Լաչինի մարդասիրական միջանցք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Լաչինի միջանցքը Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև (կարմիր գույնով նշված է ԼՂԻՄ տարածքը մինչ Ղարաբաղյան պատերազմ

Լաչինի միջանցք կամ Լաչինի մարդասիրական միջանցք, լեռնային վեցկիլոմետրանոց միջանցք, որը իրար է կապում Հայաստանը և Լեռնային Ղարաբաղը: Գտնվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Քաշաթաղի շրջանում: Մինչ 1992 թվականի մայիս ամիսը գտնվել է Ադրբեջանի վերահսկողության ներքո: Համաձայն Ադրբեջանի վարչատարածքային բաժանման գտնվում է Լաչինի շրջանում, որը, ներկայումս, ամբողջությամբ գտնվում է ԼՂՀ տարածքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լաչինի միջանցքում գտնվող IV դարի Ծիծեռնավանքը

XV—XVII դարերում այստեղ գոյություն է ունեցել Քաշաթաղի մելիքությունը: 17-րդ դարի սկզբում պարսից Աբբաս I Սեֆին այս վայրերում վերաբնակեցրել է քրդական ցեղերի, որպեսզի թուլացնի հայ մելիքներին[1]:

1918 թվականի նոյեմբերին վերջին, այն բանից հետո, երբ անգլիացիների պահանջով Անդրանիկ Օզանյանը լքեց Լեռնային Ղարաբաղը, տեղի մուսուլմաններն ավերեցին Հարարը և երկու հայկական գյուղեր՝ Սպիտակաշենը և Պետրոսաշենը: Այս գյուղերը գտնվել են Ղարաբաղի և Զանգեզուրի միջև բաժանելով լեռնային երկու շրջանները:

Խորհրդային իշխանության առաջին տարիներին ԼՂԻՄ-ը սահմանակից է եղել Խորհրդային Հայաստանին, սակայն 1930-ական թվականներից՝ վարչական հերթական բարեփոխումներից հետո, աշխարհագրական կապը կտրվել է: Տարածաշրջանային կոնֆլիկտների շվեդ մասնագետ Սվանտե Կորնելը նշում է[2]:

Հետաքրքրական է, որ 1926 թվականի քարտեզի վչա, որը տպագրված է եղել «Սովետական մեծ հանրագիտարանում», ԼՂԻՄ-ը սահմանակից է եղել մի դեպքում Հայաստանին, մյուս դեպքերում արդեն առանձնացված է Հայաստանից: 1930 թվականից սկսած Լաչինը դուրս է եկել ԼՂԻՄ-ը կազմից և միացել է Ադրբեջանին՝ դառնալով վարչական առանձին միավոր:

Ղարաբաղյան պատերազմի ժամանակ Լեռնային Ղարաբաղը երեք տարի շրջափակված է եղել Ադրբեջանի կողմից: 1992 թվականի մայիսի 17-18-ը հայկական ուժերը հատուկ օպերացիա են իրականացրել՝ ազատագրելու Շուշի — Լաչին — Զաբուխ ստրատեգիական նշանակություն ունեցող ավտոճանապարհը[3]: Լաչինի ազատագրումից հետո Ղարաբաղը դուրս է եկել շրջափակումից, ինչը հնարավորություն տվեց հայկական ուժերին ռազմական և հումանիտար օգնություն տրամադրել Լաչինին[4]: 1992 թվականի հոկտեմբերին Ադրբեջանցիները փորձել են ետ գրավել Լաչինը՝ իրականացնելով Լաչինի օպերացիան: Վերջինս անհաջողությամ է եզրափակվել:

Ներկայումս լեռնանցքով է անցնում Երևան- Գորիս- Ստեփանակերտ ավտոմայրուղին, որն իրար է կապում հայկական երկու հանրապետությունների մայրաքաղաքները:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Шнирельман В. А. Войны памяти: мифы, идентичность и политика в Закавказье / Под ред. Алаева Л. Б. — М.: Академкнига, 2003. — С. 199.
  2. Сванте Корнелл. «Конфликт в Нагорном Карабахе: динамика и перспективы решения».
  3. Азербайджан — Армения — Карабах
  4. Uhlig M.A. The Karabakh war / World Policy Journal, Vol. 10, No. 4 (Winter, 1993/1994), pp. 47-52 Published by: Duke University Press As a result of a new offensive last spring, the corridor to Armenia that was first opened at Lachin has now been extended the full length of the enclave, permitting free passage of military and humanitarian aid from Armenia. But while Armenian logistical support remains important - Karabakh's military helicopters, for example, return to Armenian airfields for protection when not in use - Armenia has generally avoided di- rect involvement in the fighting, and the conduct of the war is controlled by Kara- bakh leaders, who have become increasingly independent of their ethnic kin outside the battle zone