Էդին Մույչին
| Քաղաքացիությունը |
| |||||||||||||||||||||||||||||||||||
|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
| Ծննդյան ամսաթիվ | հունվարի 14, 1970[1] (56 տարեկան) | |||||||||||||||||||||||||||||||||||
| Ծննդավայր | Բրոդ | |||||||||||||||||||||||||||||||||||
| Հասակ | 174 սանտիմետր | |||||||||||||||||||||||||||||||||||
| Քաշ | 72 kg | |||||||||||||||||||||||||||||||||||
| Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||||||||||||||||||||
| Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| Ազգային հավաքական | ||||||||||||||||||||||||||||||||||||
| ||||||||||||||||||||||||||||||||||||
|
| ||||||||||||||||||||||||||||||||||||
| * Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: | ||||||||||||||||||||||||||||||||||||
Էդին Մույչին (բոս․՝ Edin Mujčin, հունվարի 14, 1970[1], Բրոդ), բոսնիացի ֆուտբոլիստ, որը խաղացել է կիսապաշտպանի դիրքում։ Ելույթ է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ակումբային
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդին Մույչինն իր նորամուտը մեծահասակների ֆուտբոլում նշել է 1986 թվականին, երբ սկսել է խաղալ Հարավսլավիայի ցածր լիգաներում իր ծննդավայր Բրոդի «Պոլետ 1926» թիմում[2]։
Բոսնիական պատերազմի սկզբում նա տեղափոխվել է Խորվաթիա, որտեղ անցկացրել է իր կարիերայի մեծ մասը։ Էդինի առաջին խորվաթական ակումբը «Մարսոնիան» էր[2]։
Դրանից հետո նա տեղափոխվել է խորվաթական լավագույն ակումբներից մեկը՝ Զագրեբի «Դինամո», որը Մույչինի տեղափոխության պահին կոչվում էր «Կրոացիա»։ Նա վեց տարի է անցկացրել այդ ակումբում և համարվում էր թիմի հիմնական խաղացողներից մեկը։ Այս ընթացքում Մուիչինը հինգ անգամ դարձել է Խորվաթիայի չեմպիոն, ինչպես նաև երեք անգամ նվաճել է Խորվաթիայի գավաթը[2][3]։
2001 թվականին նա հեռացել է Խորվաթիայից և տեղափոխվել ճապոնական «ՋԵՖ Յունայթեդ Իտիհարա Տիբա» ակումբ[3], բայց մեկ մրցաշրջան անց կրկին վերադարձել է «Դինամո»։ Նա ևս երեք տարի է անցկացրել Զագրեբում և այդ ընթացքում ևս մեկական անգամ նվաճել է Խորվաթիայի չեմպիոնի կոչումը և Խորվաթիայի գավաթը[3]։
2005 թվականի ամռանը նա տեղափոխվել է Խորվաթիայի բարձրագույն դիվիզիոնի մեկ այլ ակումբ՝ «Կամեն Ինգրադ», որտեղ անցկացրել է երկու տարի[3][4]։
Դրանից հետո Մույչինը խաղացել է նաև «Լոկոմոտիվա» (Զագրեբ) և «Լուչկո» (Զագրեբ) ակումբներում, իսկ 2009/10 մրցաշրջանում պաշտպանել է սիրողական «Սավսկի Մարոֆ» թիմի գույները։ 2010/11 մրցաշրջանում նա խաղացել է «Զելինա» ակումբում[3], 2011 թվականի հուլիսին հայտարարել է կարիերան ավարտելու մասին, սակայն հաջորդ տարվա փետրվարին այն կրկին վերսկսել է[2]՝ ևս երեք տարի հայտավորված լինելով «Բրդովեց» թիմում, սակայն այդ ընթացքում նա ոչ մի հանդիպման չի մասնակցել և 2014/15 մրցաշրջանից հետո ավարտել է իր խաղային կարիերան[3]։
Ազգային հավաքականում
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդինը ելույթ է ունեցել Բոսնիա և Հերցեգովինայի ազգային հավաքականի կազմում։ 1997 թվականի հունիսի 8-ին նա իր նորամուտն է նշել պաշտոնական խաղերում։ Դա տեղի է ունեցել Դանիայի հավաքականի դեմ 1998 թվականի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի խաղում. հանդիպումն ավարտվել է բոսնիացիների պարտությամբ 0-2 հաշվով[5]։ Նույն տարվա օգոստոսի 20-ին Մույչինը խփել է իր միակ գոլը ազգային թիմում՝ գրավելով նույն դանիացիների դարպասը (3-0)[5]։ Ընդհանուր առմամբ նա հավաքականի կազմում անցկացրել է 24 հանդիպում[6]։
Նվաճումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Խորվաթիայի չեմպիոն (6)՝ 1995/96, 1996/97, 1997/98, 1998/99, 1999/00, 2002/03
- Խորվաթիայի գավաթակիր (4)՝ 1995/96, 1996/97, 1997/98, 2003/04
- Խորվաթիայի Սուպերգավաթակիր (2)՝ 2002, 2003
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- 1 2 FBref.com
- 1 2 3 4 «Edin Mujcin - Player profile». www.transfermarkt.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
- 1 2 3 4 5 6 Strack-Zimmermann, Benjamin. «Edin Mujčin». www.national-football-teams.com (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
- ↑ «Edin Mujčin » Club matches». worldfootball.net (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մարտի 23-ին.
- 1 2 «Edin Mujčin, international footballer». eu-football.info (անգլերեն). Վերցված է 2021 թ․ մայիսի 28-ին.
- ↑ Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)
|
- Հունվարի 14 ծնունդներ
- 1970 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Բոսնիա և Հերցեգովինայի հավաքականի ֆուտբոլիստներ
- Բոսնիա և Հերցեգովինայի ֆուտբոլիստներ
- Դինամո Զագրեբի ֆուտբոլիստներ
- Լոկոմոտիվայի ֆուտբոլիստներ
- Հարավսլավացի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ