Տորք Զաքարյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Զաքարյան Տորքից)
Վիքիպեդիայում կան հոդվածներ Զաքարյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Տորք Զաքարյան
Ծնվել է1870
ԾննդավայրՍտամբուլ, Օսմանյան կայսրություն
Վախճանվել էանհայտ
Մահվան վայրՍոֆիա, Բուլղարիա
Ազգությունհայ
Մասնագիտություննկարիչ

Տորք Զաքարյան (1870, Ստամբուլ, Օսմանյան կայսրություն - անհայտ, Սոֆիա, Բուլղարիա), հայ նկարիչ։

Ծնվել է Կ. Պոլսում։ Սովորել է Պոլսի գեղարվեստների դպրոցում։ 1888 թվականին Հովհաննես Այվազովսկին ծանոթանալով նրա գործին, քաջալերել է նրան, ցույց տվել լուսամուտից պոլսական տեսարանը և ասել. «Ահա քո դպրոցը, փոքրիկ վարպետ, նկարիր»։ Այնուհետև նվիրվել է նկարչության, հիմնականում ստեղծելով բնանկարներ, որոնց թիվը հասել է մի քանի հարյուրի։ 1896 թվականին մեկնել է Բուլղարիա, բնակություն հաստատել նախ Պլովդիվում, ապա Սոֆիայում, որտեղ ապրել է մինչև մահը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Գառնիկ Ստեփանյան (1973). Կենսագրական բառարան, հատոր Ա. Երևան: «Սովետական գրող». էջ 329.