Զուլեյխա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զուլեյխա
زليخة
Դիմանկար
ԱմուսինՊոտիֆար (Ազիզ Միսր)
ԵրեխաներAsenath ( Zulaikha )?
 Joseph and Potiphar's wife Վիքիպահեստում

Զուլեյխա (արաբ․՝ زليخة), հիշատակվում է Ղուրանի Յուսուֆի (Հովսեփի) սուրայում։ Ղուրանում նրա անունը չի հիշատակվում, բայց արաբամուսուլմանական ավանդությունից հայտնի է, որ նրան անվանում են Զուլեյխա։ Նույնացվում է Պետափրեսի աստվածաշնչյան կնոջ հետ։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ըստ Ղուրանի, Յուսուֆ մարգարեի (Հովսեփի) եղբայրները նախանձի զգացումից նրան նետեցին ջրհորի մեջ, սակայն նրան փրկեցին քարավանի կողքով անցնող մարդիկ։ Յուսուֆին վերցնելով՝ նրանք գնացին Եգիպտոս և այնտեղ վաճառեցին նրան ստրկության։ Յուսուֆ մարգարեի տերը դիմեց իր կնոջը հետևյալ բառերով. «Լավ վերաբերվեք նրան։ Միգուցե նա օգտակար լինի մեզ համար, կամ մենք նրան որդեգրենք»։ Այդ կինը Զուլեյխան էր։ Մարգարե Յուսուֆը շատ գեղեցիկ տղամարդ էր, և Զուլեյխան սիրահարվեց նրան։ Յուսուֆից փոխադարձության չհասնելով՝ նա որոշեց նրան բռնի ուժով ձեռք բերել։ Փախչելով Զուլեյխայի գրկախառնությունից՝ նա վազեց դեպի դուռը, որտեղ հանկարծ հայտնվեց նրա տերը։ Հետո Զուլեյխան մեղադրեց Յուսուֆին հետապնդումների մեջ, որից հետո նրան բանտ նետեցին։ Նա երկար տարիներ մնաց այնտեղ, բայց հետո ապացուցվեց նրա անմեղությունը և նրան ազատ արձակեցին[1]։

Ըստ որոշ ավանդությունների՝ Զուլեյխան ամուսնու մահից հետո ամուսնացավ Յուսուֆի հետ։ Սակայն Մուհամմադ մարգարեի հադիսներում և այլ աղբյուրներում այդ հաղորդագրությունները չեն հաստատվում։ Շատ իսլամական աստվածաբաններ կարծում են, որ Յուսուֆի ամուսնությունը Զուլեյխա հետ հորինվածք է[1]։

Յուսուֆ և Զուլեյխա[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովսեփ և Զուլեյխա (Յուսուֆ և Զուլեյխա, Յուսուֆ և Զելիխա), քոչվոր սյուժե, Արևելքի ժողովուրդների բազմաթիվ գրական հուշարձանների գրական-բանահյուսական մոտիվ։

Առասպելի հիմքում բիբլիական-ղուրանական լեգենդն է Հովսեփ Հրաշալիի (Ղուրանում հայտնի որպես Յուսուֆ) և Պետափրեսի կնոջ մասին։ Արաբական լեգենդներում այս կինը ձեռք է բերում Զուլեյխա անունը («գայթակղիչ կին»), նույն անունով, ինչպես նաև որպես Զեֆիրա, նա հայտնվում է Իսլամական պոեզիայում։ Ունի բազմաթիվ բանաստեղծական ադապտացիաներ՝ IX—XV դդ. պոեմ, այդ թվում առաջին շարքի ստեղծագործություններ, որոնք դուրս են եկել Ֆիրդուսի և Ջամիի գրչից։

Սյուժեի առաջին մասը հիմնված է աստվածաշնչյան պատմվածքի վրա (որը կրկնվում է Ղուրանի սուրայում)։ Պետափրեսի կինը սիրահարվում է Հովսեփին, փորձում է հրապուրել, նա մերժում է, և Պետափրեսի կինը զրպարտում է նրան, որից հետո Հովսեփը բանտարկվում է։ Աստվածաշնչում այս կինը հետագայում չի հիշատակվում, եթե չհաշվենք, որ Փարավոնը տալիս է Հովսեփին՝ ով հաջող կարիերա էր արել, ինչ-որ ազնվականի՝ քուրմ Պետափրեսի դստերը, ում անունը Ասենեֆ է։ Աստվածաշնչի և ապոկրիֆային հրեական հեքիաթների ու առասպելների մեկնաբանողները վիճում են, թե արդյոք դա իր նախկին տիրոջ և այն կնոջ աղջիկն է, կամ նրա անվանակցի աղջիկը։ Իսկ Իսլամական բանահյուսության մեջ Զուլեյխան չի անհետանում, այլ ընդհակառակը, ի վերջո, գրավում է Հովսեփի սիրտը․ «Զուլեյխան մինչև իր կյանքի վերջը հավատարիմ է մնում այն տղամարդուն, ում տեսել էր երազում։ Նա պայքարում է իր սիրո համար։ Զուլեյխան իր նպատակին հասնում է քառասուն տարի անց, երբ Հովսեփի հոգում բացվում է սիրո վարդը»[2]։

Զուլեյխայի սերը ներկայացվում է շատ ավելի վսեմ, քան Աստվածաշնչում, դա մաքուր, բարձր և հավերժական զգացում է՝ ճշմարիտ անձնուրաց սեր[3]։ Շնորհիվ այս սյուժեի ստացել է նման տարածումը պոեզիայի մեջ։ Բացի այդ, մի շարք գիտնականների մեկնաբանությամբ, որոշ կրոնական բանաստեղծների մոտ Յուսուֆի սերը Զուլեյխայի հանդեպ, ինչպես ընդունված է սուֆիական ստեղծագործություններում, ոչ միայն կնոջ հանդեպ սերն է, այլ Ալլահի հանդեպ սերը, որը բացահայտվում է Զուլեյխայի կերպարով․ հոգու ձգտումը դեպի Աստված[4]։

Ընդհանուր առմամբ, Արևելյան գրականության մեջ կա այս թեմայի շուրջ 150 գրական ստեղծագործություն[2]։ Հետազոտողները նշում են, որ այս բանաստեղծությունների համար բնորոշ շատ մանրամասներ, որոնք Ղուրանում չեն ներկայացվել, ամենայն հավանականությամբ բխում են Ղուրանի պարսիկ մեկնաբան և պատմաբան Իբն Ջարիր Աթ-Տաբարիի (839-923) տեքստերից, որոնք գրվել են արաբերեն։

Աթ-Տաբարին բազմաթիվ աստվածաբանական աշխատությունների հեղինակ է, որոնցից ամենահայտնին Ղուրանի իր երեսուն հատորանոց մեկնությունն է՝ «Ջամի ալ-բայան ֆի-տ-թաֆսիր ալ-քուրան» («Ղուրանի մեկնաբանության համապարփակ բացատրություններ») վերնագրով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 Али-заде, 2007
  2. 2,0 2,1 Равшанова, Гулрухбегим Кахрамоновна Поэмы цикла «Юсуф и Зулейха» // Молодой ученый. — 2015. — В. 89. — ISSN 2072-0297.
  3. Роман Перельштейн Видимый и невидимый мир в киноискусстве. — Litres, 2017-09-05. — 317 с. — ISBN 9785457936294
  4. 4,0 4,1 «Жемчужина татаро-булгарской литературы поэма ?Кысса-и Йусуф?: суфийские истоки». www.sufizm.ru. Վերցված է 2018 թ․ հունվարի 18-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Сафарова Ҳ. Рабғузийнинг «Қиссаи Юсуф Сиддиқ алайҳис-салом» асари манбалари, филол.фан. номзоди илмий даражасини олиш учун ёзилган диссертация, 2001