Իոնացնող ճառագայթում
Jump to navigation
Jump to search
Իոնացնող ճառագայթում, կարճալիք էլեկտրամագնիսական ճառագայթների կամ տարրական մասնիկների հոսք, որը, ազդելով նյութի վրա, նրանում առաջացնում է իոնային զույգեր[1]։ Նյութը իոնացնող ճառագայթներ կարող են լինել ալֆա ճառագայթումը, բետա ճառագայթումը, գամմա ճառագայթումը, ռենտգենյան ճառագայթումը, նեյտրոնային (և որոշ այլ տարրական մասնիկների) ճառագայթումը, տիեզերական ճառագայթումը և արգելակման ճառագայթումը։ Իսկ, օրինակ, ռադիոճառագայթումը իոնացնող ճառագայթում չէ։
Իոնացնող ճառագայթները կենսաբանական օրգանիզմներում առաջացնում են փոփոխություններ։ Մեծ դոզայով ճառագայթումը կարող է խիստ վտանգավոր լինել[2]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]