Զարեչիե (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Զարեչիե
ԵրկիրՌուսաստան / Ուկրաինա[1], Ղրիմ
Գտնվում էՅալթա

Զարեչիե (ռուս.՝ Заречье), Ղրիմի Յալթա քաղաքի արևմտյան մասը։ Նախկինում Զարեչիե է կոչվել Ուչան Սու գետի աջ ափին հարակից տարածքը, որը 19-րդ դարի վերջին ընդգրկվել է քաղաքի սահմաններում։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոգաբի լեռան հյուսիսարևելյան լանջերին տեղակայված է Յալթայի արևմտյան մասը՝ Զարեչիեն։ Նախկինում այդպես էր կոչվում Ուչան Սու գետի աջ ափին հարակից տարածքը, որը քաղաքի կազմում է ընդգրկվել 19-րդ դարի վերջին։ Լիվադիայի կամրջից հետո առափնյա փողոցի շարունակությունը Նիկոլաևյան փողոցն էր։ Այն բարձրանում էր լեռը՝ Չուկուռլար (Յամա) բնասահման։

Մինչև 1917 թվականի հեղափոխությունը, Զարեչիեն կառուցապատված էր ամառանոցներով։ Գոգոլի, Մեյերի, Սևաստոպոլի, Վորոնցովի, Տատարսկայա (Արխիվնայա), Չայնայա (Սեչենովի) և այլ փողոցները թաղված էին բուսականության մեջ։ 20-րդ դարի սկզբին ծովից ոչ հեռու գտնվում էր Բուխարայի էմիրի պալատը, որը նեոմավրիտանական ոճով կառուցել էր ճարտարապետ Նիկոլայ Գեորգիևիչ Տարասովը։ Զարեչիեի արևմտյան մասը կոչվում էր Շելոմե (հարթավայր) և ձևավորվում էր Մեսակսուդի (ներկայումս Պիոներական) զբոսայգու հետնամասում։ 1920-1930-ական թվականներին Զարեչիեի տարածքում, գրեթե ինքնաբուխ, ձևավորվեցին մի շարք առողջարաններ և տարբեր գերատեսչությունների հանգստյան տներ, որոնք զբաղեցնում էին նախկին մեծահարուստների եկամտաբեր տներն ու ամառանոցները։ Հետպատերազմյան շրջանում՝ 1950-1960-ական թվականներին, Յալթայի արևմտյան մասում սկսեցին աշխատել մի քանի առողջարաններ, այդ թվում՝ Կարմիր դրոշի շքանշանակիր Սևծովյան նավատորմի առողջարանը։

Կոմունարների փողոցում Յուրի Գագարինի անվան զբոսայգու վերին սահմաններում ուշադրություն է գրավում նրա գլխավոր մուտքը՝ դասական ոճով 1950-ական թվականների սկզբին կառուցված, կորնթոսյան օրդերով սյունաշարը, որի հեղինակն է ճարտարապետ Ա. Ս. Խոտելովը։

Կոմունարների և Սեչենովի փողոցների միջև լեռնային հատվածում տեղակայված է «Արծվի բույն» առողջարանը, որի բացումը տեղի է ունեցել 1922 թվականին։

1957 թվականին է կառուցվել «Ռոսիա» առողջարանը։ Նրա գլխավոր մասնաշենքը նախագծել են մոսկվացի ճարտարապետներ Ի. Վ. Կուզմինը և Ա. Յ. Լանգմանը։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]