Էթնիկական պատմություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

էթնիկական պատմությունը մշակույթների և տեղաբնիկ ժողովուրդների սովորույթների ուսումնասիրություն է, որն ուսումնասիրում է պատմական արձանագրությունները, ինչպես նաև նրանց կյանքի և պատմության մասին այլ տեղեկատվական աղբյուրներ։ Այն նաև տարբեր էթնիկ խմբերի պատմության ուսումնասիրությունն է, որոնք կարող են գոյություն ունենալ կամ գոյություն չունենալ։ Տերմինը առավել հաճախ օգտագործվում է ամերիկացիների պատմության մասին գրելիս։

Էթնիկական պատմությունը որպես հիմք օգտագործում է երկու՝ պատմական և ազգագրական տվյալներ։ Նրա պատմական մեթոդներն ու նյութերը գերազանցում են փաստաթղթերի և ձեռագրերի սովորական օգտագործումը։ Աշխատողները գիտակցում են յուրաքանչյուր աղբյուրի օգտագործումը, ինչպպես օրինակ՝ քարտեզները, երաժշտությունը, նկարները, լուսանկարչությունը, բանահյուսությունը, բանավոր թարգմանությունը, տեղանքի ուսումնասիրումը, հնագիտական նյութերը, թանգարանային հավաքածուները, հարատև սովորույթները, լեզուն և տեղանունները[1]։

Պատմական զարգացում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքսիկայի պատմությունն ուսումնասիրող գիտնականները երկար ավանդույթ ունեն՝ սկսած գաղութային դարաշրջանից. նրանք օգտագործում էին այբբենական տեքստեր և այլ աղբյուրներ Մեքսիկայի բնիկ ժողովուրդների պատմությունը գրելու համար։ Միջին Ամերիկայի հնդիկների ձեռնարկը, որը խմբագրվել է հնագետ Ռոբերտ Վաուչոպի կողմից, մտնում էր մեզոամերիկյան էթնիկական պատմության վերաբերյալ բազմաթիվ հատորներ ստեղծելու մեջ, որը հրատարակվել է որպես էթնիկական պատմության աղբյուրների ուղեցույց՝ ի հայտ գալով 1973-ին[2]։ Այն ժամանակ, երբ լույս տեսան հատորները, և´էթնիկական պատմություն տերմինը և՛ դրա հասկացությունները, այստեղ օգտագործված իմաստով վերջերս մտել են գրականություն և լիովին համաձայնեցված չեն[3]։ Հատորները նախատեսված էին որպես աղբյուրների գույքագրում, որը հետագայում ձեռագրի միջոցով կարող էին օգտագործել՝ ստեղծելու մասնագիտորեն ընդունելի էթնիկական պատմություն[4]։

Միացյալ Նահանգներում ոլորտը ձևավորվեց ամերիկյան հնդկական համայնքների ուսումնասիրության արդյունքում, որը պահանջվեց հնդիկների հանձնաժողովի կողմից։ Այն ձեռք բերեց ավելի շատ պրագմատիկ, այլ ոչ թե տեսական ուղղվածություն, որի պրակտիկանտները վկայեցին և՛ հնդիկների պահանջների համար և՛ ընդդեմ այդ պահանջներին։ Ձևավորվող մեթոդաբանությունն օգտագործում էր պատմական աղբյուրներ և ազգագրական մեթոդներ։ Դեպքերի վրա աշխատող գիտնականների թվում էր նաև լատինամերիկացի Հովարդ Ֆ. Քլինը, ում հանձնարարվել էր աշխատել Ֆլորիդայի հնդիկների Ապաչի՝ ինքնավար խմբավորումներից մեկի ուղղությամբ։

Ոլորտը հասել է նաև Մելանեզիա, որտեղ եվրոպական վերջին կապը հետազոտողներին թույլ է տվել անմիջականորեն դիտարկել հետկոնտակտային վաղ շրջանը, և անդրադառնալ կարևոր տեսական հարցերի։ Մայքլ Հարկինը պնդում է, որ էթնիկական պատմությունը 20-րդ դարի վերջին պատմության և մարդաբանության միջև ընդհանուր մերձեցման մի մասն էր[5]։

Էթնիկական պատմությունը զարգացավ օրգանական կերպով՝ շնորհիվ ոչ գիտական ճնշումների, առանց ընդհանրական պատկերի կամ գիտակցված ծրագրի։ Նույնիսկ, այն ի հայտ եկավ՝ հիմնական հարցերը մշակութային և պատմական վերլուծություններում ընդգրկելու համար։ Էթնիկ պատմաբաններն օգտագործում են իրենց գիտելիքները հատուկ խմբերի համար, իրենց լեզվական պատկերացումներով և մշակութային երևույթները մեկնաբանելով։ Նրանք պնդում են, որ հասնելու են ավելի խորը վերլուծության, քան սովորական պատմաբանը ի վիճակի է անել միայն հիմնվելով գրավոր փաստաթղթերի վրա, որոնք կատարվել են մեկ խմբի համար[6]։ Նրանք փորձում են մշակույթն ընկալել յուրովի և ըստ իր մշակությային օրենսգրքի[7]։ Էթնիկական պատմությունը տարբերվում է պատմականորեն առնչվող այլմեթոդաբանություններից, քանի որ այն ընդգրկում է գիտակցական հեռանկարներ՝ որպես վերլուծության գործիք։ Ասպարեզն ու նրա տեխնիկաները տեղին ենհնդկացիների գրավոր պատմությունների համար՝ դրա ամբողջական և ընդհանրական կառուցվածքի պատճառով։ Այն հատկապես կարևոր է, քանի որ միավորում է տարբեր շրջանակներ և անցյալի մեկնաբանությունների համար ավելի տեղեկացված ենթատեքստ է պարունակում։

Տարիների ընթացքում այս բնագավառի սահմանումը ավելի ճշգրիտ է դարձել։ Վաղ փուլում, էթնիկական պատմությունը տարբերվում էր իրական պատմությունից նրանով, որ այն ավելացրել է նոր չափում, մասնավորապես «պատմական աղբյուրների նյութի ուսումնասիրության և օգտագործման ժամանակ էթնոլոգիական հասկացությունների և նյութերի քննադատական գործածումը», ինչպես նկարագրել է Ուիլյամ Ն. Ֆենթոնը[8]։ Ավելի ուշ, Ջեյմս Էքստելը էթնիկական պատմությունը նկարագրել է որպես «պատմական և ազգաբանական մեթոդների օգտագործում, ազգաբանական հասկացությունների և կատեգորիաների կողմից սահմանված մշակույթի փոփոխությունների մասին գիտելիքներ ստանալու համար»[1]։ Մյուսները կենտրոնացրել են այս հիմնական հայեցակարգը նախկինում անտեսված պատմական գործիչների վրա։ Օրինակ՝ Էդ Շիֆելինը պնդում էր, որ էթնիկական պատմությունը պետք է արմատապես հաշվի առնի մարդկանց պատկերացումներն այն մասին, թե ինչպես են կազմակերպվում իրադարձությունները, և անցյալի մշակութային նախագծման մեթոդները[9]։ Ի վերջո, Սիմոնսը ձևակերպել է էթնիկական պատմությունը որպես «մշակութային կենսագրության ձև, որը հիմնվում է այնպիսի վկայությունների վրա, որոնք թույլատրում են աղբյուրները»։ Նա նկարագրել է էթնիկական պատմությունը որպես հոլիզմի, տարաժամանակյա մոտեցման վրա հիմնված փորձ, որն առավել օգտակար է, երբ այն կարող է կապված լինել կենդանի մարդկանց հիշողությունների և ձայների հետ[10]։

Անդրադառնալով պատմության մեջ էթնիկական պատմությանը որպես հետազոտության ոլորտ ԱՄՆ-ում, Հարկինը այն տեղակայել է կոնվերգենցիայի և տարամիտումների պատմության և մարդաբանության ավելի լայն համատեքստում, և ամերիկյան հնդկացիների երկրի հատուկ հանգամանքները և իրավական պատմությունը Հյուսիսային Ամերիկայում 20-րդ դարի կեսերին։

Մեկնաբանելով Եվրոպայում ավանդական հասարակությունների էթնիկական պատմության հետազոտությունների հնարավորությունները՝ Գի Բեյները հետազոտել է, էթնիկական պատմության զարգացման ռահվիրաները։ Նրանք պնդում էին, որ այս մոտեցումը կարող է արդյունավետորեն կիրառվել արևմտյան հասարակությունների ուսումնասիրության համար, սակայն նման նախաձեռնությունները չեն ընդունվել, և մինչ օրս եվրոպական համայնքների շատ քիչ էթնո-պատմական տվյալներ են գրվել։

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Axtell, J. (1979). «Ethnohistory: An Historian's Viewpoint». Ethnohistory. 26 (1): 3–4. doi:10.2307/481465. JSTOR 481465.
  2. Handbook of Middle American Indians, Guide to Ethnohistorical Sources, volumes 12-16, Howard F. Cline, general editor. Austin: University of Texas Press 1973.
  3. Howard F. Cline, "Introduction: Reflections on Ethnohistory" in Handbook of Middle American Indians, Guide to Ethnohistorical Sources, vol. 12, p. 3.
  4. Cline, "Introduction: Reflections on Ethnohistory", p. 4.
  5. Michael E. Harkin, "Ethnohistory's Ethnohistory," Social Science History, Summer 2010, Vol. 34#2 pp 113-128
  6. Lurie, N. (1961). «Ethnohistory: An Ethnological Point of View». Ethnohistory. 8 (1): 83. doi:10.2307/480349. JSTOR 480349.
  7. DeMallie, Raymond J. (1993). «These Have No Ears": Narrative and the Ethnohistorical Method». Ethnohistory. 40 (4): 515–538. doi:10.2307/482586. JSTOR 482586.
  8. Fenton, W. N. (1966). «Field Work, Museum Studies, and Ethnohistorical Research». Ethnohistory. 13 (1/2): 75.
  9. Schieffelin, E. and D. Gewertz (1985), History and Ethnohistory in Papua New Guinea, 3
  10. Simmons, W. S. (1988). «Culture Theory in Contemporary Ethnohistory». Ethnohistory (Submitted manuscript). 35 (1): 10. doi:10.2307/482430. JSTOR 482430.

Գրականության ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Adams, Richard N. "Ethnohistoric research methods: Some Latin American features." Anthropological Linguistics 9, (1962) 179-205.
  • Bernal, Ignacio. "Archeology and written sources.". 34th International Congress of Americanists (Vienna, 1966). Acta pp. 219–25.
  • Carrasco, Pedro. "La etnohistoria en Meso-américa." 36th International Congress of Americanists (Barcelona, 1964). Acta 2, 109-10.
  • Cline, Howard F. "Introduction: Reflections on Ethnohistory" in Handbook of Middle American Indians, Guide to Ethnohistorical Sources, Part 1, vol. 12. pp. 3–17. Austin: University of Texas Press 1973.
  • Fenton, W.N. "The training of historical ethnologists in America." American Anthropologist 54(1952) 328-39.
  • Gunnerson, J.H. "A survey of ethnohistoric sources." Kroeber Anthr. Soc. Papers 1958, 49-65.
  • Lockhart, James "Charles Gibson and the Ethnohistory of Postconquesst Central Mexico" in Nahuas and Spaniards: Postconquest Central Mexican History and Philology. Stanford University Press and UCLA Latin American Studies, vol. 76. 1991
  • Sturtevant, W.C. "Anthropology, history, and ethnohistory." Ethnohistory 13(1966) 1-51.
  • Vogelin, E.W. "An ethnohistorian's viewpoint" The Bulletin of the Ohio Valley historic Indian conference, 1 (1954):166-71.

Արտաքին ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]