Էդաֆոն
Էդաֆոն (հին հունարեն՝ ἔδᾰφος, ἔδᾰφεος՝ հիմք, հող), հողում բնակվող բոլոր կենդանի օրգանիզմների ամբողջությունն է (վիրուսներ, բակտերիաներ, սնկեր, ջրիմուռներ, որդեր, հոդվածոտանիներ, բույսերի կենդանի արմատային համակարգ, կաթնասուններ և այլն)։
Դեր և նշանակություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Էդաֆոնի կազմում մեծ նշանակություն ունեն միկրոօրգանիզմները և բույսերի կենդանի արմատային համակարգերը, որոնց գործունեությունն ապահովում է օրգանական նյութերի շրջապտույտը, մոլեկուլային ազոտի ֆիքսումը, հողի բերրիության կուտակումը և հողում ընթացող շատ այլ գործընթացներ։
Տերմինը շրջանառության է դրվել գերմանացի կենսաբան Ռ. Ֆրանսեի կողմից՝ 1921թ-ին։ Էդաֆոնի կազում ընդգրկված օրգանիզմները պատկանում են տարբեր կարգաբանական խմբերին։ Ըստ կենսազանգվածի և տեսակային կազմի, միկրոօրգանիզմները և անողնաշարավորները գերազանցում են մնացած օրգանիզմներին։ Էդաֆոնն իր ազդեցությունն է ունենում հողի ֆիզիկական, քիմիական գործընթացների վրա, քանի որ դրա միջոցով հողում տեղի են ունենում օրգանական նյութերի սինթեզ և միևնույն ժամանակ տարրալուծում, հումիֆիկացում և այլն։
Էդաֆոնային գործոններ[խմբագրել | խմբագրել կոդը]
Դրանք հողային պայմաններն են, որոնք ազդում օրգանիզմների կենսագործունեության վրա (հողի բերրիություն, ջերմություն, խոնավություն, pH, աղերի պարունակություն, օդաջրաթափանցելիություն և այլն)։
Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]
Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]
- Шанда В. І., Євтушенко Е. О., Шанда Л. В. Ґрунт як система факторів і ресурсів екологічних ніш біологічних видів // Ґрунтознавство. 2010. Том 11, № 3-4 ISSN 1684-9094.