Զդրավկո Զդրավկով

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Football pictogram.svg
Զդրավկո Զդրավկով
Zdravko zdravkov.JPG
Անձնական տվյալներ
Ազգությունը բուլղարացի
Քաղաքացիությունը Բուլղարիա Բուլղարիա
Ծննդյան ամսաթիվ հոկտեմբերի 4, 1970(1970-10-04) (49 տարեկան)
Ծննդավայր Սոֆիա, Բուլղարիա
Հասակ 187 սմ
Քաշ 86 կիլոգրամ
Դիրք դարպասապահ
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ ավարտել է կարիերան
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1988-1993 Բուլղարիա/Բուլղարիա Լևսկի 66 (?)
1993-1994 Բուլղարիա Էտար 19 (?)
1994-1995 Բուլղարիա Լևսկի 12 (?)
1995-1997 Բուլղարիա Սլավիա (Սոֆիա) 60 (?)
1997-1999 Թուրքիա Իստանբումսպոր 47 (?)
1999-2000 Թուրքիա Ադանասպոր 24 (?)
2000-2002 Թուրքիա Իստանբուլսպոր 58 (?)
2002 Բուլղարիա Չերնո Մորե 12 (?)
2003 Թուրքիա Իստանբուլսպոր 18 (?)
2004 Բուլղարիա Լիտեկս 9 (?)
2004-2007 Թուրքիա Չայկուր Ռիզեսպոր 93 (?)
Ազգային հավաքական
Բուլղարիա Բուլղարիա 70 (?)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Զդրավկո Զդրավկով (բուլղար․՝ Здравко Стоянов Здравков, հոկտեմբերի 4, 1970(1970-10-04), Սոֆիա, Բուլղարիա), բուլղարացի ֆուտբոլիստ, ով հանդես է գալիս դարպասապահի դիրքում: Մասնակցել է Եվրոպայի առաջնության երկու և աշխարհի մեկ առաջնությունների:

Բուլղարիայի ֆուտբոլի ազգային հավաքականի 15 հանդիպումներում հանդես է եկել որպես թիմի ավագ:

Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Ակումբային կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]

Իր մասնագիտական ֆուտբոլային կարիերան Զդրավկո Զդրավկովը սկսել է 1988 թվականին՝ բուլղարական «Լևսկի» ֆուտբոլային ակումբում: Վերջինս լքել է ակումբը 1993 թվականին:

Դրանից հետո Զդրավկովը համալրում է «Էտար»-ի շարքերը, իսկ 1994 թվականին հերթական անգամ վերադառնում է «Լևսկի»: Պայմանագրի ժամկետի լրանալուց հետո՝ 1995 թվականին, Զդրավկոն վերջնականապես լքում է «Լևսկի»-ի շարքերը և սկսում հանդես գալ մեկ այլ բուլղարական ակումբում՝ «Սլավիա»-ում:

1997 թվականից Զդրավկո Զդրավկովը սկսում է հանդես գալ Թուրքիայի ֆուտբոլի ազգային առաջնությունում: Սկզբնական շրջանում՝ 1997-1999 թվականներին, նա խաղում է «Իստանբուլսպոր»-ում, իսկ 1999-2000 թվականներին՝ «Ադանասպոր» ֆուտբոլային ակումբում:

Դրանից հետո նա երկու տարի ժամկետով աչքի է ընկնում «Իստանբուլսպոր»-ի շարքերում: 2002-2004 թվականներին Զդրավկոն հանդես է գլիս համապատասխանաբար բուլղարական «Չերնո Մորե»-ում, թուրքական «Իստանբուլսպոր»-ում և հայրենի երկիրը ներկայացնող «Լիտեքս»-ում:

Իր ակումբային կարիերան Զդրավկոն ավարտում է «Չայկուր Ռիզեսպոր»-ում՝ 2007 թվականին[1]:

Ազգային հավաքականի կազմում[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխարհի գավաթի խաղարկության ժամանակ երկու հանդիպում անցկացնելուց հետո (Առաջին գոլազուրկ հանդիպումը եղել է ընդդեմ Պարագվայի հավաքականի, իսկ երկրորդ հանդիպման ժամանակ Բուլղարիայի հավաքականը պարտվել է Նիգերիային նվազագույն հաշվով) Զդրավկո Զդրավկովը ճանաչվեց, որպես առաջնության երկրորդ լավագույն դարպասապահ:

Այն բանից հետո, երբ Իսպանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի ֆուտբոլիստները վեց գնդակ է ուղղում դեպի Զդրավկովի դարպասը՝ վերջինս կորցնում է իր տիտղոսն ու համբավը:

Վեց տարի անց՝ Ֆուտբոլի Եվրոպայի առաջնություն 2004-ի ժամանակ Զդրավկովը հանդես է գալիս Բուլղարիայի հավաքականի դարպասապահի դիրքում: Բուլղարիան պարտվում է Շվեդիային (0-5), Դանիային (0-2) և Իտալիային (1-2) և լքում մրցաշարը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]