Էդուարդ Բեյլերյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդուարդ Բեյլերյան
Ծնվել էնոյեմբերի 14, 1948(1948-11-14)[1] (75 տարեկան)
Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Երկիր Հայաստան
Մասնագիտությունկոմպոզիտոր և ջութակահար
ԱշխատավայրՀայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախումբ, Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ և Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն
ԿրթությունԵրևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա

Էդուարդ Հայկի Բեյլերյան (նոյեմբերի 14, 1948(1948-11-14)[1], Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ կոմպոզիտոր[2], ջութակահար։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Բեյլերյանը ծնվել է Երևանում, 1948 թվականի նոյեմբերի 14-ին։

1971 թվականին ավարտել է Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ջութակի բաժինը՝ ուսուցիչ Արա Բոգդանյան։ 1983 թվականին երաժիշտն ավարտել է նույն կոնսերվատորիայի կոմպոզիցիայի բաժինը՝ ուսուցիչ Էդվարդ Միրզոյան։

1970-1975 թվականներին եղել է Հայաստանի ազգային ռադիոյի էստրադային–սիմֆոնիկ նվագախմբի, 1975-1980 թվականներին՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի, 1980-2002 թվականներին և 2007 թվականից՝ Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի նվագախմբի, 2002-2007 թվականներին, միաժամանակ՝ Լորիս Ճգնավորյանի կամերային նվագախմբի ջութակահար։

1971-1992 թվականներին զբաղեցրել է Երևանի № 8 երաժշտական դպրոցի լարային բաժնի ղեկավարի պաշտոնը։

Նվագախմբերի կազմում Էդուարդ Բեյլերյանը մասնակցել է փառատոների, հյուրախաղերով շրջագայել է շուրջ 30 երկրում։

Գրել է «Պիես՝ ֆագոտի և դաշնամուրի համար» (1972), լարային կվարտետներ («Պասսակալիա և ֆուգա», 1972, «Լարային կվարտետ», 1982) և փողային երկեր («Երկու պիես փողային կվարտետի համար», 1973), դաշնամուրուրային պրելյուդներ (1974), ստեղծագործություններ՝ ձայնի և դաշնամուրի համար («Դարձյալ…», 1975, «Մթությունը…», 1976), «Քարանձավում…» (ձայնի և գործիքների անսամբլի համար, 1977), «Պոլիֆոնիկ վարիացիաներ» (սիմֆոնիկ նվագախմբի համար, 1983), «Երեք պիես ալտի համար» (1984), «Երկու դուետ ջութակի և ալտի համար» (1986), «Պիես կամերային նվագախմբի համար» (1990), «Երկու պիես կամերային նվագախմբի համար» (2002), «Հայաստան» (2006, երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար), կինոերաժշտություն («Կվարտետ», 1987, «Արխիվային գործ», 1988, երկուսն էլ՝ Հայֆիլմ, «Խոյի համաստեղությունը», 1988, Մոսֆիլմ)։ Հեղինակ է նաև այլ աշխատությունների[3]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 https://composers.am/?p=842
  2. Премьера телевизионного художественного фильма «Квартет»
  3. Հայ երաժշտության հանրագիտարան. Երևան: «Հայկական հանրագիտարան. հրատարակչություն»,. 2019. էջեր 124–125. {{cite book}}: Text "Գիտահրատարակչական խորհուրդ՝ Հ. Մ. Այվազյան (գլխ. խմբագիր) և ուրիշներ" ignored (օգնություն)CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ երաժշտության հանրագիտարանից», որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։