Զինվորական երաժշտություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զորահանդես՝ նվիրված Հայաստանի անկախության 25-ամյակին

Զինվորական երաժշտություն, զորքերի շարային ուսուցման, զինվորական ն հասարակական հանդիսավոր արարողությունների ժամանակ կատարելու համար գրված երաժշտություն։ Ծառայում է զինվորական դաստիարակության և ազդանշանային նպատակների, անցյալում կատարվել է նաև ռազմական, գործողությունների ժամանակ։ Զինվորական երաժշտություն կիրառել են դեռևս Հին Եգիպտոսում, Ասորեստանում, Չինաստանում, Պաղեստինում,Հնդկաստանում, տարբեր ձևերով Հին Հունաստանում, Հռոմում, Հայաստանում։ 16-17 դարերում զինվորական երաժշտության ընդհանուր սկզբունքներ են մշակվել Արնմտյան Եվրոպայում։ Գլխավոր ժանրը քայլերգն է։


Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 695
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Զինվորական երաժշտություն» հոդվածին։