Կոնստանտին Լիստով
Կոնստանտին Լիստով | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1900 |
Ծննդավայր | Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] |
Մահացել է | սեպտեմբերի 6, 1983 (82 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ |
Գերեզման | Կունցևսկոե գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Սարատովի Լ․ Սոբինովի անվան պետական կոնսերվատորիա |
Մասնագիտություն | դիրիժոր, կոմպոզիտոր, երգերի հեղինակ և դաշնակահար |
Պարգևներ և մրցանակներ |
Կոնստանտին Յակովլևիչ Լիստով (սեպտեմբերի 19 (հոկտեմբերի 2), 1900, Օդեսա, Խերսոնի նահանգ, Ռուսական կայսրություն[1] - սեպտեմբերի 6, 1983, Մոսկվա, ԽՍՀՄ), խորհրդային կոմպոզիտոր, դիրիժոր։ ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ։ Ծնողները կրկեսի արտիստներ էին (հայրը՝ մարմնամարզիկ, մայրը՝ պարուհի) և ընտանիքը հաճախ էր տեղից տեղ տեղափոխվում[2]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Հինգ տարեկան հասակից սովորել է երաժշտություն (մանդոլինի|մանդոլինի) և ելույթ է ունեցել բեմում։ Մանկուց սիրել է ծովը, ավելի ուշ նա շատ երգեր է նվիրել ծովին ու նավաստիներին։ 1917 թվականին ավարտել է ռուսական երաժշտական ընկերության երաժշտական ուսումնարանը (Ցարիցին։ 1918-1919 թվականներին ծառայել է 32-րդ գնդացրային գնդում (աշխատավոր-գյուղացիական Կարմիր բանակ), մասնակցել է Ցարիցինի ռազմաճակատի մարտերին։ Նրա հայրը գնդացրային գնդի զինկոմիսար էր, իսկ մայրը՝ հոսպիտալի զինվորական կոմիսար։ 1919 թվականին ռևվոենխորհրդի ղեկավարության կողմից գործուղվել է սովորելու Լ. Վ.Սոբինովի անվան Սարատովի պետական կոնսերվատորիայում։ Ավարտել է կոնսերվատորիան 1922 թվականին, միաժամանակ աշխատել է դաշնակահար և դիրիժոր Սարատովի մանրանկարների թատրոնում։ 1923 թվականին տեղափոխվել է Մոսկվա, աշխատել է Համառուսաստանյան Պրոլետկուլտի թատրոնում, գրում է ներկայացումների երաժշտությունը։ 1925 թվականից «Կապույտ վերնաշապիկի» երաժշտական թատրոններից մեկի ղեկավարն է եղել։ 1934 թվականից Մամուլի տան տեսարանների թատրոնի երաժշտական ղեկավար և դիրիժոր էր։ Երաժշտություն է գրել թատրոնի մի քանի ներկայացումների համար։ 1930-ականներից սկսվում է Լիստովի փառքը որպես առաջին կարգի երգահանի։ Նա նաև հիանալի դաշնակահար էր, հանդես էր գալիս համերգներով։ 1938 թվականից եղել է դիրիժոր Մոսկվայի օպերետտա թատրոնում։ Պատերազմի տարիներին եղել է երաժշտական խորհրդատու Կարմիր բանակի ռազմածովային ուժերի գլխավոր քաղաքական կառավարումում։ Մահացել է սեպտեմբերի 6-ին (1983 թվական), թաղված է Մոսկվայում Կունցևսկի գերեզմանատանը։
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կարմիր աստղի շքանշան
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (1950)
- ՌՍՖՍՀ ժողովրդական արտիստ (1973)
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշան (1980)
Ստեղծագործական[խմբագրել | խմբագրել կոդը]
Կոնստանտին Լիստովը երաժշտություն է գրել ռադիոհաղորդումների և ներկայացումների համար (տարբեր նվագախմբային գործիքային ստեղծագործություններ)։ Բայց նրա տաղանդի գլխավոր ուղղությունը զանգվածային երգն էր։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ 1,0 1,1 1,2 Листов Константин Яковлевич // Большая советская энциклопедия (ռուս.): [в 30 т.] / под ред. А. М. Прохоров — 3-е изд. — М.: Советская энциклопедия, 1969.
- ↑ Lobanova M. Nikolaj Andreevič Roslavec und die Kultur seiner Zeit. — Frankfurt am Main, 1997. — S. 91.
- Հոկտեմբերի 2 ծնունդներ
- 1900 ծնունդներ
- Ռուսական կայսրությունում ծնվածներ
- Սեպտեմբերի 6 մահեր
- 1983 մահեր
- Մոսկվա քաղաքում մահացածներ
- Կունցևոյի գերեզմանատանը թաղվածներ
- Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
- Կարմիր աստղի շքանշանի ասպետներ
- «1941-1945 թթ. Հայրենական մեծ պատերազմում Գերմանիայի դեմ տարած հաղթանակի համար» մեդալակիրներ
- ՌԽՖՍՀ ժողովրդական արտիստներ
- ՌԽՖՍՀ արվեստի վաստակավոր գործիչներ
- Անձինք այբբենական կարգով
- Խորհրդային երաժիշտներ
- Խորհրդային դիրիժորներ
- Խորհրդային կոմպոզիտորներ
- Խորհրդային դաշնակահարներ