Էդուարդ Ալեքսանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Ալեքսանյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդուարդ Ալեքսանյան
ապրիլի 16, 1955(1955-04-16)[1] - ապրիլի 4, 2016(2016-04-04)[1] (60 տարեկան)
ԾննդավայրՍիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ
Մահվան վայրՄարտակերտի շրջան, Արցախ[1]
Քաղաքացիություն Հայաստան
Կոչումմայոր
Պարգևներ
Մարտական ծառայության մեդալ

Էդուարդ Ալեքսանյան (ապրիլի 16, 1955(1955-04-16)[1], Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - ապրիլի 4, 2016(2016-04-04)[1], Մարտակերտի շրջան, Արցախ[1]), ապրիլյան քառօրյա պատերազմի հերոս, մայոր, ԵԿՄ անդամ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Էդուարդ Ալեքսանյանը ծնվել է 1955 թվականի ապրիլի 16-ին, Սիսիան քաղաքում։ 1961-1970 թվականներին սովորել է Դաստակերտ ավանի միջնակարգ դպրոցում։ Միջնակարդ դպրոցն ավարտելուց հետո 1970-1974 թվականներին սովորել է Սիսիանի շինարարական տեխնիկումում։ 1974-1976 թվականներին ծառայել է խորհրդային բանակում։ 1976-1988 թվականներին աշխատել է Սիսիանի ԲՈՒԱՏ ձեռնարկությունում` որպես հերթապահ մեխանիկ։ 1988-1992 թվականներին կամավոր մասնակցել է Սիսիանի շրջանի սահմանների պաշտպանությանը։ 1992 թվականի հոկտեմբերից ծառայության է անցել ՀՀ ՊՆ սահմանապահ զորքերի վարչության թիվ 1 սահմանապահ ջոկատում[2]։ Մասնակցել է Լաչինի մարդասիրական միջանցքի պաշտպանության մարտական գործողություններին, Զանգելանի, Ֆիզուլիի, Հորադիսի շրջաններում մղվող մարտական գործողություններին։ 1994 թվականին նշանակվել է ՀՀ ՊՆ60913 զորամասի խառը հրետանային դիվիզիոնի հրամանատարի ԱՀՏԱ գծով տեղակալ։ 1997 թվականին սովորել է ՀՀ ՊՆ սպաների որակավորման բարձրացման կենտրոնի բարձրագույն սպայական դասընթացներում։ 2006 թվականին մայորի կոչումով անցել է թոշակի[3] :

Մարտական գործողություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ապրիլի 3-ի գիշերը լույս 4-ին Մարտակերտում ադրբեջանական կողմը լայնածավալ ռազմական գործողություններ է սկսել սահմանագծում։ Հակառակորդը Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքով ռմբակոծել է Սիսիանի ջոկատի ավտոբուսը։ Այդ ավտոբուսի մեջ է եղել և մահացու վիրավորում ստացել հերոս Էդուարդ Ալեքսանյանը[4]։

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հուղարկավորություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոգեհանգիստը տեղի է ունեցել 2016 թվականի ապրիլի 6-ին ժամը 17:00-ին, իսկ հուղարկավորությունը՝ 2016 թվականի ապրիլի 7-ին, ժամը 14:00-ին Սիսիան քաղաքում։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 1,6 1,7 1,8 http://hayrenaser.org/?p=3015&lang=hy
  2. «ԱՊՐԻԼՅԱՆ ՀԵՐՈՍԱՄԱՐՏԻ ՍԻՍԻԱՆՑԻ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԸ». Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2021 թ․ հունվարի 16-ին.
  3. Հերոս Էդուարդ Ալեքսանյանը
  4. Էդուարդ Ալեքսանյանը մեկ վայրկյան անգամ չվարանեց վերստին միանալ հայրենիքի պաշտպանության սուրբ գործին

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]