Զելյինի - Բեզսոնովայի քաղաքային դաստակերտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զելյինի - Բեզսոնովայի քաղաքային դաստակերտ
Տեսակկալվածք և ճարտարապետական հուշարձան
Երկիր Ռուսաստան
ՏեղագրությունՏագանսկի շրջան
Առաջին հիշատակում19-րդ դար
ՃարտարապետՎլադիմիր Ադամովիչ
Ժառանգության կարգավիճակՌուսաստանի դաշնային մշակութային ժառանգության օբյեկտ[1]
Քարտեզ
Քարտեզ

Ն. Ե. Զելյինի - Վ. Ա. Բեզսոնովայի քաղաքային դաստակերտ (ռուս.՝ Городская усадьба Н. Е. Зельина — В. А. Безсоновой), գտնվում է Մոսկվայում, Գոնչարնայա փողոցի և Գոնչարնի 1-ին նրբանցքի խաչմերուկում։ Հասցեն՝ Գոնչարնայա փողոց, թիվ 35/5, շինություն 1 (մետրոյի «Տագանսկայա» կայարան)։ Վերակառուցվել է ճարտարապետ Վլադիմիր Ադամովիչի նախագծով։ Ունի մշակութային ժառանգության դաշնային նշանակության օբյեկտի կարգավիճակ[2] (գրանցման համար՝ 7737981000)[3]։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Դաստակերտն ամպիր ոճով կառուցվել է 1830-ական թվականներին, XIX դարի 2-րդ կեսին վերակառուցվել է։ Հնարավոր է, որ գոյություն ունեցող շենքը եղել է դաստակերտի կողաշենք, իսկ գլխավոր շենքը չի պահպանվել։ Ճակտոնի ծեփվածքներում առկա են թռչուններ, ռազմական խորհրդանշաններ և քնար (կամ տավիղ)[2]։ Արծիվների գլուխներով քնարներ կան նաև ծեփածո ծոփորի վրա, որը ձգվում է շենքի անմիջապես տանիքի տակ։ Ծեփվածքի եզրերին թաքնվել են փոքր գիշատիչներ։

Տան պատին փակցված է հուշատախտակ[4]։

Հավանական է, որ տան հետնամասում եղել են ծառայությունները։ 1920-ական թվականներին ախոռները վերափոխվել են շինարարների համար բնակարանների[4]։

Դաստակերտի ամպիրային ցանկապատը, որը զարդարված է կամարիկաշարով, մասամբ քանդվել է՝ 2016 թվականի ապրիլին կեսերին ընկնելով հարևանությամբ փորված փոսը։

Սեփականատերեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Տան սեփականատերերից մեկը եղել է վաճառական Ն. Ե. Զելյինը, որը 1841 թվականին եղել է Դմիտրովսկոյե կալվածքի Դեմետրիոս Սալոնիկցի եկեղեցու երեցփոխ։ Հաջորդ տիրուհին՝ Վարվառա Անդրեևնա Բեզսոնովան, տունը ժառանգել է XIX դարի վերջին[4]։ Հեղափոխությունից հետո այն ազգայնացվել է։

Այժմ 1025 մ² ընդհանուր մակերեսով շենքը զբաղեցնում է «Գոնչարնայա» բիզնես-կենտրոնը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Указ Президента Российской Федерации № 176 от 20.02.1995
  2. 2,0 2,1 «Усадьба Н. Е. Зельина - В. А. Безсоновой».(չաշխատող հղում)
  3. «Городская усадьба Н.Е. Зельина - В.А. Безсоновой».
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Усадьба ЗЕЛЬИНА-БЕЗСОНОВОЙ, Москва, улица Гончарная д.35».