Jump to content

Էթել Թրնըր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էթել Թրնըր
Ծննդյան անուն
Ethel Mary Burwell
[1]
Ծնվել էհունվարի 24, 1870(1870-01-24)[2][1]
ԾննդավայրԴոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանվել էապրիլի 8, 1958(1958-04-08)[4][5][1][…] (88 տարեկան)
Վախճանի վայրՍիդնեյ, Ավստրալիա[6][7]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիպասան, մանկագիր և խմբագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունSydney Girls High School?[3]
ԱմուսինHerbert Curlewis?
ԶավակներJean Curlewis?[8] և Adrian Curlewis?[8]
Изображение автографа
 Ethel Turner Վիքիպահեստում

Էթել Մերի Թրնըր, ի ծնե Բյորվել (անգլ.՝ Ethel Mary Turner; հունվարի 24, 1870(1870-01-24)[2][1], Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - ապրիլի 8, 1958(1958-04-08)[4][5][1][…], Սիդնեյ, Ավստրալիա[6][7]), անգլիական ծագումով ավստրալիացի գրող։

Կենսագրություն և ստեղծագործություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթել Բյորվելը ծնվել է 1870 թվականի Անգլիայի Դոնկաստեր քաղաքում[9]։ Նրա ծնողներն են Բենեթ Ջորջ Բյորվելը՝ վաճառող, և Սառա Ջեյնը։ Էթելի հայրը մահացել է, երբ նա բավականին փոքր էր, և մայրը կրկին ամուսնացել է Հենրի Թյորների հետ, որը ուներ վեց երեխա։ Նրա ազգանունը հետագայում կրում էին Էթելը և նրա ավագ քույրը՝ Լիլիանը[10]։

1878 թվականին մահացել է Հենրի Թյորները, և Սառա Թյորները դուստրերի հետ գաղթել է Ավստրալիա՝ Սիդնեյ։ Այնտեղ նրա երրորդ ամուսինը դարձել է Չարլզ Քոուփը։ Էթելը և Լիլիանը սովորել են Սիդնեյի աղջիկների դպրոցում, իսկ 1889 թվականին համատեղ սկսել են հրատարակել «Parthenon» ամսագիրը, որը լույս է տեսել ամսական 1500 օրինակ տպաքանակով, երեք տարի շարունակ։ Էթելը դրանում մանկական բաժին է վարել և գրել է վեպեր մեծահասակների համար շարունակության հետ։ Հետագայում, երբ ամսագիրը դադարել է գոյություն ունենալ, Էթելը երեխաների համար խորագրեր է գրել մի շարք այլ պարբերականներում[10]։

1894 թվականի հրատարակվել է Էթել Թրնըրի առաջին գիրքը՝ «Յոթ փոքր ավստրալիացիներ» (Seven Little Australians)։ Առաջին հրատարակությունն ակնթարթորեն սպառվել է, և հետագայում հենց այս գիրքն էր, որ Թյորներն առավել մեծ ժողովրդականություն է բերել[10]։ Նա ոչ միայն դարձել է Ավստրալիայի մանկական գրականության դասականը, այլ նաև բազմիցս թարգմանվել է այլ լեզուներով[9]։ Վիպակի ռուսական տարբերակը՝ Ն․ Շիշկովի վերամշակմամբ, հրատարակվել է 1904 թվականին՝ «Պատանի ավստրալիացիներ» անունով[11]։ 1939 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ․ երկու անգամ (1953 թվականին և 1973 թվականին) ստեղծվել են նրա հեռուստաէկրանիզացիաները, իսկ 1978 թվականին դրա հիման վրա ստեղծվել է Մյուզիքլ[9]։

1896 թվականին Էթել Թրնըրը ամուսնացել է փաստաբան Գերբերտ Կերլյուսի հետ։ 1898 թվականին ունեցել որդի, 1901 թվականի՝ դուստր։ Էթելը շարունակել է գրել, իսկ այն բանից հետո, երբ հայտնվեց իր այգին, հրատարակել է այգեգործի մասին վիպակը՝ «The Ungardeners»-ը (1925)։ Սակայն առաջին հերթին նա մնացել է մանկական գրքերի հեղինակ և ստիպված է եղել համապատասխանել ժանրի կանոններին. նրա հրատարակիչները հավանություն չեն տվել փորձարկումներին[10]։ Ընդհանուր առմամբ, նա գրել է շուրջ 30 վեպ և պատմվածքներ, որոնք հիմնականում ուղղված են եղել աղջիկներին [9]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թրնըրը մասնակցել է առաջին օգնության դասընթացների կազմակերպմանը։ Նա նաև գրել է ռազմական եռագրություն՝ «The Cub» (1915), «Captain Cub» (1917) և «Brigid and the Cub» (1919)։ Նրա վերջին վեպը՝ «Judy and Punch»-ը, լույս է տեսել 1928 թվականին։ 1930 թվականին տուբերկուլյոզից մահացել է նրա դուստրը՝ Էթել Ջին Սոֆիան, որը նույնպես օժտված էր գրական տաղանդով։ 1956 թվականին մահացել է նրա քույրը՝ Լիլիան, որը նույնպես գրքեր է գրել և տպագրել շուրջ քսան սիրային վեպ։ Ինքը՝ Էթել Թյորները, մահացել է 1858 թվականի ապրիլի 8-ին։ Օրագրերը, որոնք նա պահում էր դեռահաս պատանեկությունից, լույս են տեսել հետմահու[10]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1 2 3 4 5 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  2. 1 2 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  3. 1 2 3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1100.
  4. 1 2 Encyclopædia Britannica
  5. 1 2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. 1 2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  7. 1 2 various authors Australian Dictionary of BiographyMUP, 1966. — ISBN 0-522-84236-4 — ISSN 1833-7538
  8. 1 2 Lundy D. R. The Peerage
  9. 1 2 3 4 Encyclopaedia Britannica
  10. 1 2 3 4 5 Australian Dictionary of Biography
  11. «Юные австралийцы: повесть Этель Тэрнер / в переработке Н. Шишкова». Российская государственная библиотека.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Թրնըր» հոդվածին։