Զոլտան Բերեցկի
Զոլտան Բերեցկի | |
---|---|
Ծնվել է | մայիսի 2, 1976 (48 տարեկան) |
Ծննդավայր | Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն |
Կրթություն | Բուդապեշտի թատրոնի և կինոյի ակադեմիա (2001) |
Քաղաքացիություն | Հունգարիա |
Մասնագիտություն | դերասան և երգիչ |
Ժանրեր | փոփ ռոք |
Ամուսին(ներ) | Dóra Szinetár? և Էվա Բատա |
Պարգևներ և մրցանակներ | |
bereczkizoltan.hu | |
Զոլտան Բերեցկի (հունգ.՝ Bereczki Zoltán, մայիսի 2, 1976, Բուդապեշտ, Հունգարական Ժողովրդական Հանրապետություն), հունգարացի երգիչ և արտիստ, հունգարական ռադիոյի eMeRTon մրցանակի դափնեկիր «Մյուզիքլի դերասան» անվանակարգում (2006)[1]։
Կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավարտել է Յանոշ Նեյմանի անվան ինֆորմատիկայի դպրոցը։ Բարձր դասարաններում 2 տարի երգել է Հունգարական ռադիոյի մանկական երգչախմբում, նույն ժամանակ նվագել է ջութակ և թմբուկ իր «Ստիկս» խմբում։
2001 թվականին ավարտել է Թատերական և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիան՝ ստանալով օպերետի արտիստ մասնագիտություն։ նույն թվականին թողարկել է իր առաջին սոլո ալբոմը՝ Száz év։ 2004 թվականին մասնակցել է Բուդապեշտի «Օպերետի հրեշտակներ» օպերետայի թատրոնի արտիստների միության ստեղծմանը։ 2005 թվականին մասնակցել է «Ռոմեո և Ջուլիետ» մյուզիքլի ձայնագրմանը։
Պարբերաբար մասնակցել է Csináljuk a fesztivált հեռուստաշոուին, 2007 թվականին դարձել է թողարկման հաղթող։ 2010 թվականին որպես հրավիրված աստղ նկարահանվել է «X ֆակտոր» շոուի մի քանի թողարկումներում։
Մանկության տարիներին Զոլտանը խաղացել է ֆուտբոլ, այդ թվում 4 տարի հանդես է եկել Բուդապեշտի հայտնի ՄՏԿ ակումբում։
Անձնական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի հունիսի 15-ին ամուսնացել է գործընկերուհու՝ Բուդապեշտի օպերետի թատրոնի արտիստ Դորա Սինետարի հետ և սկսել է դաստիարակել նրա որդուն առաջին ամուսնությունից։ 2007 թվականին նրանք ունեցել են դուստր՝ Զորա Վերոնիկան։ 2012 թվականի օգոստոսին հայտնի է դարձել, որ աստղային զույգը բաժանվել է[2]։
Թատրոնի դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Փառք - Նիկ
- Թշվառները - Մարիուս
- Հիսուս Քրիստոս գերաստղ - Պիղատոս Պոնտացի
- Չիկագո - Բիլլի Ֆլինն
- Էլիզաբեթ - արքայազն Ֆրանց
- Վեսթսայդյան պատմություն - Տոնի
- Սարդի համբույրը - Մոլինո
- Կաբարե - Կլիֆֆ
- Ռոմեո և Ջուլիետ - Մերկուցիո
- Մոցարտ - Էմմանուիլ Շիկանդեր
- Գեղեցկուհին և հրեշը
- Միջամառային գիշերվա երազը - Նիկ Բոտտոմ
- Այս տեղում հաջորդ տարի - Ջորջ
- Ռուդոլֆ - Պֆայֆեր, տիկնիկ
- Ռեբեկա - Մաքսիմ դե Վինտեր
Սկավառակագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սոլո և դուետ ալբոմներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվանում | Նշումներ |
---|---|---|
2001 | Száz év | Սոլո ալբոմ |
2007 | Musical Duett | Դուետ Սինետարի հետ |
2008 | Musical Duett 2 | Դուետ Սինետարի հետ |
2009 | Musical Duett Koncert | Դուետ Սինետարի հետ |
2010 | Musical Duett Karácsony | Դուետ Սինետարի հետ |
2010 | Álomkép | Սոլո ալբոմ |
Մասնակցություն ձայնագրություններին
[խմբագրել | խմբագրել կոդը]Տարի | Անվնում | Երգեր |
---|---|---|
2003 | Mozart! | "Egy csipetnyi ész, egy csipetnyi szív" |
2004 | Rómeó és Júlia | "Verona", "Lehetsz király", "Hahaha", "Párbaj/Mercutio halála" |
2005 | Mindhalálig musical | "Lehetsz király", "Szaxofon-duett", "A Szépség és a Szörny", "Egy csipetnyi ész...", "Szívbõl Szeretni", "A Holnap Hidia" |
2005 | A Szépség és a Szörnyeteg | "A Szépség és a Szörnyeteg" |
2006 | Now.hu 9. Válogatás | "Fény" |
2007 | Csináljuk a fesztivált | "Holnap hajnalig" |
2007 | Új Juventus mix | "Fény" |
2008 | Csináljuk a fesztivált 3 | "Billie Jean" |
2008 | Ha egy férfi igazán szeret | Who wants to live forever |
2010 | Rebecca, A Manderley-ház Asszonya | "Úgy kísért e jégmosoly", "Elmúlt az éj", "Manderley lángokban" |
2010 | Karácsonyi gyertyák | "Ajándék" |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ eMeRTon-díj: Az év folkegyüttese a Fonó zenekar (2006. november 16.) Magyar Rádió Online
- ↑ Válik Szinetár és Bereczki!(չաշխատող հղում)
|