Զուչի Կազմող

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զուչի Կազմող (ծննդյան և մահվան թվականներն անհայտ են), 16-րդ դարի հայազգի քանդակագործ վարպետ։

Պահպանվել են նրա ստորագրությունը կրող մեկ և անստորագիր վեց օրորոցաձև տապանաքարեր Հայաստանի Հրազդանի շրջանի Քաղսի և Լեռնանիստ գյուղերի գերեզմանատներում։

Դրանց զգալի մասը քանդակային մակերեսները զբաղեցրած են հարսնառ ներկայացնող պատկերներով։

Զուչի Կազմողի անունը կրող տապանաքարերի հարավային երեսին քանդակված հարսանեկան տեսարանում շարքով ներկայացված են մատռվակը՝ սափորը ձեռքին, հարսն ու փեսան, կերուխումի սեղան, նվագածուներ․ հյուսիսային երեսին պատկերված է թամբած ձի, որի սանձից բռնել է մի պատանի, իսկ ձիու ոտքերի տակ՝ եղջերու և այլն։ Վարպետն իր գործերում վերակենդանացրել է 14-րդ դարից հետո մոռացված կենաց ծառի, պարանահյուս զարդի մոտիվները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. ՀՀ խմբ․ հանձնաժողով՝ Կ․ Ս․ Խուդավերդյան (գլխ․ խմբ) և ուրիշ, Հայկական համառոտ հանրագիտարան, հ. 2 (ՀՀ գլխ․ խմբ․), Երևան, «Հայկական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1995, էջ 211 — 768 էջ. — 10000 հատ, ISBN 5-89700-003-5։

Գարականություն[խմբագրել | խմբագրել կոդը]