Էդուարդ Բրենցենս
Էդուարդ Բրենցենս լատիշ․՝ Eduards Brencēns | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 2, 1885[1] |
Ծննդավայր | Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն |
Վախճանվել է | ապրիլի 17, 1929[2] (43 տարեկան) |
Մահվան վայր | Ռիգա, Interwar Latvia |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | Վիտրաժ |
![]() |
Էդուարդ Բրենցենս (լատիշ․՝ Eduards Brencēns, հուլիսի 2, 1885[1], Ռիգայի շրջան, Լիֆլանդիայի նահանգ, Ռուսական կայսրություն - ապրիլի 17, 1929[2], Ռիգա, Interwar Latvia), լատվիացի նկարիչ, գրաֆիկ, թատերական նկարիչ, պատկերազարդող, դիզայներ։ Լատվիայի մասնագիտական բեմանկարչության հիմնադիրներից։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդուարդ Բրենցենսը ծնվել է գյուղացու ընտանիքում։ Դպրոցն ավարտելուց հետո 1902 -1909 թվականներին (ընդհատումներով) Պետերբուրգի տեխնիկական նկարչության կենտրոնական դպրոցում (այժմ` Սանկտ Պետերբուրգի Շտիգլիցի անվան գեղարվեստաարդյունաբերական ակադեմիա) ուսանել է ապակու վիտրաժների աշխատանք։ Ուսումն ավարտելուց հետո զարմիկի Կարլիս Բրենցենսի մոտ երկու տարի ուսումնասիրել է վիտրաժների արվեստ և ապակու գեղանկարչություն։ Այնուհետև վերադարձել է Լատվիա։ Սիրողական թատրոններում աշխատել է որպես դերասան և նկարիչ-բեմադրիչ։
Մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ 1915 թվականին զորակոչվել է ռուսական բանակ, մասնակցել է մարտական գործողությունների, 1917 թվականին Գալիցիայում ծանր վիրավորում է ստացել։ Առողջանալուց հետո զբաղվել է գեղանկարչությամբ, սկսել է աշխատել Վալմիերայի սիրողական լատիշական դրամատիկական թատրոնում։ 1918-1919 թվականներին ակտիվորեն մասնակցել է Վալմիերա քաղաքի մշակութային կյանքին, աշխատել է ուսուցիչ (մինչև 1921 թվականը), դասախոսություններ է կարդացել կերպարվեստի վերաբերյալ, կազմակերպել է ցուցահանդեսներ, աշխատել է իր կողմից ստեղծված նկարիչների և գրողների միությունում։ 1918 թվականին հիմնել է «Baltā vārna» («Սպիտակ ագռավ») նկարիչների միությունը։
1921 թվականին տեղափոխվել է Ռիգա, որտեղ աշխատել է նկարչության դպրոցական ուսուցիչ։ Բրենցենսը եղել է Անկախ նկարիչների միության անդամ (1920 թվականից), մասնակցել է «Սադարբս» գեղարվեստական ընկերության ցուցահանդեսներին։ Կյանքի վերջին տարիներին ապրել և դասավանդել է Մադոնա և Ցեսվայն քաղաքներում[3]։
Էդուարդ Բրենցենսը հեղինակ է բնանկարների, դիմանկարների, առասպելական և պատմական կոմպոզիցիաների և գրքային նկարազարդումների։ Մեծ ներդրում ունի լատիշական սցենագրության զարգացման բնագավառում։ Բրենցենսի կտավներին և նկարազարդումներին (մասնավորապես, «1905 թվականին») բնորոշ է դրամատիկական սիմվոլիկան և կերպարների արտահայտչականությունը։
Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Մահացել է Ռիգայում, որտեղ էլ թաղված է։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
-
«Ճանապարհ», 1927
-
«Կախարդված քույրերը» հեքիաթի նկարազարդում
-
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ilustrēts žurnāls - Rīga, 1926 - Nr. 4.
- Māksla un arhitektūra biogrāfijās. Atb. red. A. Vilsons - Rīga, 1995 - 1. sēj.
- Siliņš J. Latvijas māksla 1915-1940 - Stokholma, 1988 - 1. sēj.
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 Artists of the World Online, Allgemeines Künstlerlexikon Online, AKL Online (գերմ.) / Hrsg.: A. Beyer, B. Savoy — B: K. G. Saur Verlag, Verlag Walter de Gruyter, 2009. — ISSN 2750-6088 — doi:10.1515/AKL
- ↑ 2,0 2,1 2,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ Red. Romis Bēms. Latviešu tēlotāja māksla. 1860 -1940. Rīga:Zinātne, 1986.342.lpp
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
|