Էլենա Բաստիդաս Բոնո
Էլենա Բաստիդաս Բոնո Elena Bastidas Bono | |||
![]() | |||
| |||
---|---|---|---|
հունվարի 5, 2016 | |||
Կուսակցություն՝ | Վալենսիայի համայնքի ժողովրդական կուսակցություն | ||
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և փաստաբան | ||
Ծննդյան օր | փետրվարի 15, 1969 (56 տարեկան) | ||
Ծննդավայր | Ալսիրա | ||
Քաղաքացիություն | ![]() | ||
Ի ծնե անուն | իսպ.՝ Elena María Bastidas Bono | ||
Էլենա Բաստիդաս Բոնո (իսպ.՝ Elena Bastidas Bono, փետրվարի 15, 1969, Ալսիրա), իսպանացի պետական և քաղաքական գործիչ, Իսպանիայի 11-րդ և 12-րդ գումարման պատգամավորական ժողովի անդամ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էլենա Բաստիդաս Բոնոն ծնվել է 1969 թվականի փետրվարի 19-ին Վալենսիայի ինքնավար համայնքի Ալսիրա քաղաքում։ Ավարտել է Վալենսիայի համալսարանը, որից հետո դարձել է հեղինակային իրավունքի մասին օրենքում մասնագիտացած փաստաբան։ Էլենա Բոնոն անդամակցել է Վալենսիայի ժողովրդական կուսակցությանը, որպես «Իսպանիայի Ժողովրդական կուսակցության նոր սերունդներ» երիտասարդական կազմակերպության ներկայացուցիչ։ 1995 թվականին դարձել է Ալսիրայի քաղաքային խորհրդի ավագ խորհրդատուն և մամլո քարտուղարը։ 1999 թվականի տարածաշրջանային ընտրություններում Էլենա Բաստիդաս Բոնոն զբաղեցնում է առաջին տեղը, սակայն չի կարողանում ստանալ բավական մեծամասնություն քաղաքապետ դառնալու համար (այդ ընտրությունների արդյունքում քաղաքապետ է դառնում սոցիալիստ թեկնածու Պեդրո Գրանդը)[1]։
2003 թվականին Բաստիդասը հերթական անգամ հաղթեց ընտրություններում և այս անգամ կարողացավ առաջ անցնել սոցիալիստ Ֆրանկո Բլասկո Կաստանիին՝ դառնալով քաղաքապետ[2]։ Դրան հաջորդած ընտրություններում՝ 2007 և 2011 թվականներին, Էլենան ստանալով ձայների բացարձակ մեծամասնությունը վերընտրվեց իր պաշտոնում։ 2013 թվականին Ալսիրայի քաղաքապետարանը որոշում ընդունեց բնակարանների վերակառուցման և զբաղվածության պլանի կազմման մասին[3]։ Ելենա Բաստիդասը եղել է նաև Դիպուտակոն դե Վալենսիայի Սոցիալական գործողությունների բաժնի պատասխանատու տեղակալը, իսկ 2007 թվականից՝ Վալենսիայի քաղաքապետարանների ֆեդերացիայի նախագահը։ 2015-2016 թվականների ընդհանուր ընտրություններում ընտրվել է Իսպանիայի կորտեսի պատգամավոր՝ Վալենսիայի ընտրատարածքից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ País, Ediciones El (1999 թ․ դեկտեմբերի 21). «El BNV deja en minoría al alcalde socialista de Alzira». EL PAÍS (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Diariocrítico.com. «Bastidas (PP), nueva alcaldesa de Alzira tras el pacto con PSICV». www.diariocritico.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.
- ↑ Diariocrítico.com. «Elena Bastidas comienza la expropiación de viviendas en Alzira». www.diariocritico.com (իսպաներեն). Վերցված է 2017 թ․ հուլիսի 22-ին.