Էդուարդ Ղուլյան
Արտաքին տեսք
Էդուարդ Ղուլյան | |
---|---|
Ծնվել է | հունվարի 7, 1927[1] (97 տարեկան) |
Ծննդավայր | Ղարաչինար, Արցախ[1] |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | ԵՊՀ աշխարհագրության և երկրաբանության ֆակուլտետ (1949)[1] |
Գիտական աստիճան | երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու[1] (1966) |
Մասնագիտություն | պետական ծառայող |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ |
Էդուարդ Խաչատուրի Ղուլյան (1927, հունվարի 7, գ․ Ղարաչինար (Ադրբեջանական ԽՍՀ Շահումյանի շրջան)), պետական աշխատող։ Երկրաբանահանքաբանական գիտությունների թեկնածու (1966), ՀԽՍՀ վաստակավոր երկրաբան (1965)։ ԽՄԿԿ անդամ 1955 թվականից։
1949 թվականին ավարտել է Երևանի պետական համալսարանի երկրաբանական ֆակուլտետը։ 1949 թվականից աշխատել է ՀԽՍՀ երկրաբանական վարչության արշավախմբերում (երկրաբան, գլխավոր երկրաբան, գլխավոր ինժեներ), 1955 թվականից՝ երկրաբանական վարչությունում, 1965 թվականից վարչության պետ, 1968 թվականից՝ Հայկական երկրաբանական ընկերության փոխնախագահ։
Հեղինակ է մի շարք տեսական և գործնական նշանակություն ունեցող գիտական աշխատությունների, որոնցում լուսաբանված են ՀԽՍՀ օգտակար հանածոների տարածական տեղաբաշխման օրինաչափություններն ու հեռանկարները[2]։
Երկեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Железнорудные месторождения Армении, E․, 1963 (соавтор Г․ А․ Дадаян)
- Развитие минерально-сырьевой базы Арм․ ССР к 50-летию Великого Октября, РОН, 1967․
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. Խուդավերդյան — Հայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
- ↑ Board, Editorial, (1987 թ․ ապրիլի 15). «Гулян Эдуард Хачатурович (к 60-летию со дня рождения)». earth.asj-oa.am. Վերցված է 2017 թ․ հունվարի 13-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)(չաշխատող հղում)
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 7, էջ 51)։ |