Էդվարդ Համբարձումյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էդվարդ Համբարձումյան
Էդվարդ Համբարձումյան.jpg
Ծնվել էհոկտեմբերի 10, 1909(1909-10-10)
Մահացել էմայիսի 1, 1978(1978-05-01) (68 տարեկանում)
Մահվան վայրԵրևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Ազգությունհայ
Մասնագիտությունդերասան
Պարգևներ և մրցանակներՀԽՍՀ ժողովրդական արտիստ

Էդվարդ Հակոբի Համբարձումյան (հոկտեմբերի 10, 1909(1909-10-10) - մայիսի 1, 1978(1978-05-01), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան։ ՀԽՍՀ ժողովրդական արտիստ (1950 թ.)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդվարդ Համբարձումյանը ծնվել է 1909 թվականին Արևմտյան Հայաստանի Դաշբուլուն գյուղում՝ մանկավարժների ընտանիքում։ Համբարձումյանների ընտանիքը ստիպված էր փախչել թուրքական ջարդերից և 1917 թվականին ապաստան են գտել Կրասնոդար քաղաքում։ Ավելի ուշ Էդվարդ Համբարձումյանը տեղափոխվել է Երևան։ 1936 թվականին ավարտել է «Հայֆիլմ» կինոստուդիայի դերասանական ստուդիան, 1938 թվականին՝ թատերական ստուդիան։ Երկու տարի աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, այնուհետև մեկնել Մոսկվա, ուսումը շարունակել հայ Մշակույթի տանը կից ստուդիայում։ 1941 թվականին ավարտել է ուսումը և վերադարձել Երևան։

Խաղացել է Երևանի Պատանի հանդիսատեսի, Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի, Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և դրամատիկական թատրոններում։ Կյանքի վերջին տարիներին դասավանդել է և եղել է Երևանի Պատանի հանդիսատեսի պետական թատրոնի տնօրենը[1][2]։

Ներկայացումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]