Զբոսանք ծովափին (կտավ)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զբոսանք ծովափին
Paseo a orillas del marl
տեսակգեղանկար
նկարիչԽոակին Սորոլյա
տարի1909
բարձրություն205
լայնություն200
ժանրկենցաղային ժանր
նյութկտավ, յուղաներկ
գտնվում էԽոակին Սորոլյայի թանգարան
հավաքածուԽոակին Սորոլյայի թանգարան
կայք
Ծանոթագրություններ

Զբոսանք ծովափին, Զբոսանք լողափին (իսպ.՝ Paseo a orillas del marl), իսպանացի նկարիչ Խոակին Սորոլյաի (իսպ.՝ Joaquín Sorolla y Bastida, 1863-1923) կտավը՝ ստեղծված 1909 թվականին։ Գտնվում է Մադրիդի Խոակին Սորոլյայի թանգարանում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խոակին Սորոլյան կտավն ստեղծվել է 1909 թվականի գարնանը՝ ԱՄՆ չորս տարբեր քաղաքներում ունեցած ցուցահանդեսներից վերադառնալուց հետո։ Նյու Յորքում ունեցած նրա հաջողությունը նկատելի է այս կտավի վառ ու կենսունակ գույներում։ Նկարի էսթետիկ դասակարգումը փոքր-ինչ դժվար է, սակայն այդ դիտարկվում է որպես պոստ-իմպրեսիոնիստական՝ պայմանավորված ազատ վրձնահարվածներով, լույսի, գույնի, շարժման աշխատանքներով։

1911 թվականից կտավը գտնվել է նկարչի ստուդիայում, 1932 թվականից համալրել է Խոակին Սորոլյայի թանգարանի հավաքածուն՝ 00834 համարի ներքո։

Նկարագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱՄՆ-ում ունեցած հաջողություններից հետո Խոակին Սորոլյան Վալենսիայի ափին 1909 թվականին ստեղծել է «Զբոսանք ծովափին» կտավը, որը կոչվում է նաև «Զբոսանք լողափին»։ Կտավում Խոակինը պատկերել է կնոջը՝ Կլոտիլդ Գարսիային՝ հովանոցը ձեռքին և ավագ դստերը՝ Մարիա Կլոտիլդին, որոնք մայրամուտի շողերի ներքո քայլում են Վալենսիայի ծովափով մեղմ զեփյուռի ուղեկցությամբ, որը ծածանում է նրանց հագուստները[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]