Զուբեյդա Գեղամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զուբեյդա Սենիկի Գեղամյան
Զուբեյդա Գեղամյան.jpg
Ծնվել էհունիսի 25, 1937 (82 տարեկան)
ԾննդավայրԱյգավան, Արարատի մարզ
ՔաղաքացիությունՀայաստան Հայաստան
Ազգությունհայ
Աշխատանքմշակութային, հասարակական գործիչ

Զուբեյդա Սենիկի Գեղամյան (1937, հունիսի 25, Այգավան, Արարատի մարզ), մշակութային, հասարակական գործիչ։

Գրող, գրականագետ Հովիկ Չարխչյանի մայրն է։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուբեյդա Գեղամյանը ծնվել է 1937 թվականին, Արարատի շրջանի Այգավան գյուղում։ Նախնական կրթությունը ստացել է Այգավանի 7-ամյա, ապա՝ Ավշարի միջնակարգ դպրոցներում։ Սովորել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի անասնաբուժական ֆակուլտետում։ 1954-1955 թթ. աշխատել է Այգավանի կոլտնտեսությունում, 1956-1958 թթ.` Այգավանի 7-ամյա դպրոցում։ 1958 թվականին ընտրվել է ՀԼԿԵՄ Վեդու շրջկոմի երկրորդ, 1961 թվականին` առաջին քարտուղար և այդ պաշտոնում աշխատել մինչև 1963 թվականը։ 1963-1965 թթ. աշխատել է ՀԿԿ Արտաշատի շրջկոմում որպես հրահանգիչ, 1961 թվականից ԽՄԿԿ անդամ, 1965 թվականի հունվար-նոյեմբեր ժամանակահատվածում՝ ՀԼԿԵՄ Արարատի շրջկոմի առաջին քարտուղար։ 1965 թվականի նոյեմբերից մինչև 1966 թվականի հոկտեմբեր ամիսն աշխատել է «Արարատ» թերթի խմբագրությունում՝ որպես գյուղատնտեսական բաժնի վարիչ։ 1966-1972 թթ. աշխատել է Արարատի շրջանային խորհրդի գործադիր կոմիտեի մշակույթի բաժնի բարիչ, 1973-1975 թթ.` շրջխորհրդի գործկոմի կազմ-հրահանգչական բաժնի վարիչ։ 1969-1975 թթ. միաժամանակ վարել է շրջխորհրդի գործկոմի նախագահի տեղակալի պաշտոնը։ 1975-1976 թթ. աշխատել է մթերումների և որակի Արարատի շրջանային տեսչությունում` որպես պետական տեսուչ։ 1976 թվականից եղել է Արարատի շրջխորհրդի գործկոմի մշակույթի բաժնի վարիչ։

Բազմիցս ընտրվել է ՀԿԿ Արարատի շրջկոմի անդամ, եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի անդամության թեկնածու, ՀԿԿ շրջկոմի բյուրոյի անդամության թեկնածու, մի քանի գումարումների շրջանային խորհրդի պատգամավոր, կանանց շրջանային խորհրդի նախագահ, կանանց հանրապետական խորհրդի, «Մայրություն» հանրապետական ֆոնդի նախագահության անդամ, մշակույթի աշխատողների արհմիության, պատմության ու մշակույթի հուշարձանների պահպանման ընկերությունների հանրապետական խորհուրդների անդամ[1][2]։

Մրցանակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • ՀԽՍՀ գերագույն խորհրդի պատվոգիր

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Արարատ թերթ, N 10 (28) 17/05/1997 
  2. Արարատ թերթ, N 7-8 (366-367) 26/04/2010 

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]