Զարգացման արատներ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Զարգացման արատներ, զարգացման անոմալիա, օրգանիզմի նորմալ կառուցվածքի շեղում, որն առաջանում է նարարգանդային կամ հազվադեպ դեպքերում հետծննդաբերական զարգացման շրջանում։

Արտաքին և ներքին միջավայրերի ազդեցություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Պետք է տարբերել նորման ծայրահեղ տարբերակներից։ Զարգացման արատները առաջանում են ներքին (հորմոնալ խանգարումներ, սեռական բջիջների ոչ լիարժեք քանակ, և այլն) և արտաքին (իոնացնող ճառագայթում, [[Վիրուսներ|վիրուսային վարակներ]], թթվածնի անբավարարություն, որոշ քիմիկատների աազդեցություն և այլն) գործոնների ազդեցությամբ։ 20-րդ դարի երկրորդ կեսից նկատվում է զարգացման արատների զգալի աճ, մասնավորապես զարգացած երկրներում։

Առաջացման պատճառներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջացման պատճառների 40-60 %-ը անհայտ են։ Նրանք օգտագործում են «հատուկենտ բնածին» տերմինը, նշելով անհայտ պատճառ։ 20-25 % արատների համար ավելի հավանական է «բազմագործոն» պատճառը — բարդ միջավայրում։ Մնացած 10-13 %-ը կապված են արտաքին միջավայրի գործոննորի հետ։ Միայն 12-25 % արատներն ունեն գենետիկական պատճառ։

Ալկոհոլ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնողների ալկոհոլիզմը ունի նշանակություն։ Մոր կողմից ալկոհոլի օգտագերծումը կարող է պտղի մոտ առաջացնել Պտղի ալկոհոլոյին սինդրոմը։

Նիկոտին

Հղիության ժամանակ ծխելը կարող է ազդել երեխայի ֆիզիկական զարգացման վրա։

Իոնային ճառագայթում

Ռենտգենյան ճառագայթները, ռադիոակտիվ ռադիկալների ազդեցությամբ կարող են ուղղակի ներգործություն ունենան գենետիկական ապարատի վրա։ Բացի ուղիղ ազդեցությունից, իոնային ճառագայթումը ունի նաև թունավոր ազդեցություն և շատ բնածին արատների պատճառն է։

Դեղահաբեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Հարկավոր է նշել, որ գոյություն չունեն այնպիսի դեղամիջոցներ, որոնք կարելի է համարել լիովին անվտանգ, հատկապես հղիության վաղ փուլերում։

Տեսակներ[խմբագրել | խմբագրել կոդը]

«Զարգացման արատներ» դա լայն կատեգորիա է, որը ներառում է տարբեր պայմաններ. աննշան ֆիզիկական անոմալիաներ (օրինակ, բնածին նշան), առանձին համակարգերի լուրջ խախտումներ (օրինակ, բնածին սրտի արատ կամ վերջույթների արատ), և անոմալիաների զուգորդումներ, որոնք ազդում են մարմնի մի քանի մասերի վրա։ Բնածին արատների նյութափոխանակությունները նույնպես համարվում են բնածին արատներ։

Գոյություն ունեն երեք տիպի բնական արատներ՝

  1. Բնածին ֆիզիկական արատներ
  2. Բնածին նյութափոխանակության արատներ
  3. Այլ գենետիկական արատներ

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Дыбан А. П., Очерки патологической эмбриологии человека, Л., 1959
  • Рассел Л. Б., Действие излучений на внутриутробное развитие млекопитающих, в кн.: Радиобиология, пер. с англ., М., 1960
  • Поттер Э,, Патологическая анатомия плодов, новорождённых и детей раннего возраста, пер. с англ., М., 1971.