ոսկե գլոբուս» մրցանակի լավագույն ֆիլմի համար - դրամա
  • «Ոսկե գլոբուս» մրցանակի «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ Վիրջինյա Մաքքենա
  • Ամերիկայի ռեժիսորների գիլդայի մրցանակի՝ Ջեյմս Հիլլ

Ամերիկյան կինոինստիտուտի կողմից ընդգրկվել է հետևյալ ցուցակում՝

Շարունակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1960 թվականին լույս տեսած «Ազատ ծնվածը» գրքին հաջորդել են 1961 թվականին լույս տեսած «Ազատ ապրողը» և 1963 թվականին լույս տեսած «Հավերժ ազատը» գրքերը։ 1972 թվականին նկարահանվել է «Ազատ ապրողը» ֆիլմը, որտեղ Ջոյ և Ջորջ Ադամսոնների դերում հանդես են եկել Սյուզան Հեմպշիրն ու Նայջել Դեվենպորտը։

1969 թվականին նկարահանվել է «Առյուծներն ազատ են» վավերագրական ֆիլմը։ Նկարահանվել են նաև այլ ֆիլմեր։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Քրիստիան առյուծը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. http://www.imdb.com/title/tt0060182/
  2. 2,0 2,1 https://www.filmaffinity.com/en/film809504.html
  3. 3,0 3,1 3,2 http://www.imdb.com/title/tt0060182/fullcredits
  4. «Born Free». Flixster. Rotten Tomatoes. Վերցված է 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
  5. "Most popular star for third time." Times [London, England] 31 Dec. 1966: 5. The Times Digital Archive. Web. 16 Sept. 2013.
  6. «AFI's 100 Years...100 Songs Nominees» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2015 թ․ ապրիլի 17-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.
  7. «AFI's 100 Years of Film Scores Nominees» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2011 թ․ հուլիսի 6-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 6-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Ազատ ծնվածը հոդվածին