Jump to content

Զեմֆիրա Միլիտոնյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միլիտոնյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զեմֆիրա Միլիտոնյան
ապրիլի 14, 1947 (77 տարեկան)
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Երևան, ՀԽՍՀ
Քաղաքացիություն Հայկական ԽՍՀ
Մարտեր/
պատերազմներ
Գորիսի, Արարատի, Վայքի, Իջևանի, ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտեր

Զեմֆիրա (Սվետա) Հովհաննեսի Միլիտոնյան (ապրիլի 14, 1947(1947-04-14), Երևան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ ազատամարտիկ, աշուղ։ 1968-1971 թվականներին սովորել է Երևանի Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական ինստիտուտի հեռակա բաժնում։ 1968-1981 թվականներին աշխատել է Հրազդանի դպրոցներում և Երևանի ինդուստիալ մանկավարժական տեխնիկումում։ 1981-1988 թվականին ապրել է Մոսկվայում։

Մասնակցությունը Արցախյան ազատամարտին[խմբագրել | խմբագրել կոդը]

Ղարաբաղյան պատերազմի սկգբին վերադարձել է Հայաստան, «Հայոց ազգային բանակի» և այլ ջոկատների կազմելուն մասնակցել է ՀՀ Գորիսի, Արարատի, Վայքի, Իջևանի, ԼՂՀ Շահումյանի շրջանների ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին, Արցախ է առաքել սննդամթերք, հանդերձանք։

2001 թվականին ստեղծել է «Ալմաստ» աշուղական անսամբլը։ Անսամբլի երգացանկում հիմնականում Միլիտոնյանի ստեղծագործությաններն են, որոնց թեման հայրենասիրությունն է, աշխատանքի զովքը։ Ունի երգեր նվիրված Շ. Մեղղանին, Վ. Ստեփանյանին, Մ. Գոոյիպանին և ուրիշներին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։