Զավեն Միրզոյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վիքիպեդիայում կան հոդվածներ Միրզոյան ազգանունով այլ մարդկանց մասին։
Զավեն Միրզոյան
Ծնվել է1917
ԾննդավայրՉարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ
Մահացել էհոկտեմբերի 15, 1994(1994-10-15)
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ԳերեզմանՆիկոլո-Արխանգելսկի գերեզմանատուն
Քաղաքացիություն Ռուսական կայսրություն,  ԽՍՀՄ և  Հայաստան
ԿրթությունԱրդբեջանի պետական նավթային ակադեմիա և Պետրոս Մեծի անվան ստրատեգիական նշանակության հրթիռային զորքերի ռազմական ակադեմիա (1943)
Մասնագիտությունճարտարագետ
ԱշխատավայրԿիրառական մեխանիկայի ինստիտուտ
Պարգևներ և
մրցանակներ
«Կարմիր աստղ» շքանշան

Զավեն Ալեքսանդրի Միրզոյան (1917, Չարդախլու, Ելիզավետպոլի գավառ, Ելիզավետպոլի նահանգ - հոկտեմբերի 15, 1994(1994-10-15), Մոսկվա, Ռուսաստան), Մոսկվայի կիրառական մեխանիկայի գիտարտադրական ինստիտուտի գլխավոր ինժեների տեղակալ, հրթիռների, ուղեծրակայանների և տիեզերական ապարատների կառավարման համակարգեր մշակող[1]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1917 թվականին։ Նրա ծնողները` Ալեքսանդր և Բալախանում Միրզոյանները, ծնունդով Լեռնային Ղարաբաղի Մարտունու շրջանից էին։ Նա ընդամենը երկու տարեկան էր, երբ ադրբեջանցիները 1919 թվականին Բաքվում կազմակերպեցին հայերի ցեղասպանություն, որի հետևանքով զոհվեցին 30 հազար հայեր, այդ թվում նաև` Զավեն Միրզոյանի հայրը։ Ավարտելով 7-ամյա հայկական դպրոցը, Զավենն ընդունվում է նավթային տեխնիկում, որից հետո` ընդունվում է Բաքվի արդյունաբերական ինստիտուտի էներգետիկայի ֆակուլտետը։ 1942 թվականին ստանում է ինժեներ-էլեկտրիկի դիպլոմ։ Ամառային արձակուրդների օրերին էլ փականագործ էր աշխատում գործարանում։ 1942 թվականի մարտին Զավենը զորակոչվում է բանակ և գործուղվում Մոսկվա, այնտեղից էլ Սամարղանդ, որտեղ էվակուացված էր հրետանային ակադեմիան։ Նա անմիջապես ընդունվում է 4-րդ կուրս։

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ավարտելով ակադեմիան` 1943 թվականին, գործուղվում է Անդրկովկաս, որտեղ հրթիռներ էին արտադրվում նշանավոր «Կատյուշայի» համար։ Այստեղ էլ 1945 թ. պարգևատրվում է «Կարմիր աստղ» մարտական շքանշանով։ Պատերազմի ավարտից հետո, Միրզոյանին կանչում են Մոսկվա և նշանակում ԽՍՀՄ պաշտպանության նախարարության վարչության բաժնի պետի օգնական։ Դրանից հետո, անմիջապես նա Սերգեյ Կորոլյովի հետ գործուղվում է Գերմանիա` ուսումնասիրելու գերմանական Ա-4 բալիստիկ հրթիռի համակարգը։ 1945 թվականի ամռանը Թյուրինգիայում հիմնադրվում է Ռաբե ինստիտուտի (հրթիռաշինության), որտեղ ուսումնասիրվում էր գերմանական ավարառու հրթիռատեխնիկան։ Այնուհետև, Զոմերդու քաղաքում ստեղծվում է Ա-4 հրթիռի ստեղծման խորհրդագերմանական կոնստրուկտորական բյուրո։ Գերմանական փորձը խորհրդային գիտնականներին օգնում է նոր տեսակի հրթիռների ստեղծման գործում, ինչին էլ նպաստում է ԽՍՀՄ կառավարության որոշումը` գերմանացի մասնագետներին աշխատանքի հրավիրել ԽՍՀՄ։ Այս բոլոր գործընթացներին ակտիվորեն մասնակցել է Զավեն Միրզոյանը։ 1970 թվականին Զավեն Միրզոյանը պաշտոնաթող է լինում և նշանակվում Մոսկվայի կիրառական մեխանիկայի գիտահետազոտական ինստիտուտի գլխավոր ինժեների տեղակալ։

Պարգևներ և կոչումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

1946 թվականին Մոսկվա վերադառնալուց հետո պարգևատրվում է «Կարմիր աստղ»-ով և նշանակվում ԽՍՀՄ ՊՆ գլխավոր հրետանային վարչության մեջ մտնող հատուկ վարչության ավագ ինժեներ` հետագայում դառնալով երկրի հրետանու փախհրամանատարի բաժնի սպա, պետի տեղակալ, ապա և 1951 թվականին բաժնի պետ։ Նա 1960 թվականին ստանում է գնդապետի կոչում և նշանակվում նշված նախարարության գլխավոր վարչության պետի տեղակալ։

Մահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Զավեն Միրզոյանը մահացել է 1994 թվականի հոկտեմբերի 15-ին։ Թաղված է Մոսկվայի Նիկոլո-Արխանգելսկոյե գերեզմանատանը։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Հարությունյան Վ. Բ. Արցախի աստղերը ռազմագիտության երկնակամարում, էջմիածին 2000, էջ 41