Գամետոգենեզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սեռական բջիջների զարգացում կամ գամետոգենեզ, մարդու սպերմատոզոիդները և ձվաբջիջները զարգանում են սեռական գեղձերում՝ սերմնարաններում և ձվարաններում։ Սպերմատոզոիդների առաջացման պրոցեսը կոչվում է սպերմատոգենեզ, իսկ ձվաբջիջներինը՝ օվոգենեզ։ Սեռական գեղձերում կան երեք գոտիներ բազմացման, աճման և հասունացման։ Սպերմատոզոիդների առաջացման պրոցեսը տևում է 70 օր։ Սկզբնական արական սեռական բջիջները, որոնք կոչվում են սպերմատոգոնիումներ, բազմացման գոտում միտոզով կիսվելով՝ շատանում են։

Առաջին կարգի սպերմատոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Սպերմատոգոնիումներն ունեն քրոմոսոմների դիպլոիդ հավաքակազմ։ Այնուհետև դրանք անցնում են աճման գոտի, որտեղ տեղի է ունենում ԴՆԹ-ի կրկնապատկում, և սպերմատոգոնիումները վերածվում են առաջին կարգի սպերմատոցիտների և մտնում՝ հասունացման գոտի, որտեղ տեղի են ունենում մեյոզիերկու բաժանումները։

Երկրորդ կարգի սպերմատոցիտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեյոզի առաջին բաժանումից առաջանում են երկրորդ կարգի սպերմատոցիտներ, որոնք անցնելով մեյոզի երկրորդ բաժանումը՝ վերածվում են սպերմատիդների։ Սպերմատիդներն՝ անցնելով ձևավորման բարդ պրոցես (սպերմիոգենեզ), վերածվում են սպերմատոզոիդների։ Տղամարդկանց սպերմատոզոիդների առաջացումը սկսվում է սեռահասուն դառնալուց, իսկ կանանց ձվաբջիջների զարգացումը սկսվում է դեռևս օրգանիզմի սաղմնային զարգացման ընթացքում և ավարտվում է միայն ձվաբջջի բեղմնավորումից հետո։ Աղջիկ երախայի ծնվելու պահին նրա յուրաքանչյուր ձվարանում լինում են մոտ մեկ միլիոն առաջին կարգի օվոցիտներ (առաջնային ֆոլիկուլներ), բայց դրանցից սեռահասուն կնոջ մոտ ձվազատման փուլի կարող են հասնել մինչև 500-ը։ Սաղմի զարգացման ընթացքում առաջնային սեռական բջիջները բազմակի անգամ բաժանվում են միտոզի եղանակով առաջացնելով բազմաթիվ դիպլոիդ բջիջներ օվոգոնիումներ)։ Վերջիններս մեծանում են՝ հասնելով տեսակի սեռական բջիջներին բնորոշ չափսերի, և վերածվում առաջին կարգի դիպլոիդ օվոցիտների։ Կաթնասունների սպերմատոզոիդը և ձվաբջիջը։ Այնուհետև, առաջին կարգի օվոցիտը հասունացման գոտում բաժանվում է մեյոզի եղանակով։ Մեյոզի առաջին բաժանումից առաջանում են երկու անհավասար հապլոիդ բջիջներ։ Խոշորը կոչվում է երկրորդ կարգի օվոցիտ, իսկ փոքրը առաջին ուղղորդող մարմին։ Երկրորդ կարգի օվոցիտնանցնում է մեյոզի երկրորդ բաժանման, բայց երկրորդ մետաֆազի փուլում զարգացումը կանգ է առնում։ Ձվազատման հետևանքով երկրորդ կարգի օվոցիտը հեռանում է ձվարանից և կարող է ավարտել մեյոզի երկրորդ բաժանումն այդտեղ սպերմատոզոիդի թափանցումից հետո։ Սպերմատոզոիդի թափանցումը խթանում է երկրորդ ուղղորդող մարմնի և հասուն ձվաբջջի առաջացումը, որից հետո գամետներիկորիզները միաձուլվում են առաջացնելով դիպլոիդզի գոտ։ Բոլոր ուղղորդող մարմինները շատ մանր բջիջներ են և, ի վերջո, ոչնչանում են։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կենսաբանություն 10-րդ դասարան, բնագիտամաթեմատիկական և ընդհանուր հոսքեր՝ Է.Ս. Գևորգյան, Ֆ.Դ. Դանիելյան, Ա.Հ. Եսայան, Գ.Գ. Սևոյան