Էթել Թրնըր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Էթել Թյորներից)
Էթել Թրնըր
Ծնվել էհունվարի 24, 1870(1870-01-24)[1][2]
ԾննդավայրԴոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]
Վախճանվել էապրիլի 8, 1958(1958-04-08)[4][5][2][…] (88 տարեկան)
Վախճանի վայրՍիդնեյ, Ավստրալիա[6][7]
Մասնագիտությունգրող, բանաստեղծուհի, վիպասան, մանկագիր և խմբագիր
Լեզուանգլերեն
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն
ԿրթությունSydney Girls High School?[3]
ԱմուսինHerbert Curlewis?
ԶավակներJean Curlewis?[8] և Adrian Curlewis?[8]
Изображение автографа
 Ethel Turner Վիքիպահեստում

Էթել Մերի Թրնըր, ի ծնե Բյորվել (անգլ.՝ Ethel Mary Turner; հունվարի 24, 1870(1870-01-24)[1][2], Դոնկաստեր, Հարավային Յորքշիր, Յորքշիր և Համբեր, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] - ապրիլի 8, 1958(1958-04-08)[4][5][2][…], Սիդնեյ, Ավստրալիա[6][7]), անգլիական ծագումով ավստրալիացի գրող։

Կենսագրություն և ստեղծագործություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էթել Բյորվելը ծնվել է 1870 թվականի Անգլիայի Դոնկաստեր քաղաքում[9]։ Նրա ծնողներն են Բենեթ Ջորջ Բյորվելը՝ վաճառող, և Սառա Ջեյնը։ Էթելի հայրը մահացել է, երբ նա բավականին փոքր էր, և մայրը կրկին ամուսնացել է Հենրի Թյորների հետ, որը ուներ վեց երեխա։ Նրա ազգանունը հետագայում կրում էին Էթելը և նրա ավագ քույրը՝ Լիլիանը[10]։

1878 թվականին մահացել է Հենրի Թյորները, և Սառա Թյորները դուստրերի հետ գաղթել է Ավստրալիա՝ Սիդնեյ։ Այնտեղ նրա երրորդ ամուսինը դարձել է Չարլզ Քոուփը։ Էթելը և Լիլիանը սովորել են Սիդնեյի աղջիկների դպրոցում, իսկ 1889 թվականին համատեղ սկսել են հրատարակել «Parthenon» ամսագիրը, որը լույս է տեսել ամսական 1500 օրինակ տպաքանակով, երեք տարի շարունակ։ Էթելը դրանում մանկական բաժին է վարել և գրել է վեպեր մեծահասակների համար շարունակության հետ։ Հետագայում, երբ ամսագիրը դադարել է գոյություն ունենալ, Էթելը երեխաների համար խորագրեր է գրել մի շարք այլ պարբերականներում[10]։

1894 թվականի հրատարակվել է Էթել Թրնըրի առաջին գիրքը՝ «Յոթ փոքր ավստրալիացիներ» (Seven Little Australians)։ Առաջին հրատարակությունն ակնթարթորեն սպառվել է, և հետագայում հենց այս գիրքն էր, որ Թյորներն առավել մեծ ժողովրդականություն է բերել[10]։ Նա ոչ միայն դարձել է Ավստրալիայի մանկական գրականության դասականը, այլ նաև բազմիցս թարգմանվել է այլ լեզուներով[9]։ Վիպակի ռուսական տարբերակը՝ Ն․ Շիշկովի վերամշակմամբ, հրատարակվել է 1904 թվականին՝ «Պատանի ավստրալիացիներ» անունով[11]։ 1939 թվականին գրքի հիման վրա նկարահանվել է ֆիլմ․ երկու անգամ (1953 թվականին և 1973 թվականին) ստեղծվել են նրա հեռուստաէկրանիզացիաները, իսկ 1978 թվականին դրա հիման վրա ստեղծվել է Մյուզիքլ[9]։

1896 թվականին Էթել Թրնըրը ամուսնացել է փաստաբան Գերբերտ Կերլյուսի հետ։ 1898 թվականին ունեցել որդի, 1901 թվականի՝ դուստր։ Էթելը շարունակել է գրել, իսկ այն բանից հետո, երբ հայտնվեց իր այգին, հրատարակել է այգեգործի մասին վիպակը՝ «The Ungardeners»-ը (1925)։ Սակայն առաջին հերթին նա մնացել է մանկական գրքերի հեղինակ և ստիպված է եղել համապատասխանել ժանրի կանոններին. նրա հրատարակիչները հավանություն չեն տվել փորձարկումներին[10]։ Ընդհանուր առմամբ, նա գրել է շուրջ 30 վեպ և պատմվածքներ, որոնք հիմնականում ուղղված են եղել աղջիկներին [9]։

Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Թրնըրը մասնակցել է առաջին օգնության դասընթացների կազմակերպմանը։ Նա նաև գրել է ռազմական եռագրություն՝ «The Cub» (1915), «Captain Cub» (1917) և «Brigid and the Cub» (1919)։ Նրա վերջին վեպը՝ «Judy and Punch»-ը, լույս է տեսել 1928 թվականին։ 1930 թվականին տուբերկուլյոզից մահացել է նրա դուստրը՝ Էթել Ջին Սոֆիան, որը նույնպես օժտված էր գրական տաղանդով։ 1956 թվականին մահացել է նրա քույրը՝ Լիլիան, որը նույնպես գրքեր է գրել և տպագրել շուրջ քսան սիրային վեպ։ Ինքը՝ Էթել Թյորները, մահացել է 1858 թվականի ապրիլի 8-ին։ Օրագրերը, որոնք նա պահում էր դեռահաս պատանեկությունից, լույս են տեսել հետմահու[10]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Store norske leksikon(նորվ.) — 1978. — ISSN 2464-1480
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Չեխիայի ազգային գրադարանի կատալոգ
  3. 3,0 3,1 3,2 3,3 Blain V., Grundy I., Clements P. The Feminist Companion to Literature in English: Women Writers from the Middle Ages to the Present — 1990. — P. 1100.
  4. 4,0 4,1 4,2 Encyclopædia Britannica
  5. 5,0 5,1 5,2 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  6. 6,0 6,1 6,2 Bell A. Encyclopædia Britannica (բրիտ․ անգլ.)Encyclopædia Britannica, Inc., 1768.
  7. 7,0 7,1 7,2 Australian Dictionary of BiographyMUP, 1966.
  8. 8,0 8,1 Lundy D. R. The Peerage
  9. 9,0 9,1 9,2 9,3 Encyclopaedia Britannica
  10. 10,0 10,1 10,2 10,3 10,4 Australian Dictionary of Biography
  11. «Юные австралийцы: повесть Этель Тэрнер / в переработке Н. Шишкова». Российская государственная библиотека.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էթել Թրնըր» հոդվածին։