Զբոսաշրջությունն Ուկրաինայում
Երկիր | քանակ |
---|---|
![]() |
9,0 միլիոն |
![]() |
4,0 միլիոն |
![]() |
2,6 միլիոն |
![]() |
1,7 միլիոն |
![]() |
0,862 միլիոն |
![]() |
0,735 միլիոն |
![]() |
0,564 միլիոն |
![]() |
0,231 միլիոն |
![]() |
0,141 միլիոն |
ԱՄՆ | 0,127 միլիոն |
Զբոսաշրջությունն Ուկրաինայում, Ուկրաինայի տնտեսության առաջատար ճյուղերից մեկը։ Ուկրաինայի Հանրապետությունը զարգացած զբոսաշրջության երկիր է, որտեղ, ըստ պետական վիճակագրության, 2014 թվականից սկսած, ամեն տարի զբոսաշրջության են եկել 20 միլիոն արտասահմանցիներ (25,4 մլն 2008 թ., 21,4 մլն 2011թ.), ամենից շատ Ռուսաստանւց, Մոլդովիայից, Բելառուսից, Արևելյան Եվրոպայի հարակից երկրներից, ինչպես նաև ԱՄՆ-ից, Ուզբեկստանից և Իսրայելից, սակայն նրանցից 90 % գալիս են անձնական գործերով, այցելուների միայն 6 % -ն է տուրիստական նպատակով այստեղ գալիս (1,23 մլն 2011 թ.) — հիմնականում Ռուսաստանից (տուրիստների 40 % ), Լեհաստանից (11 %), Բելառուսից (9 %), Գերմանիայից (6 %),ԱՄՆ-ից (4 %) և այլ զարգացած երկրներից։
Ըստ պետական վիճակագրության, Իշխանափոխությունից հետո, Ուկրաինայի արևելքում զինված հակամարտություններին պատճառով 2014 թ. Ուկրաինայի զբոսաշրջությունը կտրուկ անկում ապրեց, մոտ -93%։ Ընդհանուր առմամբ 2015 թվականին Ուկրաինա այցելել է 12.4 միլիոն մարդ, այդ թվում` մեկօրյա այցեր, որոնցից միայն 15000-ը զբոսաշրջային նպատակներով[2]։
Ուկրաինայում տուրիստների հետաքրքրության ոլորտը ներառում է ինչպես ակտիվ հանգստն ու սպորտային տուրիզմը, այնպես էլ լեռնագնացության և լեռնադահուկային սպորտի բնագավառները, ճանաչողական նպատակներով ճանապարհորդությունները, որտեղ ուսումնասիրման առարկան բնությունն է, հարուստ հնագիտական և կրոնական պատմությունն ու մշակույթը։
Մասնավորապես, այստեղ կան ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության օբյեկտներ` Կիև-Պեչերկայա Լավրան և Սբ. Սոֆիայի տաճարը, ինչպես նաև Լվովի միջնադարյան կենտրոնը։
Քաղաքներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Կիև՝ Հին ռուսական պետության և ժամանակակից Ուկրաինայի Պատմական մայրաքաղաքը՝ Դնեպր գետի վրա, «ռուսական քաղաքների մայրը». հին տաճարներ և վանքեր, լայն բուլվարներ, գեղեցիկ տեսարաններ և տարբեր մշակութային հաստատություններ։
- Կամենեց-Պոդոլսկի՝ միջնադարյան պատմամշակութային համալիր։
- Լվով՝ Միջնադարյան «հին քաղաք», լեհական և գերմանական տարրերով եզակի ճարտարապետություն։
- Մուկաչևո՝ հնագույն ճարտարապետությամբ կարևոր մշակութային կենտրոն, քաղաք։
- Օդեսա՝ նավահանգիստ Սև ծովի ափին, բազմաթիվ լողափերով և տարբեր մշակույթների եզակի խառնուրդով։
- Չերնիգով՝ հնագույն ռուսական ճարտարապետության բազմաթիվ հուշարձաններով հնագույն քաղաք։
- Չերնովցի՝ Բուկովինայի պատմական կենտրոնը և Լվովի հետ միասին համարվում է արևմտյան Ուկրաինայի մշակութային կենտրոնը, ունի Ավստրիական դարաշրջանի հետաքրքիր ճարտարապետություն, ինչպես Իվանո-Ֆրանկովսկը։
- Ոսկե ամրոցներ՝ Օլեսի ամրոց, Պոդգորեցի ամրոց, Զոլոչիվ ամրոց Գալիչինայում;
- Դնեպր՝ համեմատաբար երիտասարդ քաղաք, բազմաթիվ հուշարձաններ, հետաքրքիր թանգարաններ, առաջադեմ ժամանակակից ճարտարապետություն, Եվրոպայի ամենաերկար ճոպանուղին` 23 կմ։
- Խարկով՝ Խորհրդային Ուկրաինայի առաջին մայրաքաղաքը եզակի ճարտարապետությամբ, բազմաթիվ հուշարձաններով, կինոթատրոններով, թատրոններով, թանգարաններով։
- Զապորոժե՝ Եվրոպայի ամենաերկար պողոտան՝ 15 կմ, Դնեպրո ԳԷՍ, Խորտիցա կղզին Եվրոպայում ամենամեծ կղզին է՝ գետի վրա, ազգային պատմամշակութային արգելոց։
Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թանգարաններ բաց երկնքի տակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ուկրաինայի Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարան
- Մամաև Սլոբոդա
- Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարան (Կիև)
- Կիևյան Ռուս զբոսայգի
- Բաթուրին
- Պատմամշակութային համալիր «Զապորոժյան Սեչ»
- Խուտոր սավակի
- Ժողովրդական ճարտարապետության ու կենցաղի թանգարան «Շեվչենսկովի գայ»
- Արգելոց-թանգարան «Ռադոմիսել»[3]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Туризм в Україні: сучасний стан, проблеми та перспективи розвитку
- ↑ «Турпоток в Украину за два года сократился на более чем 93%»։ Информационное агентство Украинские Национальные Новости (УНН). Все онлайн новости дня в Украине за сегодня - самые свежие, последние.։ Վերցված է 2016-05-16
- ↑ Богданович Олег (26.06.2014)։ «Замок Радомысль»։ Արխիվացված է օրիգինալից 2014-04-14-ին։ Վերցված է 2018-03-18