Զաքարիա Միտիլենացի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զաքարիա Միտիլենացի
Ծնվել էմոտ. 465[1]
ԾննդավայրՂազա, Պաղեստին
Մահացել էոչ ուշ քան 553
ՔաղաքացիությունԲյուզանդական կայսրություն
Մասնագիտությունքրիստոնյա քահանա, եկեղեցական պատմաբան, պատմաբան և փիլիսոփա
Զբաղեցրած պաշտոններՄետրոպոլիտ

Զաքարիա Միտիլենացի (հայտնի է նաև որպես Զաքարիա Հռետոր, շուրջ 465, Գազա - 536 թ. հետո), բյուզանդական եկեղեցական գործիչ, Միտիլեն քաղաքի եպիսկոպոս, պատմիչ և գրող։ Եղել է իր ժամանակի զարգացած և բեղմնավոր գրիչ ունեցող անձնավորություններից մեկը։ Նրա աշխատություններից մեզ հայտնի են «Բանախոսությունը», մանիքեական ուսմունքի դեմ գրված «Հակաճառությունը»։ Նրա ամենաարժեքավոր գործը պատմագիտական բնույթի «Ժամանակագրություն» երկն է, որտեղ հեղինակը շարադրում է 451-91 թթ. միջև ընկած պատմական անցքերը։ Զաքարիա Միտիլենացու բոլոր աշխատությունների հունարեն բնագրերը մեզ չեն հասել, երկերը պահպանվել են ասորերեն թարգմանությամբ։ Զաքարիա Հռետորի «Ժամանակագրությունից» որոշ հատվածներ ասորորենից թարգմանվել են հայերեն Հ.Գ. Մելքոնյանի կողմից։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]