Զոյա Բելայա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զոյա Բելայա
Ծնվել էմայիսի 18, 1924(1924-05-18)
ԾննդավայրHlusk, Բելառուս
Մահացել էնոյեմբերի 19, 1992(1992-11-19) (68 տարեկան)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունFlag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Մասնագիտություներգչուհի և ռադիոհաղորդավար
Պարգևներ և մրցանակներՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ

Զոյա Ալեքսանդրովնա Բելայա (ռուս.՝ Зоя Александровна Белая, մայիսի 18, 1924(1924-05-18), Hlusk, Բելառուս - նոյեմբերի 19, 1992(1992-11-19), Մոսկվա, Ռուսաստան), Մոսկվայի օպերետի թատրոնի ռուս խորհրդային արտիստ, կինոդերասանուհի։ ՌԽՖՍՀ վաստակավոր արտիստ (1964 թ.):

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1943-1944 թվականներին Մոսկվայի Պ. Ի. Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիային կից ակադեմիական երաժշտական ուսումնարանում սովորել է վոկալ։ Մոսկվայի օպերետի թատրոնին կից ստուդիայի շրջանավարտ է։ 1947-1973 թվականներին հանդես է եկել այդ թատրոնի բեմում։ Խորհրդային վոկալի մի շարք պարտիաներ գրվել են հատուկ նրա հզոր արտահայտիչ ձայնի համար։ Արտիստուհու վառ դրամատիկական եռանդը համատեղվում է նրա բարձր կատարողական վարպետության հետ[1]։

Նկարահանվել է ֆիլմերում, հադես է եկել համերգներով, աշխատել է ռադիոյում։ Մահացել է 68 տարեկան հասակում ինֆարկտից ։

Թատերական դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Ֆիլմագրության ընտրանի[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1959 թ.՝ Կոմպոզիտոր Իրմե Կալման (ֆիլմ-ներկայացում)
  • 1962 թ.՝ Կոմպոզիտոր Իսահակ Դունաևսկի (ֆիլմ-ներկայացում) Ստելլա / «Ազատ քամի»
  • 1962 թ.՝ Կոմպոզիտոր Ֆերենց Լեգար (ֆիլմ-ներկայացում)
  • 1968 թ.՝ Ձեզ սպասում են օպերետի հերոսները, Ագրաֆենա
  • 1974 թ.՝ Սերգեյ Մարտինսոնի բենեֆիսը (ֆիլմ-ներկայացում)
  • 1978 թ.՝ «Դուենիա», Ֆրասկիտա, սպասուհի Լեոնորա
  • 1979 թ.՝ Առավոտյան շրջայց, Ռաիսա Պավլովնա
  • 1980 թ.՝ Խնայատուփ, էպիզոդ

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]