Էդմոնտ Յաղճյան
Արտաքին տեսք
Էդմոնտ Յաղճյան | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 4, 1904 |
Ծննդավայր | Խարբերդ, Օսմանյան կայսրություն |
Վախճանվել է | հուլիսի 21, 1997 (92 տարեկան) |
Կրթություն | Կերպարվեստի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
էդմոնտ Յաղճյան (1904, օգոստոսի 4, Խարբերդ - 1997, հուլիսի 21, Կոլումբիա, Հարավային Կարոլինա), հայ նկարիչ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1907 թվականին ընտանիքի հետ հաստատվել է ԱՄՆ-ում, սովորել Նյու Յորքի գեղարվեստի դպրոցում։ 1945 թվականին՝ Հարավային Կարոլինայի համալսարանի գեղարվեստի բաժնի տնօրեն։ Յաղճյանի նախասիրած ժանրը քաղաքային բնանկարն է (Նյու Յորքի ցերեկային, գիշերային ու ձմռան պահերը և այլն)։ Գործերին բնորոշ կուռ գծանկարը, գունաձևերի ռիթմիկան, մութ ու լույսի փոխհարաբերումները շեշտում են մեծ քաղաքի եռուն դիմագիծը («Քարշող շոգենավերը» և այլն)[1]։
Ցուցահանդեսներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Անհատական ցուցահանդեսներ՝ Նյու Յորքում, Միսսուրիում, Հարավային Կարոլինայում։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «»Ով ով է, Հայեր հանրագիտարան, հատոր երկրորդ, Հայկական հանրագիտարան հրատ., Երևան, 2007, էջ 184։
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էդմոնտ Յաղճյանի կենսագրությունը Հարավային Կարոլինայի պետական թանգարանի կայքում
- Էդմոնտ Յաղճյանի ստեղծագործություններից
- Էդմոնտ Յաղճյանը thejohnsoncollection.org կայքում