Էդգար Բաբայան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Էդգար Բաբայան
Քաղաքացիությունը  Դանիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 28, 1995(1995-10-28)[1] (28 տարեկան)
Ծննդավայր Հայաստան
Դիրք եզրային կիսապաշտպան

Էդգար Բաբայան (հայերեն՝ Էդգար Բաբայան, հոկտեմբերի 28, 1995(1995-10-28)[1], Հայաստան[2]), պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ, ով եզրային հարձակվող է խաղում Դանիական Սուպերլիգայի Ռանդերս ՖԱ ակումբում և Հայաստանի ազգային հավաքականում։

Սպորտային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռանդերս ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբայանը ծնվել է Գերմանիայի Բեռլին քաղաքում, սակայն հետագայում տեղափոխվել է Դանիա։ Նա իր կարիերան սկսել է «Ռանդերս» ՖԱ-ում։

2013 թվականի նոյեմբերի 11-ին Բաբայանը իր նորամուտը նշեց «Ռանդերս» ՖԱ-ում 18 տարեկանում[3]։ Բաբայանը խաղադաշտ դուրս եկավ պահեստայինների նստարանից, սակայն 83-րդ րոպեին փոխարինեց Ալեքսանդր Ֆիշերին AaB-ից 1-4 հաշվով պարտություն կրելով։ 2014 թվականի փետրվարին Բաբայանը կնքեց իր առաջին պրոֆեսիոնալ և լրիվ դրույքով պայմանագիրը Ռանդերս ՖԱ-ի հետ[4]։

Բաբայանը «Ռանդերսի» կազմում իր առաջին գոլը խփեց 2015 թվականի հուլիսի 9-ին, երբ խաղադաշտ դուրս եկավ 59-րդ րոպեին, փոխարինելով Ջոել Ալանսսոնին, Եվրոպայի լիգայի որակավորման փուլի անդորրական «Սանտ Խուլիա» ակումբի դեմ խաղալու[5]։ Բաբայանը 73-րդ րոպեին խփեց գոլ[6]։

Վարձավճար «Հոբրո ԻԿ»-ում[խմբագրել | խմբագրել կոդը]

2017 թվականի հունվարի 27-ին հաստատվեց, որ Բաբայանը մրցաշրջանի մնացած հատվածը վարձավճարով կխաղա «Հոբրո ԻԿ»-ում[7]։

Բաբայանը վնասվածք է ստացել 2017 թվականի փետրվարի 27-ին Սքայվե ԻԿ-ի դեմ ընկերական խաղում, նախքան առաջնությունը վերսկսվելը։ Առաջին խոսակցություններն այն էին, որ նա մկաների վնասվածք է ստացել, բայց ավելի ուշ պարզ դարցավ, որ վնասվածքը միայն ծնկի շրջանւմ է, որը նրան թույլչիտա խաղալ մեկ ամիս[8]։

Բաբայանը վնասվածքից վերադարձավ 2017 թվականի ապրիլի սկզբին։ Նա իր դեբյուտը գրանցեց «Հոբրո»-ի կազմում ոչ-ոքի 0-0 հաշվով HB Køge-ի դեմ խաղում, երբ 69-րդ րոպեին փոխարինեց Լուկաս Յենսենին.[9] t Nykøbing FC-ի խաղում Բաբայնը երկու գոլ խփեց, իսկ իր թիմը հաղթեց 3–1 հաշվով[10]։ Բաբայանը «Հոբրոյի» հետ հաղթեց Դանիայի 1-ին դիվիզիոնում, և ակումբը կրկին բարձրացավ Դանիայի Սուպերլիգա։ Նա մեծ դեր ունեցավ թիմի առաջխաղացման գործում։

Հոբրո ԻԿ[խմբագրել | խմբագրել կոդը]

6-ամսյա հաջող վարձակալությունից հետո Բաբայանը մշտական պայմանագիր է կնքել Դանիայի Սուպերլիգայի նոր ակումբի հետ[11]։ Բաբայանը արագ դարձավ թիմի առանցքային խաղացողը և մեծ առաջընթաց կատարեց 2016-17 մրցաշրջանում։ Նա նոր պայմանագիր է կնքել 2018 թվականի մարտին մինչև 2021 թվականի ամառը[12]։

2021 թվականի փետրվարի 1-ին Բաբայանի պայմանագիրը Հոբրոյի հետ երկկողմանի համաձայնությամբ խզվեց այն պատճառով, որ ցանկանում էր խաղալ ավելի բարձր պաշտոներում[13]։

Ռիգա ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հոբրոյից հեռանալուց հետո Բաբայանը 2021 թվականի փետրվարի 15-ին անվճար տեղափոխվեց Լատվիայի Բարձրագույն լիգայի չեմպիոն Ռիգա ՖԱ-ին[14]։ Ըստ դանիական լրատվամիջոցների լուրերի, պլանն այն էր, որ Բաբայանը ամռանը կրկին պետք է հեռանա Ռիգայից և միանա կիպրոսի Pafos FC ակումբին, որն ուներ նույն սեփականատերերը, ինչ Ռիգային։ Սակայն այս լուրերը չեն հաստատվել ոչ մի պաշտոնական աղբյուրների կողմից[15]։

Բաբայանն ակումբի կազմում իր պաշտոնական նորամուտը նշել է 2021 թվականի մարտի 13-ին՝ ՖԿ Վենտսպիլսի դեմ խաղում[16]։ Նա փոխարինման դուրս եկավ 65-րդ րոպեին և խփեց վերջին գոլը՝ 3-0 հաշվով հաղթանակ տանելով։

Պաֆոս ՖԱ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021 թվականի սեպտեմբերի 7-ին Ռիգա ՖԱ-ն հաստատեց, որ Բաբայանի պայմանագիրը խզվել է փոխադարձ համաձայնությամբ, և որ նա կարիերան կշարունակի Կիպրոսի Պաֆոս ՖԱ-ում[17]։ 2022 թվականի հունվարի 25-ին դանիական լրատվամիջոցներին հայտնի դարձավ, որ Բաբայանը խզել է պայմանագիրը Պաֆոսի հետ[18]։

Վեյլե[խմբագրել | խմբագրել կոդը]

2022 թվականի հունվարի 26-ին Բաբայանը միացավ Դանիայի Սուպերլիգայի Vejle Boldklub ակումբին՝ պայմանագրի մնացած ժամանակահատվածի համար[19]։ 2022 թվականի մայիսի 16-ին «Վեյլեի» կազմում ընդհանուր 15 հանդիպումից հետո հաստատվեց, որ Բաբայանը կհեռանա ակումբից մրցաշրջանի ավարտից հետո, քանի որ նրա պայմանագիրն ավարտվում էր[20]։

Վերադարձ դեպի Ռանդերս[խմբագրել | խմբագրել կոդը]

«Վեյլեում» ժամանակաշրջանից հետո 2022 թվականի հունիսի 7-ին հաստատվեց, որ Բաբայանը կվերադառնա իր նախկին ակումբ՝ «Ռանդերս ՖԱ» գալիք 2022-23 մրցաշրջանից hետո։ Բաբայանը պայմանագիր է կնքել մինչև 2025 թվականի հունիս[21]։

Միջազգային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բաբայանը ծնվել է Գերմանիայում՝ հայ ծնողներից, ովքեր երեք տարեկանում գաղթել են Դանիա։ Նա ստացել է իր դանիական անձնագիրը 2016 թվականին, իսկ մեկ ամիս անց հրավիրվել և ստացել է Դանիայի դեբյուտ մինչև 20 տարեկանների հավաքականում՝ Իտալիայի 20 տարեկաններից 2–0 հաշվով պարտվելով[22][23]։ Բաբայանն իր նորամուտը նշեց 2018 թվականի մայիսի 30-ին Մալթայի դեմ ընկերական խաղում, որտեղ նա խաղադաշտ դուրս եկավ պահեստայինների նստարանից և անցկացրեց վերջին 30 րոպեները[24]։

Նա իր առաջին գոլը խփեց մեծահասակների հավաքականում 2019 թվականի նոյեմբերի 18-ին՝ Իտալիայից արտագնա պարտության ժամանակ 9–1 հաշվով, Հայաստանի Եվրո 2020-ի ընտրական վերջին խաղում[25]։

Միջազգային գոլեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հաշիվները և արդյունքները առաջինն են Հայաստանի գոլերի քանակով.[26]
No. Ամսաթիվը Անցկացման վայրը Հակառակորդ Միավոր Արդյունք Մրցույթ
1. 2019 թվականի նոյոմբերի 8 Ռեզոն Բարբերա մարզադաշտ, Պալերմո, Իտալիա  Իտալիա 1–8 1–9 UEFA Euro 2020 որակավորումը

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
  2. «EDGAR BABAYAN PÅ FULD TID TIL SOMMER». randersfc.dk. 2014 թ․ փետրվարի 26.
  3. «RANDERS VS AAB 1–4». scoresway.com. 2013 թ․ նոյեմբերի 11.(չաշխատող հղում)
  4. «Babayan på fuld tid i Randers». bold.dk. 2014 թ․ փետրվարի 26.
  5. «RANDERS VS SANT JULIÀ 3–0». scoresway.com. 2015 թ․ հուլիսի 9.(չաշխատող հղում)
  6. «Randers spiller sig videre i Europa League». b.dk. 2015 թ․ հուլիսի 9.
  7. «Hobro IK lejer kantspiller i Randers FC». hikfodbold.dk. 2017 թ․ հունվարի 27. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ փետրվարի 5-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  8. «Edgar Babayan IKKE korsbåndsskadet». hikfodbold.dk. 2017 թ․ փետրվարի 28. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ մարտի 22-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  9. «HOBRO VS. HB KØGE 0 – 0». soccerway.com. 2017 թ․ ապրիլի 2.
  10. «Babayan: Fik bevist jeg kan gøre en forskel». bold.dk. 2017 թ․ ապրիլի 9.
  11. «Babayan skifter til Hobro IK». hikfodbold.dk. 2017 թ․ հունիսի 27. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ սեպտեմբերի 10-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  12. «Forlængelse på plads med Edgar Babayan». hikfodbold.dk. 2018 թ․ մարտի 22. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 28-ին. Վերցված է 2023 թ․ հուլիսի 8-ին.
  13. Edgar Babayan køber sig fri af sin kontrakt med Hobro IK Արխիվացված 2021-02-05 Wayback Machine, hikfodbold.dk, 1 February 2021
  14. RIGA SIGNS ARMENIAN NATIONAL TEAM MIDFIELDER BABAYAN Արխիվացված 2023-04-09 Wayback Machine, rigafc.lv, 15 February 2021
  15. Babayan rykker til Riga og videre til Cypern, bold.dk, 14 February 2021
  16. VENTSPILS VS. RIGA 0 - 3, soccerway.com, 13 March 2021
  17. "RIGA" NETURPINĀS SADARBĪBU AR BABAJANU Արխիվացված 2023-04-07 Wayback Machine, rigafc.lv, 7 September 2021
  18. Fri på markedet: Babayan ophæver på Cypern, bold.dk, 25 January 2022
  19. Vejle Boldklub forstærker sig til forårssæsonen med Edgar Babayan Արխիվացված 2022-07-04 Wayback Machine, vejle-boldklub.dk, 26 January 2022
  20. Profil forlader Vejle Boldklub, tipsbladet.dk, 16 May 2022
  21. RANDERS FC HENTER EDGAR BABAYAN PÅ EN 3-ÅRIG AFTALE Արխիվացված 2022-06-28 Wayback Machine, randersfc.dk, 7 June 2022
  22. «Randersfc.dk».
  23. Et 2–0 nederlag til Italien, men… Արխիվացված 2018-10-09 Wayback Machine‚ dbu.dk, 27 April 2016
  24. Babayan fik en halv time for Armenien‚ bold.dk, 30 May 2018
  25. «Italy: Armenia annihilated 9-1!». Football Italia. 2019 թ․ նոյեմբերի 18. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 19-ին.
  26. Ֆուտբոլիստի էջը National Football Teams կայքում(անգլ.)

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]