Խոակին Սորոլյայի թանգարան (անգլ.՝ Museo Sorolla), Իսպանիայի մայրաքաղաք Մադրիդում գործող թանգարան, որտեղ ներկայացված են Խոակին Սորոլյայի ստեղծագործությունները։
Խոակին Սորոլյայի տունը կառուցվել է 1911 թվականին ճարտարապետ Էնրիկե Մարիա Ռեպույեսի նախագծով։ Որպես թանգարանը բացվել է 1932 թվականի հունիսի 11-ին Սորոլյայի մահից հետո։ 1962 թվականին այն ընդգրկվել է Իսպանիայի պատմամշակութային ժառանգությունների ցանկում[3]։ Գլխավոր սենյակները պահպանվել են այնպես, ինչպես եղել են արվեստագետի օրոք, այդ թվում մեծ լուսավոր ստուդան, որի պատերերը ողոված են կտավներով։ Մյուս սենյակները օգտագործվել են որպես սրահներ, որտեղ ցուցադրվում են Սորոլյայի կտավները։ Վերևի սրահներում ներկայացված են հատուկ ցուցադրությունները։ 2014 թվականին այդ սրահներում ցուցադրվել է Դավիդ Պալասինի լուսանկարների ցուցահանդեսը, որտեղ ներկայացված է «Սորոլյա» բալետը Իսպանիայի պարի ազգային ընկերության կատարմամբ[4]։