Էդիկ Առաքելյան
Արտաքին տեսք
- Վիքիպեդիայում կան հոդվածներ Առաքելյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Էդիկ Առաքելյան | |
---|---|
ապրիլի 4, 1959 - հուլիսի 14, 1992 (33 տարեկան) | |
Ծննդավայր | Ջանյաթաղ, Մարտակերտի շրջան |
Մահվան վայր | Երևան, Հայաստան |
Գերեզման | Եռաբլուր |
Մարտեր/ պատերազմներ | Արցախյան ազատամարտ |
Պարգևներ |
Էդիկ Ասլանի Առաքելյան (4 ապրիլի, 1959, Ջանյաթաղ, Մարտակերտի շրջան - 14 հուլիսի, 1992, Երևան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Էդիկ Առաքելյանը ծնվել է 1959 թ. ապրիլի 4-ին Մարտակերտի շրջանի Ջանյաթաղ գյուղում։ Ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո աշխատել է Մարտակերտում, այնուհետև բնակություն է հաստատել Սովետաշենում։ Մասնակցել է շրջանի մի շարք մարտական գործողությունների։ Մարտական գործողության ժամանակ վիրավորվել է, տեղափոխվել Երևանի հիվանդանոցներից մեկը և 1992 թ. հուլիսի 14-ին մահացել։ Հետմահու պարգևատրվել է «Արիության համար» մեդալով։ Ամուսնացած էր, ունի չորս երեխա։ Հանգչում է Եռաբլուրի պանթեոնում[1]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Էդիկ Առաքելյանը Արցախյան պատերազմի թանգարանի կայքում». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2014 թ․ մարտի 9-ին.