Էդուարդ Քերոլ Սթոուն
Էդուարդ Քերոլ Սթոուն | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հունվարի 23, 1936 (85 տարեկան) |
Ծննդավայր | Knoxville, Այովա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Չիկագոյի համալսարան |
Գիտական աստիճան | փիլիսոփայության դոկտոր |
Մասնագիտություն | ֆիզիկոս և համալսարանի պրոֆեսոր |
Աշխատավայր | Չիկագոյի համալսարան (մ.գ.թ., դոկտոր) |
Պարգևներ և մրցանակներ | Ազգային գիտական մեդալ Ռիխտմայերի հիշատակի մրցանակ Ամերիկայի ֆիզիկայի ակադեմիայի անդամ Մագելանիք Պրեմիում Theodore von Kármán Award?[1] և «Ակնառու ծառայության համար» մեդալ[2] |
Անդամություն | ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա |
Edward C. Stone Վիքիպահեստում |
Էդուարդ Քերոլ Սթոուն (անգլ.՝ Edward C. Stone, հունվարի 23, 1936, Knoxville, Այովա, ԱՄՆ)[3], ամերիկյան տիեզերական գիտնական, Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի ֆիզիկայի պրոֆեսոր և ՆԱՍԱ-ի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի (ՌՇԼ) (անգլ.՝ Jet Propulsion Laboratory (JPL)) նախկին տնօրեն [4][5]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Սթոունը ծնվել է ԱՄՆ-ի Այովա քաղաքում։ Այովա նահանգի Burlington Junior College-ում իր բակալավրիատը ստանալուց հետո, Սթոունը տեղափոխվեց Չիկագոյի համալսարան, որտեղ նա վաստակել էր մագիստրոսի և փիլիսոփայության դոկտորի աստիճանները: Սթոունի աստղաֆիզիկայի կարիերան սկսվում է մթնոլորտային արբանյակների վրա իր առաջին տիեզերական-ռադիացիոն փորձերից հետո 1961 թվականին: Այնուհետև նա միացել է Կալիֆորնիայի տեխնոլոգիական ինստիտուտի աշխատակիցներին՝ որպես հետազոտող և դարձել է լիիրավ ֆակուլտետի անդամ 1967 թվականին:
1976 թվականին եղել է Ֆիզիկայի ֆակուլտետի պրոֆեսոր, 1983-1988 թվականներին ֆիզիկայի, մաթեմատիկայի և աստղագիտության բաժնի վարիչ: Նա նաև եղել է Caltech Space ռադիացիոն լաբորատորիայի տնօրեն և աստղագիտական սարքերի փոխնախագահ։ Նա ներկայումս Մորիսրոու Ֆիզիկայի պրոֆեսոր է[6] և երեսուն մետրանոց աստղադիտակի տնօրենների խորհրդի փոխնախագահ[7]:
Նա եղել է P.I. Վոյաջեր 1 և 2 տիեզերանավերի վրա, տիեզերական ճառագայթային համակարգի համար [8]:
JPL ղեկավար[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոունը 1991-2001 թվականներին Փասադենա (Կալիֆոռնիա) քաղաքի Jet Propulsion Laboratory-ի տնօրենն էր: Իր պաշտոնավարման ընթացքում Մարս Փաթֆայնդերը և նրա Sojourner rover-ը հաջող էին: Այդ ժամանակահատվածում JPL-ի մյուս առաքելությունները ներառել էին Mars Global Surveyor, Deep Space 1, TOPEX/Poseidon, NASA Scatterometer (NSCAT)[9] և գործարկել էին Cassini, Stardust ու 2001 Mars Odyssey։
Մրցանակներ և պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2007 թվականին ստացել է Ֆիլիպ Ջ. Կլասի անվան մրցանակի կյանքի նվաճման համար
- 1999 թվականին արժանացել է Կարլ Սագանի հուշամրցանակին
- Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ
- 1991 թվականին ստացել է Գիտության ազգային մեդալ
- 1992 թվականին ստացել է Magellanic Premium
- 2013 թվականին արժանացել է ՆԱՍԱ-ի հարգարժան հանրային ծառայության մեդալ
- 2014 թվականին արժանացել է Հովարդ Հյուզի հուշամրցանակին
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ http://iaaweb.org/content/view/142/242/
- ↑ https://searchpub.nssc.nasa.gov/servlet/sm.web.Fetch/Agency_Awards_Historical_Recipient_List.pdf?rhid=1000&did=2120817&type=released
- ↑ «Edward Stone Biography»։ caltech.edu։ Վերցված է մայիսի 12, 2015
- ↑ Streeter Kurt (ապրիլի 14, 2011)։ «A new frontier in quest to understand the cosmos»։ Los Angeles Times։ Վերցված է ապրիլի 14, 2011
- ↑ «Edward Stone Biography»։ nasa.gov։ Վերցված է մայիսի 12, 2015
- ↑ «Edward Stone Profile»։ nasa.gov։ Վերցված է մայիսի 12, 2015
- ↑ «TMT Board of Directors»։ Վերցված է մայիսի 30, 2017
- ↑ «NASA - NSSDCA - Experiment - Details»։ nssdc.gsfc.nasa.gov։ Վերցված է մայիսի 30, 2017
- ↑ F. Naderi, M. H. Freilich, and D. G. Long, Spaceborne Radar Measurement of Wind Velocity Over the Ocean--An Overview of the NSCAT Scatterometer System, Proceedings of the IEEE, pp. 850-866, Vol. 79, No. 6, June 1991,