Զիգֆրիդ և Ռոյ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զիգֆրիդ Ֆիշբախեր
Siegfried Fischbacher)
Դիմանկար
Ծնվել էհունիսի 13, 1939
ԾննդավայրՌոզենհայմ
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունարտիստ
Աշխատանք«Siegfried & Roy Mirage Resort and Casino» շոո
Պարգևներ և
մրցանակներ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության վաստակի շքանշան և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
Կայքsiegfriedandroy.com
Siegfried & Roy Վիքիպահեստում
Ռոյ Հորն
Roy Horn
Դիմանկար
Ծնվել էհոկտեմբերի 3, 1944
ԾննդավայրՆորդենհամ
Մահացել էմայիսի 8,2020
Մահվան վայրԼաս Վեգաս
Մայրենի լեզուգերմաներեն
Մասնագիտությունարտիստ
Աշխատավայր«Siegfried & Roy Mirage Resort and Casino» շոո
Պարգևներ և
մրցանակներ
Գերմանիայի Դաշնային Հանրապետության վաստակի շքանշան և Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղ
Կայքsiegfriedandroy.com
Siegfried & Roy Վիքիպահեստում
Զիգֆրիդ (աջից) և Ռոյ

Զիգֆրիդ և Ռոյ (գերմ.՝ Siegfried & Roy), նախկին էստրադայի արտիստներ Զիգֆրիդ Ֆիշբախերի և Ռոյ Հորնի գերմանա-ամերիկյան դուետը, որը դարձել հայտնի ի շնորհիվ սպիտակ առյուծների և սպիտակ վագրերի հետ իրենց ներկայացումների։ 1990 թվականից սկսած մինչև 2003 թվականի հոկտեմբերի 3-ը, երբ վնասվածքի պատճառով ավարտվել է նրանց բեմական կարիերան, նրանք սկսեցին հանդես գալ «Siegfried & Roy Mirage Resort and Casino» շոուում , որը համարվում էր Լաս Վեգասի ամենաշատ այցելվող ժամանցի վայրերից մեկը (ԱՄՆ)

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վագրերից մեկը Զիգֆրիդի և Ռոյի շոուի ժամանակ

Զիգֆրիդ Ֆիշբախերը (Siegfried Fischbacher և Ռոյ Հորնը(Roy Hornծնվել և մեծացել են Գերմանիայում։ Հետագայում նրանք արտագաղթել են Միացյալ Նահանգներ և դարձել ԱՄՆ-ի քաղաքացիներ։

Արտիստները հանդիպել են 1959 թվականինին գերմանական օվկիանոսյան լայների վրա, որտեղ Զիգֆրիդը աշխատում էր որպես բորտուղեկցորդ, իսկ Ռոյը՝ որպես մատուցող։ Զիգֆրիդը իլյուզիոնիստ էր և հնարքներ էր ցույց տալիս որոշ ուղևորների համար։ Շուտով Զիգֆրիդին թույլ տրվեց ցուցադրել սեփական շոուն, որում նրան օգնում էր Ռոյը։ Առաջին լուրջ շոուն նրանք ցուցադրեցին Լաս Վեգասում 1972 թվականին, և այն ճանաչվեց տարվա լավագույն շոու։

1990 թվականին նրանք մենեջերի կողմից հրավիրվեցին մշտական աշխատանքի «Միրաժ» խաղատուն։ Դուետը ընդհանուր առմամբ ներկայացել է շուրջ 5750 ներկայացում մինչև 2003 թվականի հոկտեմբերի 3-ը, երբ Ռոյը ստացել էր (իր ծննդյան օրը) վնասվածք յոթ տարեկան Մոնտեկորե (Montecore) վագրից մի ներկայացման ժամանակ։ Վնասվածքից հետո Ռոյը մի քանի տարի շարունակ ստանում էր վերականգնողական բուժում։

1999 թվականին թատերական ներկայացումների զարգացման գործում ունեցած ներդրման համար, Զիգֆրիդը և Ռոյը արժանացել են Հոլիվուդյան փառքի ծառուղու աստղի։

Ռոյի վնասվածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

2003 թվականի հոկտեմբերի 3-ին դուետի ներկայացման ժամանակ յոթ տարեկան վագրը կծել է Ռոյ Հորնի կոկորդը [1]։ Ռոյը ստացել է լուրջ վնասվածք և կորցրել մեծ քանակությամբ արյուն։ Երբ նրան տեղափոխում էին հիվանդանոց, նա անհանգստանում էր, որ հանկարծ վագրին որևէ կերպ չվնասեն. «Մոնտեկորեն մեծ կատու է», - ասում էր նա[2]։

Ռոյը վարժեցնում էր այդ վագրին փոքր հասակից՝ վեց տարի շարունակ, և նա չէր կարող նրան վնասել։ Ըստ Զիգֆրիդի և «Միրաժի» նախկին սեփականատեր Ս. Ուինի նկարագրության տեղի է ունեցել հետևյալը. ներկայացման ժամանակ առաջին շարքում նստած կինը մեկնել է ձեռքը վագրին շոյելու համար, իսկ Ռոյ Հորնը նետվել է նրանց միջև և պատահաբար ընկել է։ Վագրը ցանկանում է փրկել նրան՝ քարշ տալով Ռոյին ավելի ապահով վայր։ Միայն թե նա չէր հասկանում, որ մարդը չունի հաստ մաշկ և մորթու շերտ, և նրան չի կարող ձագի պես քարշ տալ։ Իրականում, վագրը ընդհանրապես չէր ուզում վնասել Ռոյին, այլ ընդհակառակը, ուզում էր փրկել նրան։

Մոնտեկորեն տասնօրյա կարանտինից հետո վերադարձել է ցուցադրությանըշ։ Բայց այդ ժամանակվանից ի վեր ակտիվիստները սկսեցին պահանջել արգելել նման ցուցադրությունները, որոնցում կենդանիները չեն պարսպված հատուկ անվտանգ ճաղավանդակով։

Ֆիլմոգրաֆիա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Mauled magician 'critical but stable' // BBC News. 2003-10-05.
  2. Interview With Siegfried Fischbacher // CNN Larry King Live
    «Montecore is a great cat. Make sure no harm comes to Montecore»

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]