Էգբերթ, Ուեսեքսների թագավոր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Էգբերթ
թագավոր
Egbert - MS Royal 14 B V.jpg
Ծնվել է՝8-րդ դար
ԾննդավայրՈւեսեքս
Մահացել է՝839[1]
Վախճանի վայրՈւեսեքս
Ուինչեստերի տաճառ և Վինչեսթեր
ՔաղաքացիությունՈւեսեքս
ՏոհմՈւեսեքսի տոհմ
միապետ
ՀայրEalhmund of Kent?
Մայրunnamed mother of King Egbert of Wessex?[2]
ԵրեխաներԷտելվուլֆ, Էթելստան Ուեսեքսի[2] և Eadgyth?[2]
Կրոնական հավատքներքրիստոնեություն

Էգբերթ (8-րդ դար, Ուեսեքս - 839[1], Ուեսեքս), Ուեսեքսների թագավորը, որը կառավարել է 802-839 թվականներին՝ մինչ իր մահը: Նրա հայրը՝ Էլմունդը, Կենտի թագավորության թագավորն էր: 780-ական թվականներին Մերսիայի Օֆֆա թագավորը և Ուեսեքսի Բեորթրիկ թագավորը ստիպեցին Էգբերթին հրաժարվել գահից, բայց 802 թվականին՝ Բեորթրիկի մահից հետո, Էգբերթը վերադարձավ և նորից բազմեց գահին:

Էգբերթի առաջին 20 տարվա կառավարումից քիչ բան է հայտնի, բայց վարկած կա, որ նրան հաջողվել է պահպանել Ուեսեքսի անկախությունը Մերսիայի թագավորության դեմ, որն այդ ժամանակ գերիշխում էր մյուս հարավանգլիական թագավորութունների վրա: 825 թվականին Էգբերթը, հաղթելով Մերսիայի Բիորնվուլֆ թագավորին, վերջ է դրել Մերսիայի գերակայությանը Էլլանդունի ճակատամարտում: Նրան նաև հաջողվել է գերակայություն հաստատել հարավ-արևելյան Անգլիայում տեղակայված մերսիական տարածքների վրա: 829 թվականին նա հաղթել է Մերսիայի Վիգլաֆ թագավորին՝ վերջինիս վտարելով թագավորությունից և Մերսիայի վրա ժամանակավոր տիրապետություն հաստատելով: Ավելի ուշ՝ այդ նույն տարում, Էգբերթը Դորում հանդիպել է Նորթամբերլենդի թագավորին։ Անգլո-սաքսոնական ժամանակագրությունը Էգբերթին նկարագրել է որպես անգլո-սաքսոնական հողերի բրետվալդա:

Էգբերթը այլևս ի վիճակի չէր հաստատուն պահել իր դիրքը, իսկ մի տարվա ընթացքում Վիգլաֆը վերականգնեց իր գահակալությունը Մերսիայում: Ինչևէ, Ուեսեքսը պահպանում էր իր գերակայությունը Կենտի, Սասեքսի և Սարեյի վրա. այս տարածքները տրվել են Էգբերթի տղային՝ Էյթելվուլֆին՝ կառավարելու նրանց վրա որպես միապետ: 839 թվականին Էգբերթի մահից հետո Էյթելվուլֆը հաջորդեց նրան: Հարավ-արևելյան թագավորությունները 858 թվականին Էյթելվուլֆի մահից հետո վերջապես միավորվեցին Ուեսեքսի թագավորության մեջ:

Ընտանիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմաբանները այլ տեսակետ ունեն Էգբերթի ծագման վերաբերյալ․ Անգլո-սաքսոնական ժամանակագրության ամենավաղ ձևը՝ Փարկերյան ժամանակագրությունը, սկսում է ներածությամբ, որտեղ նշվում է Էգբերթի որդու՝ Էյթելվուլֆի ավելի վաղ ծագման մասին՝ շեշտելով նաև Էգբերթին, Էլմունդին (Կենտերի թագավոր), և Ուեսեքսների թագավոր Ինեին, որը 726 թվականին խլել է գահը: Այն շարունակվում է դեռևս Կերդիկից՝ Ուեսեքսների տան հիմնադրողից[3]: Ֆրանկ Ստենտոնը ընդունում է այն փաստը, որ Էգբերթը ծագել է Ինգիլդից, այլ ոչ թե ավելի վաղ սերնդից՝ Կերդիկից[4]: Հիսեր Էդվարդսը իր՝ «ազգային կենսագրությունների օնլայն բառարանի» հոդվածում նշում է, որ Էգբերթը կենտական ծագման էր և որ արևմտասաքսոնական ծագումը նրա կառավարման տարիներին արծարծվում էր նրան օրինականություն տալու համար, մինչդեռ Ռորի Նեյսմիթը կենտական ծագումը անհավանական էր համարում և ավելի հավանական էր համարում, որ Էգբերթը ծնվել է «արմտասաքսոնական թագավորական կիսագուլպայի մեջ»[5][6]։

Էգբերթի կնոջ անունն անհայտ է: 15-րդ դարի ժամանակագրությունը, որը հիմա ղեկվարվում է Օքսֆորդի համալսարանի կողմից, նշում է, որ Էգբերթի կնոջ անունն Ռեդբուրթա է, որը ենթադրաբար Կառլոս Մեծի ազգականն է, ում հետ Էգբուրթն ամուսնացել է այն ժամանակ, երբ նրան վտարել են Ֆրանկական թագավորություն, բայց այս տեղեկությունը գիտական պատմաբանները չեն հաստատում, քանի որ ժամանակագրական առումով սխալ է[7]: Նշվում է, որ Էգբերթը ուներ խորթ քույր՝ Ալբուրգա անվամբ, որը հետագայում ստացել է սուրբ մականունը Վիլթոնյան վանքը հիմնադրելու համար: Նա ամուսնացած էր Ուիլթշիրի Իլդորման՝ Վուլֆստանի հետ: 802 թվականին ամուսնու մահից հետո նա դարձել է միանձնուհի՝ նշանակվելով Վիլթոնյան վանքի վանամայրը[8]:

Քաղաքական նկատառումներ և վաղ կյանք[խմբագրել | խմբագրել կոդը]

Մերսիայի Օֆֆա թագավորը, որը կառավարել է 757-796 թվականներին, ութերորդ դարի երկրորդ կեսին եղել է անգլո-սաքսոնական Անգլիայի գլխավոր ուժը: Օֆֆայի և 757-786 թվականներին կառավարած Ուեսեքսների թագավորի՝ Կինեվուլֆի միջև հարաբերությունները այդքան էլ հստակ չեին, բայց հավանական է, որ Կինեվուլֆին հաջողվել է որոշ չափով պահպանել իր անկախությունը մերսիական գերակայությունից: Թագավորների միջև եղած հարաբերությունների ապացույցը կարող ենք ստանալ հրովարտակներից, որոնց միջոցով հող էր շնորհվում նրա համախոսներին կամ եկեղեցականներին, և որոնք հաստատված էին թագավորների կողմից, քանի որ նրանք ունեին հողը շնորհելու իրավունքը: Որոշ դեպքորում հնարավոր է, որ թագավորը նույնպես հայտնվի հրովարտակում, որը մատանշում է, որ նա ունի գերակա անձ[9][10][11]: 772 թվականի Օֆֆայի հրովարտակում Կինեվուլֆը հանդես է գալիս որպես արևմտսաքսոնների թագավոր: Այնտեղ նշվում է, որ նա պարտվել է Օֆֆային 779 թվականին տեղի ունեցած Բենսինգտոնի ճակատամարտում, բայց չի նշվում, որ Կինովուլֆը ճանաչել է Օֆֆայի գերակայությունը: Օֆֆան մեծ ազդեցություն է գործել երկրի հարավ–արևելքում. 764 թվականին ստորագրված հրովարտակը ցույց է տալիս, որ վերջինս լավ հարաբերությունների մեջ էր Կենտի Հեբերթ թագավորի հետ, և Օֆֆան մեծ ներդրում է ունեցել Հարբերթի՝ գահին բազմելուն[12]: 765-776 թվականներին Օֆֆայի ազդեցությունը Կենտի վրա պատմաբանների շրջանում մեծ վեճի ալիք է առաջացրել, բայց հայտնի է, որ 776-784-ական թվականներին կենտական թագավորները անկախություն են հաստատել Մերսիայից[13][13][14]:

Մյուս Էգբերթը՝ Կենտի Էգբերթ երկրորդ թագավորը, կառավարել է այդ թագավորությունում 770-ական թվականներին։ Նա վերջին անգամ հիշատակվում է 779 թվականին ստորագրված հրովարտակում, որտեղ նշվում է՝ նա Ռոչեսթերում հող էր շնորհում[13]: 784 թվականին Կենտի նոր թագավորը՝ Էլմունդը, հայտնվում է անգլո-սաքսոնական ժամնակագրության մեջ: Ըստ դրա՝ Էլմունդը Էգբերթի հայրն էր, իսկ Էգբերթը՝ Էյթելվուլֆի հայրը: Սա նաև նշվում է ծագումնաբանական ներածության մեջ, որը Էգբերթի հոր անունը հիշատակում է որպես Էլմունդ առանց հավելյալ փաստերի: Ներածությունը հավանաբար սկսում է ուշ իներորդ դարից[15]։

Հայտնի է, որ Էլմունդը երկար չի գահակալել, քանի որ 784 թվականից այն կողմ իր գործունեության մասին որևէ հավաստի արձանագրություն չկա: Բայց հավաստի է, որ 780-ական թվականների վերջերին Օֆֆան գերակայություն է ունեցել Կենտի վրա: Օֆֆան նպատակ է ունեցել իր գերակայության միջոցով տիրել թագավորությանը, և նա նկարագրվում է որպես կենտական թագավորների թշնամի, ոչ թե գերակա: Հավանական է, որ պատանի Էգբերթը 785 թվականին փախուստի է դիմել Ուեսեքս, նաև ենթադրվում է, որ Բեորթրիկը՝ Կինեվուլֆի ժառանգորդը, օգնել է Օֆֆային վտարել Էգբերթին:

Վաղ կառավարում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բեորթրիկը շարունակեց կախյալ մնալ Մերսիայից Կենվուլֆի գահակալման ժամանակ, որը դարձել է Մերսիայի թագավորը Օֆֆայի մահվանից մի քանի ամիս անց[12]: 802 թվականին Բեորթրիկի մահից հետո Էգբերթը Ուեսեքսում եկավ իշխանության գլուխ հավանաբար Չառլմանի շնորհիվ[16]: Մերսիացիները շարունակում էին հակադրվել Էգբերթին. Գահ բարձրանալու օրը Հվիկկեցիները (սկզբում հիմնվել էր առանձին թագավորություն, բայց այդ ժամանակ դա Մերսիայի մի մասնիկն էր կազմում) իլդորման Աթելմունդի առաջնորդությամբ հարձակում գործեցին: Ուեսեքսի իլդորմանը՝ Վեոստանը, հանդիպել էր վերջինիս հետ[15]: Ըստ 15-րդ դարում թողնված աղբյուրի՝ Վեոստանը ամուսնացած էր Էգբերթի քրոջ՝ Ալբուրգայի հետ և այդպիսով նրա տեգրն էր: Հվիկկեցիները պարտություն կրեցին չնայած այն փաստին, որ Վեոստանն ու Աթելմունդը սպանվել են: Այդ ճակատամարտից 20 տարի շարունակ ոչինչ արձանագրված չէ Էգբերթի Մերսիայի վրա թողած ազդեցության մասին: Հավանական է, որ Էգբերթը իր սահմաններից դուրս ոչ մի ազդեցություն չի ունեցել, բայց մյուս կողմից էլ վկայություն չկա, որ նա որևէ գերակայություն է ունեցել Կենվուլֆի վրա: Կենվուլֆը գերակայություն է հաստատել Հարավային Անգլիայի մնացյալ հատվածների վրա, բայց Կենվուլֆի հրովարտակներում «Հարավային Անգլիայի գերակա թագավոր» վերնագիրը երբեք հիշատակված չէր հավանաբար Ուեսեքսի թագավորության անկախացման հետևանքով[17]:

815 թվականին անգլո-սաքսոնական ժամանակագրությունը արձանագրում է, որ Էգբերթը ավերել է Բրիտանական թագավորության բոլոր տարածքները, որը անգլո-սաքսոնական ժամանակագրության հեղինակին հայտնի է Արևմտյան Ուելս անվամբ. նրանց տարածքը գրեթե համապատասխանում էր Քորնվոլլի տարածքին[15]<ref name = Kirby_125>: 10 տարի անց՝ հրովարտակում հիշատակված 825 թվականի օգոստոսի 19-ը հավանաբար այն ամսաթիվն է, երբ Էգբերթը արշավանք է կազմակերպել դեպի Դումնոնիա.սա հավանաբար կապված է եղել 823 թվականին Դեվոնի և Բրիտոնների միջև տեղի ունեցած Գաֆուլֆորդի ճակատամարտի հետ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 The Wiley Blackwell Encyclopedia of Anglo-Saxon England — 2 — Chichester: Wiley, 2014. — P. 534. — 583 p. — ISBN 978-0-470-65632-7
  2. 2,0 2,1 2,2 Lundy D. R. The Peerage — ed. size: 717826
  3. Garmonsway, G.N. ed., The Anglo-Saxon Chronicle, London, J. M. Dent & Sons, Ltd., pp. xxxii,2,4
  4. Stenton, Anglo-Saxon England, pp. 65–66
  5. Edwards, Ecgberht
  6. Naismith, p. 16
  7. The chronicle (Hardy, Vol III, No. 326) describes Ecgberht's wife as "Redburga regis Francorum sororia" (sister or sister-in-law of the Frankish Emperor). Some nineteenth-century historians cited the manuscript to identify Redburga as Ecgberht's wife, such W. G. Searle in his 1897 Onomasticon Anglo-Saxonicum and (as Rædburh) in his 1899 Anglo-Saxon Bishops, Kings and Nobles. Other historians of that time were sceptical, such as William Hunt, who did not mention Redburga in his article about Ecgberht in the original Dictionary of National Biography in 1889 (Hunt, "Egbert", pp. 619–620). In the twentieth century, popular genealogists and historians have followed Searle in naming Redburga as Ecgberht's wife, but academic historians ignore her when discussing Ecgberht, and Janet Nelson's 2004 article on his son Æthelwulf in the Online Oxford Dictionary of National Biography states that his mother's name is unknown.
  8. Farmer, D.H.: The Oxford Dictionary of Saints, p. 10
  9. Hunter Blair, Roman Britain, pp. 14–15.
  10. P. Wormald, "The Age of Bede and Æthelbald", in Campbell et al., The Anglo-Saxons, pp. 95–98
  11. «Anglo-Saxons.net: S 108»։ Sean Miller։ Վերցված է 8 August 2007 
  12. 12,0 12,1 Stenton, Anglo-Saxon England, pp. 208–210.
  13. 13,0 13,1 13,2 Kirby, Earliest English Kings, pp. 165–169
  14. Stenton, Anglo-Saxon England, p. 207.
  15. 15,0 15,1 15,2 Swanton, The Anglo-Saxon Chronicle, pp. 58–63.
  16. Kirby, Earliest English Kings, p. 186.
  17. Stenton, Anglo-Saxon England, p. 225.