Զևգմայի խճանկարի թանգարան
Զևգմայի խճանկարի թանգարան | |
|---|---|
| Տեսակ | թանգարան |
| Երկիր | |
| Տեղագրություն | Շեհիթքամիլ |
| Վայր | Այնթապ |
| Ղեկավարության նստավայր | Այնթապ, Թուրքիա |
| Հիմնադրվել է | 2011 |
| 37°4′29.57″N 37°23′10.18″E / 37.0748806°N 37.3861611°E | |
| Կայք | zeugma.org.tr |
![]() | |
![]() | |
Զևգմայի խճանկարի թանգարան (թուրքերեն՝ Zeugma Mozaik Müzesi), անտիկ Զևգմա քաղաքի խճանկարի թանգարան, որը գտնվում է Թուրքիայի Գազիանթեփ քաղաքում։ Թանգարանը ունի մոտ 1700 մետր երկարություն ունեցող խճանկարային գեղանկարների հավաքածու2։ Բացվել է 2011 թվականի սեպտեմբերի 9-ին։
Թանգարանի հիմքում ընկած են Զևգմա քաղաքի պեղումներից հայտնաբերված գտածոները, հատկապես խճանկարները, որոնք հայտնաբերվել են Բիրեջիք ամբարտակի կառուցման ժամանակ։ Եփրատ գետի վրա՝ պատմական Կոմագենե երկրամասի Զևգմա քաղաքի մոտ, գտնվում է նաև կամուրջ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Զևգմայի տարածքում առաջին բնակավայրը եղել է մ.թ.ա. III դարում։ Այն հիմնադրել է Սելևկիոս I Նիկատորը («Հաղթող»), ով եղել է Ալեքսանդր Մակեդոնացու զորավարներից մեկը։ Բնակավայրը կոչվել Սելևկիոս։ Մ.թ.ա. 64 թվականին հռոմեացիները գրավել են բնակավայրը և վերանվանել Զևգմա, ինչը հին հունարեն նշանակում է կամուրջ կամ անցում։ Սելևկյանների կայսրության անկումից հետո, հռոմեացիները Զևգմայի տարածքը միացրել են Կոմմագենեի թագավոր Անտիոքոս I Թեոսի տարածքին։
Հետագայում Զևգմայում տեղակայված են եղել հռոմեական երկու լեգիոններ։ Բնակավայրի բնակչությունը կազմել է 20- 30 հազար մարդ։ 253 թվականին քաղաքի վրա հարձակվել են Սասանյանները՝ շքեղ առանձնատները վերածելով ավերակների։
1980-ական թվականներին նախատեսվում էր Թուրքիայի հարավային շրջանները ապահովել խմելու մշտական ջրով և էներգիայով՝ ամբարտակի կառուցման միջոցով։ Մտավախություն կար, որ ձախողման արդյունքում անտիկ քաղաքի հիմնական մասը և խճանկարները կարող էին հայտնվել ջրի տակ[2][3] [4]: Ամբարտակի կառուցումը սկսվել է 1996 թվականին, սակայն մինչ այդ Զեվգմայում կատարվել են հնագիտական լայնամասշտաբ հետազոտություններ։ Բոլոր գտածոները հավաքվել են Գազիանթեփի թանգարանում։ 2008 թվականին սկսվել է նոր թանգարանի կառուցման աշխատանքները։ 2011 թվականի մայիսի 27-ին բացվել է նոր թանգարանի շենքը։ Բացման ժամանակ ներկա է եղել նաև Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թանգարանի ներքին տեսքը
- Խճանկարների թանգարանի ցուցադրանմուշներից մեկը
- Խճանկարների թանգարանի ցուցադրանմուշներից մեկը
- Խճանկարների թանգարանի ցուցադրանմուշներից մեկը
- Խճանկարների թանգարանի ցուցադրանմուշներից մեկը
- Խճանկարների թանգարանի ցուցադրանմուշներից մեկը
- Օվկիանոս և Թետիս: Խճանկարների թանգարանի ցուցադրանմուշներից մեկը
- Էրոս և Պսիխեա: Խճանկարների թանգարանի ցուցադրանմուշներից մեկը
- Մարսի արձանը
- Խճանկարների թանգարանի ցուցադրանմուշներից մեկը
- Խճանկարների թանգարանի ցուցադրանմուշներից մեկը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Հակոբյան Թ. Խ., Մելիք-Բախշյան Ստ. Տ., Բարսեղյան Հ. Խ., Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հ. 2 [Դ-Կ] (խմբ. Մանուկյան Լ. Գ.), Երևան, «Երևանի Համալսարանի Հրատարակչություն», 1986, էջ 294 — 992 էջ։
- ↑ «Museum of Roman Mosaics to Open in Turkey». Luxury Travel Magazine.
- ↑ «Gaziantep Zeugma Mosaics Museum». Go Turkey. Turkey's Official Tourism Portal. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հոկտեմբերի 25-ին. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
- ↑ «Secret Turk heroes of Zeugma Mosaic Museum». Hurriyet Daily News. 2011 թ․ նոյեմբերի 3. Վերցված է 2012 թ․ հունվարի 9-ին.
| Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զևգմայի խճանկարի թանգարան» հոդվածին։ |
|

