Զենտա Էրգլե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զենտա Էրգլե
Ծնվել է դեկտեմբերի 23, 1920(1920-12-23)[1]
Ծննդավայր Ռիգա, Լատվիա[1]
Վախճանվել է հունիսի 11, 1998(1998-06-11)[1] (77 տարեկանում)
Վախճանի վայր Ռիգա, Լատվիա[1]
Մասնագիտություն գրող և մանկագիր
Լեզու լատվիերեն
Քաղաքացիություն Flag of the Soviet Union.svg ԽՍՀՄ
Flag of Latvia.svg Լատվիա
Կրթություն Լատվիայի համալսարան

Զենտա Էրգլե, (լատիշ․՝ Zenta Ērgle, դեկտեմբերի 23, 1920(1920-12-23)[1], Ռիգա, Լատվիա[1] - հունիսի 11, 1998(1998-06-11)[1], Ռիգա, Լատվիա[1]), լատիշ գրող:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զենտա Էրգլեն ծնվել է 1920 թվականի դեկտեմբերի 23-ին Ռիգայում: 1949 թվականին ավարտել է Լատվիայի պետական համալսարանի ճարտարապետության ֆակուլտետը: 1949-1975 թթ. Ռիգայում աշխատել է որպես ինժեներ-ճարտարապետ ինստիտուտի «Zemproject» նախագծում: Նրա գրքերի հրատարակչությունը սկսվել է 1954 թվականից: Հեղինակն ունի երեք տասնյակ արկածային և գիտահանրամատչելի գրքեր երեխաների համար, նրանց մեծ մասը թարգմանվել են տասնհինգ լեզուներով, ինչպես նաև` ընդհանուր շրջանառությունը հասել է երկու միլիոն օրինակի: 1960 թվականի Լատվիայի պետական երիտասարդական թատրոնում ներկայացվել է Զենտա Էրգլեի «Մեր բակի տղաները» վիպակը ԽՍՀ հանդիսատեսի համար: 2010 թվականին Լատվիայի ակադեմիկական համալսարանի գրադարանում կազմակերպվել է գրողի հիշատակի «Pāri gadiem cauri dzīvei» խորագրով ցուցահանդես[2]: 1951 թվականին նա եղել է Լատվիայի ճարտարապետների և 1959 թվականին` Լատվիայի գրողների միության անդամ:

Մատենագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Մեր բակի տղաները» («Mūsu sētas bērni», 1956)
  • «Ահա թե ինչ եղավ ամռանը» («Tā tik bija vasara!», 1959)
  • «Ես անհաջողակ եմ ծնվել» («Esmu dzimis neveiksminieks», 1962)
  • «Ամեն ինչ սկսել է ծաղկած տանը» («Esmu dzimis neveiksminieks», 1962)
  • «Մայրիկի համեղ սունկը» («Labi sēņu māmiņai», 1967)
  • «Ինչի մասին են պատմում տանը և հին Ռիգայի փողոցներում» («Ko stāsta vecās Rīgas ielas un nami» (1968, в соавт.)
  • «Ես գիտեմ ժամը» («Es pazīstu pulksteni», 1969),
  • «Ունեն և երեք հրացանակիրները» («Uno un trīs musketieri», 1970)
  • «Բիդոնի օպերացիան» («Operācija Kanna», 1971)
  • «Աղջիկը Աֆրիկայում» («Ieviņa Āfrikā», 1974)
  • «Ատոն և կախարդական մարգարիտը» («Ato un brīnumpērle», 1975)
  • «Պլուտոնից դեպի Նեպտուն» («No Plutona līdz Neptūnam», 1975)
  • «Մեր մեջ ասած, աղջիկներ...» («Starp mums meitenēm runājot», 1976)
  • «Երկու գարունների տարին («Gads ar diviem pavasariem», 1979
  • «Խորհրդավոր հայտնագործությունը» («Noslēpumainais atradums», 1980)
  • «Ինչպես ենք մենք ապրում» («Kā mēs dzīvojam», 1980)
  • «Իմ Ռիգա» («Mana Rīga», 1980)
  • «Հինգ րոպե առանց մեծահասակների» («Bez piecām minūtēm pieauguši», 1983)....
  • «Հենց այդպես» («Tāpat vien», 1986)
  • «Պաշտպանել սերը» («Nosargāt mīlestību», 1987)
  • «Մանկության տարիների միջոցով» («Pāri gadiem bērnības zemē», 2010)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]