Զաքարիա Գոնեյմ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Jump to navigation Jump to search
Զաքարիա Գոնեյմ
արաբ․՝ زكريا غنيم‎‎
Ծնվել է1905[1][2]
ԾննդավայրԵգիպտոս
Մահացել էհունվարի 2, 1959(1959-01-02)
Մահվան վայրԵգիպտոս
ՔաղաքացիությունFlag of Syria.svg Եգիպտոս
ԿրթությունԿահիրեի համալսարան
Մասնագիտությունմարդաբան, հնագետ և եգիպտագետ

Զաքարիա Գոնեյմ (մասրի՝ زكريا غنيم 1905[1][2], Եգիպտոս - հունվարի 2, 1959(1959-01-02), Եգիպտոս), եգիպտագետ և հնագետ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուհամեդ Գոնեյմն ավարտել է Կահիրեի համալսարանը 1934 թվականին, որտեղ սովորել է եգիպտագիտության ամբիոնում, որը հիմնադրել է ռուս եգիպտագետ Վ. Գոլենիշչևը, ով այս բաժնի առաջին ղեկավարն էր 1924-1929 թվականներին։ Համալսարանն ավարտելուց հետո Մուհամեդ Գոնեյմը նախ աշխատում էր որպես Սակկարայի հնությունների բաժանմունքի համադրող, այնուհետև 1939 թվականին նշանակվել է Սակկարայի հնությունների բաժնի գլխավոր տեսուչ։ Որպես հնությունների բաժանմունքի տեսուչ, գիտնականին հաջողվել է աշխատել Ասուանում, Իդֆուում, Լուքսորի Թեբանի նեկրոպոլում, որոշ ժամանակ նա զբաղեցրել է այդ պաշտոնը ողջ Եգիպտոսի հարավային մասի համար։

1951 թվականի մարտի 9-ին Մուհամեդ Գոնեյմը կրկին որպես տեսուչ տեղափոխվել է Սակկարա։ Այս պաշտոնում գիտնականն ակտիվ մասնակցություն է ունեցել Սակկարայի նեկրոպոլիսի պեղումներին, ինչպես նաև ուսումնասիրել է Մեմփիսի մոտակայքում գտնվող Ունիս տաճարը։ 1951 թվականի սեպտեմբերի 27-ին նա վերադարձել է Սակկարայի պեղումներին, իսկ 1952 թվականի հունվարի 29-ին հայտնաբերել է անավարտ բուրգի մնացորդներ, որոնք ծածկված են եղել անապատի ավազով։ Այս բուրգի պեղումները շարունակվել են մի քանի տարի, և 1954 թվականի մայիսի 31-ին Գոնեյմը մտել է գերեզմանատուն, որտեղ հայտնաբերել է ալաբաստի անձեռնմխելի սարկոֆագ։ Վերլուծելով անոթների կնիքների գրությունները և III տոհմի փարավոնների անավարտ բուրգի և դամբարանների համեմատական վերլուծությունը Գոնեյմը ապացուցել է, որ բուրգի վրա հայտնաբերված անունը հավանաբար պատկանել է Ջոսերի` մինչ այդ անծանոթ ժառանգին` Սեհեմհեթին։ Այդպիսով, Գոնեյմի կողմից բացահայտված բուրգն սկսել է համարվել Եգիպտոսում Ջոսերի երկրորդ ամենահին բուրգը։

Անհիմն կերպով մեղադրվելով հնությունների անօրինական մաքսանենգության համար` Մուհամեդ Զաքարիա Գոնեյմը 1959 թվականին Նեղոսն է նետվել։ Նրա մարմարե կիսանդրին ցուցադրված է Կահիրեի եգիպտական թանգարանի բակում` մեծագույն եգիպտագետների շարքում[3]։

Հրապատակված աշխատանքներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • The buried pyramid. Longmans, Green; — Լ., N. Y., 1956.
  • The lost pyramid. Rinehart; — N. Y., 1956 (русский перевод: Потерянная пирамида. — Москва: Географгиз, 1959. — 118 с.: илл.).
  • Excavations at Saqqara: Horus Sekhem-khet, the unfinished step pyramid at Saqqara; Impr. de l’Institut français d’archéologie orientale; Le Caire, 1957

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Струве В. В. Предисловие // Гонейм М. З. Потерянная пирамида. — Москва: Географгиз, 1959.
  • Замаровский В. Их величества пирамиды / Пер. со словацкого О. И. Малевича; Послесл. Н. С. Петровского. — Изд. 2-е. — М.: Наука (ГРВЛ), 1986. — 448 с. — (По следам исчезнувших культур Востока). — 75 000 экз. (в пер.)