Սյունաշար (Յալթա)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սյունաշար
Տեսակտեսարժան վայր
ԵրկիրՂրիմ
ՏեղագրությունՌուսաստան / Ուկրաինա[1]
Քարտեզ
Քարտեզ

Յալթայի սյունաշար (ռուս.՝ Колоннада в Ялте), Ղրիմի Յալթա քաղաքի Յուրի Գագարինի անվան զբոսայգու գլխավոր մուտքը։ Կառուցվել է 1950-ական թվականներին, հեղինակն է ճարտարապետ Ա. Ս. Խոտելովը[2]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Չայնայա Գորկա լանդշաֆտային զանգվածը, որտեղ այժմ գտնվում է «Կոլոնադա» ռեստորանը, Ռուսաստանի վերջին կայսր Նիկոլայ II-ի կնոջ սիրելի վայրերից էր։ Քանի որ այստեղից բացվում էին տպավորիչ տեսարաններ, նա հրամայել էր այստեղ կառուցել զրուցարան։ Այն կոչվում էր Չայնայա, քանի որ այնտեղ մշտական թեյախմություններ էին, որոնք կազմակերպում էր թագավորական ընտանիքը։ Այն ժամանակ զբոսայգին կոչվում էր Չուկոռլար, որը մնացել էր Ղրիմի թաթարներից։ 20-րդ դարում այն ստացավ տիեզերքը նվաճած առաջին մարդու՝ Յուրի Գագարինի անունը[3]։

Սյունաշարը, որը Յալթայի Գագարինի անվան զբոսայգու գլխավոր մուտքն է և գրավում է բազմաթիվ այցելուների, կառուցվել է 1950-ական թվականներին ճարտարապետ Ա. Ս. Խոտելովի նախագծով[2]։

Սյունաշարը կառուցվել է Չայնայա Գորկայի սողանքավտանգ վայրում և մշտական ուշադրություն է պահանջում։ Կես դարում իրականացվել է մի քանի խոշոր վերակառուցում, սակայն հողի աստիճանական տեղաշարժը զգալ էր տալիս[4]։

Վերջապես 2010 թվականին մշակվեց ճարտարապետական հուշարձանի ամրապնդման նախագիծ, որն ընդգրկվեց նրա հիմքի մոտ կիսավերգետնյա «Կոլոնադա» ռեստորանի շինարարության նախագծում։ Մեկ տարի անց սյունաշարն ու նոր ռեստորանը բացվեցին[4]։

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զբոսայգու գագաթը պսակող հնգակամար երկշարք սյունաշարի դիտահարթակը ծովի կողմից եզրափակվում է կիսաշրջանաձև ճաղաշարքով։ Նրա կենտրոնական գծային ծավալը տեսողականորեն լրացնում են համաչափ բաց քառակուսի տաղավարները։ Ընդհանուր առմամբ համալիրը կառուցված է ստալինյան ամպիր ոճով՝ դասական տարրերի գերակշռությամբ. կլոր սյուների կորնթոսյան օրդերի խոյակները, զարդաճաղերի ձևավորումը, սյունամեջերի կամարաձև ձևավորումը[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Տվյալ աշխարհագրական օբյեկտը տեղայակված է Ղրիմի թերակղզում, որի մեծ մասը տարածքային վեճի առարկա է Ռուսաստանի և Ուկրաինայի միջև։ Համաձայն Ռուսաստանի վարչատարածքային բաժանման՝ թերակղզում տեղակայված են ՌԴ Ղրիմի Հանրապետության սուբյեկտները և դաշնային նշանակություն ունեցող Սևաստոպոլ քաղաքը։ Համաձայն Ուկրաինայի վարչատարածքային բաժանման՝ Ղրիմում գտնվում են Ուկրաինայի կազմի մեջ մտնող Ղրիմի Ինքնավար Հանրապետությունը և հատուկ կարգավիճակ ունեցող Սևաստոպոլ քաղաքը։
  2. 2,0 2,1 Заречье — окраина Ялты
  3. «Приморский парк Гагарина — туристическое ядро Ялты».
  4. 4,0 4,1 4,2 «Колоннада в Ялте».