Էդիկ Բաղդասարյան
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Բաղդասարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդիկ Բաղդասարյան | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 7, 1962 (62 տարեկան) |
Ծննդավայր | Շուշի, Շուշիի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ![]() ![]() |
Կրթություն | ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետ (1984) և ՄՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ (1987) |
Երկեր | Shadow Diplomats?[1], Պանդորայի արխիվ[1], Դրախտային փաստաթղթեր[1], Պանամայի փաստաթղթեր[1] և Swiss Leaks?[1] |
Մասնագիտություն | լրագրող, իրավապաշտպան և գրող |
Աշխատատու | Հայաստանի Հանրային Հեռուստաընկերություն, Հայաստանի պաշտպանության նախարարություն և Հետք (առցանց պարբերական) |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Հետաքննող լրագրողների միջազգային կոնսորցիում[1] |
Էդիկ Բաղդասարյան (դեկտեմբերի 7, 1962, Շուշի, Շուշիի շրջան, ԼՂԻՄ, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ լրագրող, որն առավել հայտնի է իր հետաքննական նյութերով, որոնք ուղղված են եղել տարբեր տարիներին Հայաստանի կառավարության կողմից թույլատրված կոռուպցիոն դեպքերի բացահայտմանը։ Ղեկավարում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն։ «Հետք» առցանց պարբերականի գլխավոր խմբագիրն է[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիկ Բաղդասարյանը ծնվել է 1962 թվականի դեկտեմբերի 7-ին ԼՂԻՄ Շուշի քաղաքում։ 1981-1984 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, իսկ 1984-1987 թվականներին՝ Մոսկվայի պետական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետում։ 1987-1993 թվականներին եղել է Հայաստանի պետական հեռուստատեսության կրտսեր խմբագիր, այնուհետև՝ խմբագիր, գրական ծրագրերի խմբագիր, նամակների բաժնի խմբագիր, «Օր 7-րդ» ծրագրի գլխավոր խմբագիր։ 1993-1995 թվականներին ծառայել է Հայաստանի զինված ուժերում։ 1995 թվականին եղել է Հայաստանի պաշտպանության նախարարության վավերագրական ֆիլմերի ստուդիայի տնօրեն։ 1995-1999 թվականներին աշխատել է որպես անկախ լրագրող։ 1999 թվականից մինչ օրս գլխավորում է «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ն։ Ներկայումս «Hetq.am» առցանց պարբերականի գլխավոր խմբագիրն է։ Ղեկավարում է նաև «Վերսուս» ստուդիան[4]։ 2000 թվականից մինչ օրս նախագահում է «Հայաստանում հետաքննող լրագրողների ասոցիացիան»։
Հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի նոյեմբերի 17-ին Էդիկ Բաղդասարյանը հարձակման է ենթարկվել։ Հարձակումը տեղի է ունեցել ժամը 20։00-ի սահմաններում, երբ լրագրողը դուրս է եկել Բուզանդի 1/3 հասցեում գտնվող «Հետք» առցանց պարբերականի գրասենյակից և մոտեցել իր ավտոմեքենային[5]։ Ըստ լրագրողի՝
Հարվածից հետո լրագրողն ուշագնաց է եղել, հետո ուշքի եկել։ Ըստ նրա՝ հարձակվողները փախուստի են դիմել, երբ մոտակա շինության պարեկապահակային ծառայության աշխատակիցը օդ է կրակել։
Դեպքի առթիվ ոստիկանության Կենտրոն քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ դիտավորությամբ, մի քանի հոգու կողմից անձին միջին ծանրության վնասվածք հասցնելու հոդվածով[6]։
Դեպքից մի քանի օր անց լուրեր են տարածվել, թե ծեծի կազմակերպիչը եղել է ՀՀԿ-ական նախկին պատգամավոր, բնապահպանության նախկին նախարար Վարդան Այվազյանը։ Հետագայում Վարդան Այվազյանը հերքել է այդ լուրը՝ նշելով, որ դեպքի օրը բացակայել է երկրից[7]։
Մրցանակներ և պարգևներ
[խմբագրել | խմբագրել կոդը]1998 թվականին ստացել է Երևանի մամուլի ակումբի մրցանակը՝ «Ֆիլմ-հետաքննությունների համար» անվանակարգում։ 2000 թվականին Շողակաթ հեռուստաընկերության կողմից արժանացել է մրցանակի՝ «Լավագույն սցենար» անվանակարգում։ 2011 թվականին ստացել է «Մամուլի ազատության ժամանակը» մրցանակ՝ հետաքննական լրագրության զարգացման, անկախ դիրքորոշման և մասնագիտական խիզախության համար[4]։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամուսնացած է, ունի երկու որդի։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 https://www.icij.org/journalists/edik-baghdasaryan/
- ↑ https://www.webcitation.org/6HEZqAjAj?url=http://www.zeit-stiftung.de/home/index.php?id=595
- ↑ Investigative Journalist Attacked in Yerevan, Armenia Liberty (RFE/RL), November 18, 2008.
- ↑ 4,0 4,1 «:: ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ ::ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ Էդիկ | YPC» (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷԴԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆԻ ՎՐԱ / VIDEO /». A1Plus. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ «Բռնություն է կիրառվել լրագրող Էդիկ Բաղդասարյանի նկատմամբ». «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.
- ↑ ««Հետք»-ի խմբագրի ծեծի հետ Վարդան Այվազյանը կապ չունի». www.tert.am. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 13-ին. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 10-ին.